User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 28 համարի արդյունքները՝ ընդհանուր 28 հատից

Թեմա: Համակարգչի և հեռուստացույցի հոգեբանական ազդեցությունը երեխաների վրա

  1. #16
    Պատվավոր անդամ laro-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2011
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,166
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ըստ ակնաբուժի ցուցումների, տեսողությանը վնաս է 20 րոպեից ավելի համակարգչի դիմաց նստելը: 20 րոպեից հետո կարելի է 10-15րոպե հանգստանալ և նորից նստել համակարգչի դիմաց……խոսքը վերաբերվում է երեխաներին…… Իսկ վերջին 2 նախադասություններդ, Աթեիստ ջան, անտեղի Էին: Ես դեմ չեմ, երբ այդ տարիքի երեխան նստի համակարգչի դիմաց. ավելին ինտետելեկտուալ խաղերը նրան չեն խանգարի, բայց չափի մեջ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arpine (16.08.2011)

  3. #17
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    31
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պարզա, բայց չեմ կարծում, որ ներկայիս համակարգիչները էդքան վնասակար են
    "Non est ad astra mollis e terris via."

  4. #18
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,149
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Arpine-ի խոսքերից Նայել գրառումը
    ընդհանրապես մինչև 3 տարեկան երեխաներին արգելված է համակարգչը, բայց մեր իրականության մեջ , երբ գրեթե բոլորի տներում համակարգիչ կա, սա իրականացնել կարելի է ասել հնարավոր չէ: Արգելելը անիմաստ է, արդեն Լուսինան էլ նշեց՝ «Արգելված պտուղը քաղցր է»:
    Իսկ ի՞նչու ես համարում անիմաստ: Իսկ ես չարգելելն եմ համարում անիմաստ: Ի՞նչ կարիք կա երեխային նստեցնել համակարգչի առջև, եթե գոյություն ունեն իրական խաղալիքներ: Եթե երեխային չսովորեցնեն նստեցնել համակարգչի և հեռուստացույցի առջև, ապա նա դա չի ցանկանա: Կարող եմ անգամ օրինակ բերել: Այս վերջերս բարեկամիս տանն էի, մի խումբ երեխաներ կային: Մի քանիսը նստած մուլտֆիլմ էին դիտում: Երեխաներից մեկն խաղալիքների սենյակում էր, ի դեպ այդ երեխային ծնողները նրան չեն նստեցնում համակարգչի և հեռուստացույցի առջև: Նա չէր գնում այն սենյակ, որտեղ մի քանիսը նստած մուլտֆիլմ էին դիտում: Անգամ ես գրկեցի նրան և տարա մուլտֆիլմ դիտող երեխաների մոտ, որպեսզի նա մենակ չմնար խաղալիքների սենյակում, նա անգամ հեռուստացույցին չէր նայում, դա նրան չէր հետաքրքրում ,նրան ձգում էր միայն խաղալիքներով լի սենյակը:
    Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:

    Հենրի Թորո

  5. #19
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    31
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում erexa-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ի՞նչու ես համարում անիմաստ: Իսկ ես չարգելելն եմ համարում անիմաստ: Ի՞նչ կարիք կա երեխային նստեցնել համակարգչի առջև, եթե գոյություն ունեն իրական խաղալիքներ: Եթե երեխային չսովորեցնեն նստեցնել համակարգչի և հեռուստացույցի առջև, ապա նա դա չի ցանկանա: Կարող եմ անգամ օրինակ բերել: Այս վերջերս բարեկամիս տանն էի, մի խումբ երեխաներ կային: Մի քանիսը նստած մուլտֆիլմ էին դիտում: Երեխաներից մեկն խաղալիքների սենյակում էր, ի դեպ այդ երեխային ծնողները նրան չեն նստեցնում համակարգչի և հեռուստացույցի առջև: Նա չէր գնում այն սենյակ, որտեղ մի քանիսը նստած մուլտֆիլմ էին դիտում: Անգամ ես գրկեցի նրան և տարա մուլտֆիլմ դիտող երեխաների մոտ, որպեսզի նա մենակ չմնար խաղալիքների սենյակում, նա անգամ հեռուստացույցին չէր նայում, դա նրան չէր հետաքրքրում ,նրան ձգում էր միայն խաղալիքներով լի սենյակը:
    Քո նշածը հազվադեպ է լինում, այն էլ ծնողների դաստիարակության արդյունքում: եթե երեխան մինչև 3-4 տարեկան է, իհարկե խրախուսելի չէ , բայց ավելի մեծ երեխան ինչու ճիշտ պատկերացում չունենա համակարգչի և ինետի մասին: Համակարգիչը պետք է լինի չափավոր, և աչքաթող չարվեն բակային խաղերը:
    "Non est ad astra mollis e terris via."

