eduard30 ջան, ոնց քցում-բռնում եմ՝ դու շինարարությունից բան չես հասկանում :
Ձև չունես աբեր: Ցիանիդ պահի ատամիդ մեջ:
Տասը անգամ զգուշացնելը լրիվ հերիք ա: Ես կասեի՝ մի թեթև ակնարկելը:
- Ջրմուղ-կոյուղին արյուն է դառնում. ահավոր հոտ, սատկած ձկներ, ծարավից մեռնող նորածիններ
- Լիքը գորտեր ու դոդոշներ. հալյուցինոգեն լորձի պերեդոզ, զզվանք, դժոխային կռկռոցից մեռնող նորածիններ
- Մլակ-մոծակները հարձակվում են. հում-հում կերված աչքեր ու ականջներ, միլիոնավոր խայթոցներից մեռնող նորածիններ
- Մոլեգնում են շնաճանճերը. դրանք էնքան շատ են, որ մարդկանց քրքրելուց բացի նաև ծածկում են արևը, նորածինները մեռնում են ցրտից
- Անասունները սատկում են. էլ ոչ մի կովիկ, խոզուկ, իշուկ ու ձիուկ չկա, հետևանք՝ սովից մեռնող նորածիններ
- Խոցեր ու պալարներ. մարդիկ ծածկվում են վերքերով, թարախ, փտախտ, տիֆ, ժանտախտ. նորածինները մեռնում են սարսափելի ջղակծկումներով
- Կարկուտ, կայծակ, կրակե անձրև. կարկուտը կոտորում է ամեն ինչ, երկնքից բոց է թափվում ու վառում մնացածը, կրակի բոցերի մեջ մեռնում են նորածինները
- Մորեխների արշավանքը. միլիարդավոր փոքրիկ ծնոտները ոչնչացնում են Եգիպտոսի բոլոր բույսերը. նորածինները մեռնում են թթվածային քաղցից
- Ահավոր խավար. մութը այնքան թանձր է, որ այն կարելի է շոշափել. նորածինները մթան մեջ սայթաքում են, ընկնում ու մեռնում
- Մեռնում են բոլոր առաջնեկները. այն նորածինները, ովքեր առաջնեկ չէին, մեռնում են կարոտից
- Գալիս է Մուբարաքը
Ի դեպ՝ վեցերորդ ակնարկի ժամանակ փարավոնը արդեն ուզում էր ազատել բոլոր ջհուդներին, սակայն աստված անձամբ քաջությամբ ու խիզախությամբ լցրեց փարավոնի սիրտը ու թույլ չտվեց նրան հանձնվել, որպեսզի կարողանա հանգիստ ևս չորս թեթև ակնարկ ուղարկել Եգիպտոս: Իսկ իններորդ ակնարկից հետո փարավոնը համաձայն էր, որ ջհուդները գնան, բայց թողնեն իրենց ընտանի կենդանիներին ու անասուններին... Բայց աստված մի քանի աննասունների խաթր որոշեց համենայն դեպս կոտորել նաև բոլոր առաջնեկներին:
Էջանիշներ