User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 28 հատից

Թեմա: Համակարգչի և հեռուստացույցի հոգեբանական ազդեցությունը երեխաների վրա

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #23
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում erexa-ի խոսքերից Նայել գրառումը
    Համակարգչի և հեռուստացույցի առջև նստելը կարող է հոգեբանական ազդեցություն ունենալ երեխաների վրա: Անձամբ ես դեմ եմ, որ երեխաները հատկապես (2 -ից 6 տարեկան) նստեն համակարգչի կամ հեռուստացույցի առջև և որևէ մուլտֆիլմ դիտեն կամ խաղեր խաղան: Կցանկանայի իմանալ ձեր կարծիքները այս թեմայի շուրջ:
    նախ ասեմ, որ նույն կերպ ժամանակին վերաբերվում էի այլ երևույթների` որպես վնաս տվող և անպիտան: Օրինակ` ժամանակին ֆուտբոլ խաղալը կամ ասենք հեծանիվ քշելը եղել են անիմաստ զբաղմունք, քանի որ դրա փոխարեն երեխան կարող էր բռնոցի կամ պահմտոցի խաղալ

    Չի կարելի երեխային չոր սահմանափակումների մեջ դնել, քանի որ դա որպես կանոն բերում է հակառակ արդյունքի ու չբավարարվածության: Երեխայի օրը պետք է հագեցնել այնքան, որ նա ուղղակի չկենտրոնանա մեկ բանի վրա` հեռուստացույց, թե համակարգիչ: Հենց իմ աղջիկը (2 տարեկան) լինում է, որ անընդհատ մի 10-15 րոպե կանգնած հեռուստացույցի առաջ նայում է: Ընդամենը ասում եմ` հետ արի, նստի, նոր նայի: Ինքն իրենով մի քիչ նայում է, հետո գնում ուրիշ խաղեր խաղում, կամ էլի ինչ-որ չարաճճիություն է անում

    Խնդիրը կայանում է նրաում, որ ծնողների մեծ մասը բավարար ժամանակ չեն հատկացնում կամ չեն կարողնաում հատացնել իրենց երեխայի համար: Ասում են դա օբյեկտիվ պատճառ ունի` հոգնածություն և զբաղվածություն: Բայց ես դա այդքան էլ օբյեկտիվ չեմ համարում: Հեռուստացույցը, բակի խաղերը, համակարգիչը շատերի համար ծառայում են երեխայից ժամանակավորապես գլուխն ազատեու միջոց:
    Երեխայի հետ պետք է զբաղվել: Հավատացնում եմ ձեզ, որ զուտ մարդկային բնազդից ելնելով նրան ավելի հետաքրքիր է մեծերի հետ շփվել-խոսելը և այդ հատկանիշը պիտի լավագույնս օգտագործվի, որպեսզի երեխան շատ բան սովորի, վարժվի:
    Միանշանակ կարող եմ ասել, որ հեռուստացուցյի և համակարգչի դիմաց ժամերով նսետլը երեխային վնաս է հասցնում` և հոգեբանական, և ֆիզիկական: Պատահական չէ, որ ներկայիս սերունդները ֆիզիկապես և առողջական տեսանկյունից շատ ավելի թույլ են, վատ կազմավորված, թույլ իմունիտետով, քան նախորդեղ սերունդները: Երեխան, որպես զարգացող մարդկային օրգանիզմ, կարիք ունի բնական ֆիզիկական մարզվածությանը, որը ոչ միայն նպաստում է "ավելորդ" էներգիայի հեռացմանը, այլև երեխայի ֆիզիկական նորմալ զարգացմանը, հոգեկան հավասարակշռույթանը և ներվային լարվածության թուլացմանը:
    Բայց մյուս կողմից էլ կյանքն այնքան արագ է զարգանում, որ երեխա հասակում կորցրած յուրաքանչյուր օրը նույնիսկ հետագայում անդրադառնում է շրջակա աշխարհի հետ մերվելու և ժամանակին համընթաց քայլելու վրա:

    Ուստի պետք է ծնողները և հարազատները այնքնան խելացի լինեն, որ կարողանան երեխային բալանսավորված մատուցել այս ամենը, որպեսզի նա ոչ նեղվի ոչ էլ միակողմանիորեն շեղվի: Միևնույն է, որոշակի տարիքից սկսած նա կընտրի այն, ինչն իրեն ավելի հաճելի է, ավելի հարազատ և դուրեկան: Եթե դա լինի հեռուստացույցը, ապա ոչինչ այլևս չի լինի անել:

    Ի դեպ երեխաների համար վատ օրինակ են ծառայում հենց մեծերն իրենք` ժամերով նստելով համակարգչի և հեռուստացույցի առաջ: Երեխայի մոտ առաջանում է շփոթություն "ինչու իրենց կարելի է, իսկ ինձ ոչ?" և դա դառնում է երազանքի` "արգելված պտղի" պես մի բան:
    Վերջին խմբագրող՝ Varzor: 25.10.2011, 17:35:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (25.10.2011), Freeman (27.10.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փոքրիկ.am. Ամեն ինչ երեխաների համար ու երեխաների մասին
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 89
    Վերջինը: 18.06.2015, 22:42
  2. Երեխաների որդեգրման հոգեբանական հետևանքները
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 17.08.2010, 23:44
  3. Գրառումներ: 14
    Վերջինը: 01.04.2010, 19:48
  4. Ծնողների ազդեցությունը երեխաների մասնագիտական կողմնորոշման վրա
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 25.02.2010, 11:37
  5. Համակարգչի բացասական ազդեցությունը
    Հեղինակ՝ A.r.p.i., բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 14.11.2009, 16:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •