Իսկ որտե՞ղ ես տեսել, որ ավանակը խոսի /Թվեր 22:28/:
Չնայած` աստծո համար անկարելի բան չկա, նա երբեք չի սխալվում, նույնիսկ եթե ճագարներին ու նապաստակներին անվանում ա որոճող /Ղեվտ. 11:5-6/, իսկ չղջիկներին` թռչուն /Ղեվտ. 11:19/:
Թեմայից դուրս գրառում չանելու համար նշեմ, որ Քրիստոսը մի քանի անգամ նշում ա, որ ամբողջովին արդարացի ու ճիշտ ա համարում հրեական աստվածաշնչի դաժանությունները:
Հղումներ անելու հավես չունեմ:
eduard30 (21.08.2011)
eduard30 (21.08.2011)
1. Որոճողների ենթակարգ
Նապաստակներն ու ճագարները, անկախ էդ ենթակարգին պատկանել-չպատկանելուց, չեն որոճում, կարող ես իրանց շատ թե քիչ, տեսականորեն, թե գործնականում ծանոթ մարդկանց հարցնել:
2. Թռչունների դաս
Քո ասած տրամաբանությամբ պինգվիններին, ջայլամներին, կիվիներին պետք ա ցուցակից հանել, քանի որ չեն թռչում: Բայց, ախր, ջայլամը ցուցակում հստակ նշված ա, իսկ պինգվինների ու կիվիների գոյության մասինաստվածհրեաները չգիտեին:
Ոչ մի բան: Ուղղակի շատերն էստեղ ասում են, որ Նոր Կտակարանը հնի հակադրությունն ա, նույնիսկ անտագոնիստը, ինչի հետ էնքան էլ համաձայն չեմ:
Վերջին խմբագրող՝ Skeptic: 21.08.2011, 11:54:
Ինչ վիկիպեդիա ինչ բան: Եթե Աստված ասում ա չղջիկը թռչուն ա, ուրեմն թռչուն ա:
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Բավականին հետաքրքիր վերլուծություն էր։
Այսինքն ստացվում է, որ սատանային (նախկին հրեշտակ) համեմատում են ոչ թե այլ հրեշտակների այլ «երկրի վրայ Աստծու ստեղծած բոլոր գազանների» հետ, հետո նրա հանցանքի համար պատժում են «Քանի որ այդ բանն արեցիր, անիծեալ լինես երկրի բոլոր անասունների ու գազանների մէջ։ Քո լանջի ու որովայնի վրայ սողաս, ողջ կեանքումդ հող ուտես», այստեղ էլ համեմատում են անասունների ու գազանների հետ, ու ստիպում ամբողջ կյանքում սողալ։ Կարո՞ղ ես այդոք վստահաբար պնդել, որ դրանից հետո չսողացող սատանայի (ոչ թե անմեղ օձի) կերպարին չենք հանդիպում։
«Բէեղզեբուղ»-ի մասին էլ, իմ ֆանտազիան չի հերիքի նման բառեր հորինեմ, ինչ գրում եմ գրում եմ արևելահայերեն աստվածաշնչից։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Եթե մարդը այսօր ենթաբաժիններ է հորինել, դա դեռ ոչինչ չի նշանակում, իսկ վիկիպեդիայում ես էլ ինչ ասես կարող եմ տեղադրել ?
Եւ ո՞րն է այդ հակադրությունը, երբ Նոր Կտակարանում հիշեցնում է գալիք ''դաժանությունների և ցավերի'' մասին(Հայտն.գլ 6, գլ 8- 9, գլ 11, գլ 15-16. «Մարդիկ ցավեն լեզունին կը ծամեին ու երկնքի Աստուծոյ հայհոյեցին իրենց ցավերուն և իրենց պալարներուն պատճառով, բայց իրենց գործերեն չապաշխարեցին:»)Ոչ մի բան: Ուղղակի շատերն էստեղ ասում են, որ Նոր Կտակարանը հնի հակադրությունն ա, նույնիսկ անտագոնիստը, ինչի հետ էնքան էլ համաձայն չեմ:
Հետաքրքիրն էն ա, որ հակառակ տարածված կարծիքի` ինքը 2 ծառ էր տնկել` իմաստության (չարի ու բարու իմացության) ու կյանքի ծառերը: /Ծննդոց 2:9, նայել արևմտահայերեն կամ եբրայերեն ու հունարեն բնագրերից թարգմանված տարբերակներում, քանի որ արևելահայերենում, ինչպես կարելի էր սպասել, փոխված ա/
Ու աստված Ադամին վտարեց ոչ թե իմաստության ծառի պտուղն ուտելու ու «իրենցից մեկը դառնալու» համար, այլ վախից, որ մյուս` կենաց ծառից էլ կուտի ու անմահ կդառնա: Դրա համար էլ վռնդեց ու էդ ծառի շուրջը բարձրակարգ անվտանգության համակարգ դրեց /Ծննդոց 3:22-24/
VisTolog (15.11.2013)
eduard30 (21.08.2011)
Փաստորեն մարդու կողմից 3000 տարի առաջ արված բաժանումը ավելի ճշտգրիտ ա: Իսկ էսօր կենսաբանության 7-րդ դասարանի գրքում էլ ա գրած, որ չղջիկը կաթնասուն ա:
Իսկ դու պատկերացրու, եթե մեղքի ինստիտուտ գոյություն չունենար, ու Աստված մի քիչ բարեհաճություն ունենար մարդկանց մարդ ստեղծեր, առանց վատ բաների, ինչեր կաներ անմահ Կայենը մինչև հիմա:
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
էսքան քննարկումներից հետո էլ հարցերի հարցն ա գալիս: Եթե աստված ամենակարող ա, ինչի՞ ի սկզբանե չի ստեղծել իդեալական հասարակություն, առանց կյանքի ու իմաստության ծառերի, օձերի, սատանաների ու արմագեդոնի ենթակա չար ու բարի մարդկանց: Չի ուզեցե՞լ, թե՞ չի կարեցել: Քանի որ ամենակարող ա չի կարեցելը հերքվում ա: Դառնում ա որ չի ուզեցե՞լ: Դառնում ա որ ինքը դիտարովյալ տանջանքներ, հիվանդություններ, գայթակղություններ, օձ ու մեղսավոր մարդիկ ա ստեղծել ու սկսել մեղսավորության համար մարդուն պատժել:
էսպես չի մնա
Մինա (19.12.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