Elmo-ի խոսքերից
Մոդերատորի որոշումը չեմ վիճարկի եթե թեման ձուլի մեկ այլ թեմայի հետ, կամ առհասարակ ջնջի, բայց ինձ թվում է առանձին մեկնաբանությունների կարիք ունեն կոնկրետ ստորև նկարագրված դեպքերը: Ու ինձ թվում է նաև որ շատ այլ մեջբերումներ կլինեն որ իրենց պատասխաններն են պահանջում:
Կոնկրետ իմ մոտ անհասկանալի է, թե ինչե՞ս կարող է սեր ու խաղաղություն հանսիսացող Աստված 10 պատիժները ուղարկել եգիպտոս: Ինչի՞ Աստված չպատժեց հենց փարավոնին, այլ ամենադաժան ձևով պատժեց անմեղ եգիպացիներին: Զրկեց նրանց բերքից, ծանր հիվանդույթուններ ուղարկեց վրաները, վերջում էլ դաժանաբար սպանեց բոլոր առաջնեկներին, որոնք անմեղ, հենց նոր աշխարհ եկած նորածիններ էին:
Ինչի՞ Աստված ծովը փակեց հրեաներին հետապնդող զինվորների վրա: Ոչ թե փակեց, որ չանցնեն, այլ սպասեց որ նրանք գան ծովի մեջ կանգնեն, ու նոր փակեց:
Ինչու՞ էր չսպանել հրահանգող աստված Աբրահամին ասում գնա ու իմ տված հողի վրայի բոլոր ազգերին սպանի: ու ոչ մեկին մի խղճա, կին, երեխա, անասուն բոլորին սպանի: Կոնկրետ էս դեպքում հրահանգում ա գերի չվերցնել, նահանջելու տարբերակ չթողնել, այլ դնել ու գենոցիդ անել:
Կամ ասենք Աբրահամը, որ խաբում ա թե Սառան իրա կինը չի, որ իրան ձեռ չտան, բայց տանեն հետը կենակցեն:
Կամ որդուն զոհաբերելու պահանջը, որ էլի սպանության հրահանգ էր: Համաշխարհային ջրհեղեղը, որ էլի անմեղ նորածիններից սկսած բոլորին կոտորեց:
Մեկնաբանեք խնդրում եմ:
Էջանիշներ