Ճիշտ է, փորձել են պահպանել, բայց աեն ինչ չի, որ պահպանվել են: Համենայն դեպս ինֆորմացիա պահպանված չլինելը դեռ հիմք չի, որ այն չի եղել կամ էլ չկա:
Հերքքողական մի լինիր, ուղղակի ասենք, որ պահպանված ինֆորմացիան շատ սուղ է և ոչ բավարար հիմնավոր համարվելու համար:
Երևի Ատանտիդան
Է նույն ձևով ոչ մի կոնկրետ պատմական հիշատակություն չկա ոչ պակաս հրաշքներ գործած Բուդդայի ու Կրիշնայի մասին: Միակ աղբյուրները սուրբ գրերն են: Հիմա ինչ? ոչ մի կրոնական գրքի չի կարելի հավատալ զուտ պատմագրական առումով? Ու եթե չենք ընդունում, որ ավետարանիչները լիքը հիշատակություններ են թողել, ապա էլ ում հավատանք? Օրինակ` մաշտոցի մասին գրել է նրա աակերտ Կորյունը: Հիմա եթե կորյունին չհավատանք, ապա ստացվում է, որ Մաշտոցի մասին այլևս ոչ մի լուրջ ու հիմնավոր հիշատակություն չկա` Մաշտոց չի եղել:
Տրամաբանական ոչ ճիշտ մոտեցում է: Եթե գոյություն ունեցող աղբյուրները ակնհայտ պատճառներով կրոնականացվել են (դարձել է Նոր Կտակարան) ու հերքում ենք կրոնականը, ապա այլ աղբյոր չի մնում: Բայց Աստվածաշնչի պատմագրական փաստերն այնքան շատ են, որ դժվար է հերքել այն փաստը, որ այն բավականին տեղեկություններ է տալիս ինչպես նախքան Հիսուս եղած մարդկանց մասին, այնպես էլ Հիսուսի մասին, ու նրանից մի փոքր հետո:
Այն մարդիք, որոնք կասկածի տակ են դնում Աստվածաշնչի այս կամ այն պատմագրական դիպվածների իսկությունը նույն կերպ են վարվում, ինչ Խորենացու հանդեպ "էս մասը ճիշտ է, իսկ էս մասը հորինված":
Բայց սա տրամաբանական մոտեցում է, եթե "հորինված" լինելը ապացուցվում է: Ոչ մի ապացույց չկա, որ Հիսուս չի եղել: Մարդիք ասում են "եղել է": Իսկ ով որ ասում է, որ "չի եղել" հենց նա էլ պետք է ապացուցի:
Էջանիշներ