Եթե համաձայն չես դա քո իրավունքն է , բայց կարողա- ով չի , միչև այսօր չկա մի մարդ, որ մեղք գործած չլինի: Սբ Գրքում գրված է ,որ որդին հորը մեղքերի համար պատասխանատու չի , բայց ուրիշ բան է մեղքը ժառանգել , ուրիշ՝ մեղք գործել:
Հին ժամանակներում, եթե մեկը մի հանցանք էր գործում , բայց մեկ ուրիշը այդ հանցանքը իր վրա էր վերցնում , ամբողջ պատիժը ինքն էր կրում , այսինքն՝ առաջինը ազատվում էր պատժից , իսկ երկրորդը դատապարտվում էր: Նման բան Հիսուսն արեց , իմ ու քո փոխարեն դատապարտվեց: Դու և ես ազատվեցինք մեղքից Նրա քավությամբ, բայց քանի որ դեռ մարմնի մեջ ենք , ենթակա ենք ընկնելու : Ադամական մեղքը վերցվում է անկեղծ ապաշխարողից ( դա զգացվող երևույթ է):Այսինքն եթե ես հիմա հավատում ու ընդունում եմ Քրիստոսին, ուրեմն էտ պապերիս մեղքերը հելավ իմ վրայից ու ես անմեղ եմ?
Իսկ ազատ կամքը ո՞ւր մնաց, Աստված ռոբոտներ չի ուզում , ուզում է որ դու քո ազատ կամքով իրեն ընտրես: Ոչ մի հակասական բան չկա , ամեն ինչ արդարացի է:Աստված մարդուն բանական էակ էր որպես ստեղծել, այսինքն մարդը ամեն ինչում էլ կարար ու սխալվեր, քեզ թվումա եթե էտ խնձորի պատմությունը չլիներ Աստված մարդուն ավելի մեծ փորձությունների չէր ենթարկի? ստուգելու համար, թե մինչև վերջ մարդը ճիշտ ընտրություն կաներ, թե ոչ: Մեկա ուշ թե շուտ լնելու էր էտ ամեն ինչը: Իսկ ինչպես սաղս գիտենք Աստված ամեն ինչ գիտի, ուրեմն ինքը գիտեր, որ սենց էր լինելու, որ մարդիք չարանալու էին, իր ստեղծած բարի անշառ մարդկանցից բան չէր մնալու, որ մեղքը ելնելու էր լցվեր իր իսկ ստեղծած երկրի վրա, եթե ինքը ամենակարողա, թող մի շնչով վերացնի սատանային, ու մարդկանց վրայից հանի մեղքը, մարդիք դառնան անմեղ, նենց, ոնց որ ինքնա ստեղծել, թե իրեն դուրա գալիս, որ իր զավակները <<այրվում են դժողքում?>>
Ամեն ինչն էլ հակասական է: Ոչ մի հարց չունի կոնկրետ բացատրություն: Ամեն պատասխանից էլ ծնվում է նոր հարց:
Հ.Գ. անարդար է...
Էջանիշներ