Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
Տասը անգամ զգուշացնելը լրիվ հերիք ա: Ես կասեի՝ մի թեթև ակնարկելը:

  1. Ջրմուղ-կոյուղին արյուն է դառնում. ահավոր հոտ, սատկած ձկներ, ծարավից մեռնող նորածիններ
  2. Լիքը գորտեր ու դոդոշներ. հալյուցինոգեն լորձի պերեդոզ, զզվանք, դժոխային կռկռոցից մեռնող նորածիններ
  3. Մլակ-մոծակները հարձակվում են. հում-հում կերված աչքեր ու ականջներ, միլիոնավոր խայթոցներից մեռնող նորածիններ
  4. Մոլեգնում են շնաճանճերը. դրանք էնքան շատ են, որ մարդկանց քրքրելուց բացի նաև ծածկում են արևը, նորածինները մեռնում են ցրտից
  5. Անասունները սատկում են. էլ ոչ մի կովիկ, խոզուկ, իշուկ ու ձիուկ չկա, հետևանք՝ սովից մեռնող նորածիններ
  6. Խոցեր ու պալարներ. մարդիկ ծածկվում են վերքերով, թարախ, փտախտ, տիֆ, ժանտախտ. նորածինները մեռնում են սարսափելի ջղակծկումներով
  7. Կարկուտ, կայծակ, կրակե անձրև. կարկուտը կոտորում է ամեն ինչ, երկնքից բոց է թափվում ու վառում մնացածը, կրակի բոցերի մեջ մեռնում են նորածինները
  8. Մորեխների արշավանքը. միլիարդավոր փոքրիկ ծնոտները ոչնչացնում են Եգիպտոսի բոլոր բույսերը. նորածինները մեռնում են թթվածային քաղցից
  9. Ահավոր խավար. մութը այնքան թանձր է, որ այն կարելի է շոշափել. նորածինները մթան մեջ սայթաքում են, ընկնում ու մեռնում
  10. Մեռնում են բոլոր առաջնեկները. այն նորածինները, ովքեր առաջնեկ չէին, մեռնում են կարոտից
  11. Գալիս է Մուբարաքը

Ի դեպ՝ վեցերորդ ակնարկի ժամանակ փարավոնը արդեն ուզում էր ազատել բոլոր ջհուդներին, սակայն աստված անձամբ քաջությամբ ու խիզախությամբ լցրեց փարավոնի սիրտը ու թույլ չտվեց նրան հանձնվել, որպեսզի կարողանա հանգիստ ևս չորս թեթև ակնարկ ուղարկել Եգիպտոս: Իսկ իններորդ ակնարկից հետո փարավոնը համաձայն էր, որ ջհուդները գնան, բայց թողնեն իրենց ընտանի կենդանիներին ու անասուններին... Բայց աստված մի քանի աննասունների խաթր որոշեց համենայն դեպս կոտորել նաև բոլոր առաջնեկներին:
Ախր ամեն ինչ այքնա պարզ հասկանալի է.
Դրանք ոչ թե աստվածն էր անում, այլ Մովսեսի տրյուկներից էին, որոնք անում էր Աստծո անունից:
Մովսեսը Եգիպտոսում փոքր մարդ չէր, ինչպես նաև բավականաչափ գիտելիքներչ ուներ, գրել կարդալ գիտեր, ու ամենայն հավանականությամբ տիրապետում էր այնպիսի ինֆորմացիայի և ֆոկուսների, որոնց քրմերը այդքան էլ լավ չէին տիրապետում կամ էլ ընդհանրապես չէին տիրապետում:
Աստվածաշնչի այս հատվածում հստակ նկարագրված է պետության պառակտման և նոր պետություն հիմնելու համար կատարված "քոչի" պատմությունը: Այդպիսի մասսյական գաղթեր եղել են շատ և շատ պետություններում, նույնիսկ ոչ միայն իշխանական պայքարի, այլև պատժի կամ փոխանակման դեպքերում, չհաշված` պատերազմականը ու բնակլիմայականը: Հենց թեկուզ մեր Հայաստանում Արծրունիները չքոչեցին իրենց ամբող գերդաստանով, հպատակներով ու ունեցվածքով?