Անկախ այն բանից , թէ ինչ է գրված , մարդկանց միշտ էլ կհաջողվի « թառսի քաշել » , բայց ամեն ինչ կախված է այն բանից թե դու ինչ միտումով էս մոտենում հարցին :
« Շատ պրպտելու դեպքում , ձվի մեջ էլ հնարավոր է մազ գտնել : »
Դրա համար հարկավոր է ունենալ սեփական սկզբունքներ :
Եթե դու Հայ Քրիստոնեա էս և մկրտված էս Հայ առաքելական Սուրբ եկեղեցու ծեսով , ապա քո սկզբունքը պետք է լինի մեր եկեղեցու հավատամքը :
ԱՀԱ ԱՅՆ » .
«Հաւատամք ի մի Աստուած՝ ի Հայրն ամենակալ, յարարիչն երկնի և երկրի, երևելեաց և աներևութից: Եւ ի մի Տէր Յիսուս Քրիստոս՝ յՈրդին Աստուծոյ, ծնեալն յԱստուծոյ Հօրէ՝ միածին, այսինքն՝ յէութիւնէ Հօր։ Աստուած յԱստուծոյ, լոյս ի լուսոյ, Աստուած ճշմարիտ յԱստուծոյ ճշմարտէ՝ ծնունդ և ոչ արարած։ Նոյն ինքն ի բնութենէ Հօր, որով ամենայն ինչ եղեւ յերկինս և ի վերայ երկրի, երևելիք և աներևոյթք: Որ յաղագս մեր՝ մարդկան և վասն մերոյ փրկութեան իջեալ ի յերկնից՝ մարմնացաւ, մարդացաւ՝ ծնաւ կատարելապէս ի Մարիամայ սրբոյ կուսէն Հոգւովն Սրբով: Որով էառ մարմին, հոգի և միտ, և զամենայն, որ ինչ է ի մարդ՝ ճշմարտապէս և ոչ կարծեօք: Չարչարեալ, խաչեալ, թաղեալ, յերրորդ ավուր յարուցեալ, ելեալ ի յերկինս նովին մարմնովն նստաւ ընդ աջմէ Հօր: Գալոց է նովին մարմնովն և փառօք Հօր ի դատել զկենդանիս և զմեռեալս, որոյ թագաւորութեանն ոչ գոյ վախճան: Հաւատամք և ի Սուրբ Հոգին յանեղն և ի կատարեալն. որ խօսեցաւ յօրէնս և ի մարգարէս և յաւետարանս: Որ էջն ի Յորդանան, քարոզեաց զառաքեալսն և բնակեցաւ ի սուրբսն: Հաւատամք և ի միմիայն յընդհանրական և յառաքելական Սուրբ Եկեղեցի, ի մկրտութիւն, յապաշխարութիւն, ի քաւութիւն և ի թողութիւն մեղաց, ի յարութիւնն մեռելոց, ի դատաստանն յաւիտենից հոգւոց և մարմնոց, յարքայութիւնն երկնից և ի կեանսն յաւիտենականս»:
Էջանիշներ