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (16.08.2011), laro (20.08.2011)

  7. #20
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,197
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում erexa-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ի՞նչու ես համարում անիմաստ: Իսկ ես չարգելելն եմ համարում անիմաստ: Ի՞նչ կարիք կա երեխային նստեցնել համակարգչի առջև, եթե գոյություն ունեն իրական խաղալիքներ: Եթե երեխային չսովորեցնեն նստեցնել համակարգչի և հեռուստացույցի առջև, ապա նա դա չի ցանկանա:
    Նույն ձևով կարող ենք հարցնել,թե ի՞նչ կարիք կա իրական խաղալիքների,եթե կա համակարգիչ ու եթե կարելի է երեխայի,համակարգչի առջև գտնվելու ժամանակը/ձևը կարգավորել:
    Մեջբերում erexa-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարող եմ անգամ օրինակ բերել: Այս վերջերս բարեկամիս տանն էի, մի խումբ երեխաներ կային: Մի քանիսը նստած մուլտֆիլմ էին դիտում: Երեխաներից մեկն խաղալիքների սենյակում էր, ի դեպ այդ երեխային ծնողները նրան չեն նստեցնում համակարգչի և հեռուստացույցի առջև: Նա չէր գնում այն սենյակ, որտեղ մի քանիսը նստած մուլտֆիլմ էին դիտում: Անգամ ես գրկեցի նրան և տարա մուլտֆիլմ դիտող երեխաների մոտ, որպեսզի նա մենակ չմնար խաղալիքների սենյակում, նա անգամ հեռուստացույցին չէր նայում, դա նրան չէր հետաքրքրում ,նրան ձգում էր միայն խաղալիքներով լի սենյակը:
    Ու ի՞նչ ես ուզում այս օրինակով ասել,մենք հո չենք ասում երեխային արգելենք խաղալիքներով խաղալ,բայց համակարգչից զոռով հեռու պահել էլ պետք չի
    The cake is a lie.

  8. #21
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,759
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ, ավելի շուտ մեր (իմ ու Աթեիստի) երեխան տանն ունի իր խաղալիքները, որոնք օրեցօր շատանում են, ունի խաղալիքներ, որոնցով դրսում է խաղում, լավ եղանակին դրսի խաղահրապարակներում անց է կացնում մեկ ժամ և ավել, տանն ունի իր սեփական համակարգիչը։ Ասածս ինչ է, մենք երեխային չենք զրկում ոչնչից։
    Մինչ նրան համակարգիչ տալը, Կորյունը հաճախ նստում էր մեր համակարգչի մոտ ու չէր թողում մեզ մոտենալ համակարգչին։ Ինչ իր սեփականն ունի, այլևս մերի կողմ չի էլ նայում։ Իր համակարգչի առաջ էլ ամբողջ օրը «լռված» () չի, քանի որ նրա աչքը հագեցած է համակարգչից։ Պատահում է, որ իր մատիտներն ու ալբոմը դնում է համակարգչի սեղանին ու համակարգիչը միացված վիճակում, նկարում է մատիտներով։ Իսկ եթե մենք նրա վրա ժամանակ դնեինք՝ 20 րոպե, ապա ոչ միայն նա անընդհատ կուզենար համակարգչի առջև լինել, այլ նաև այդ 20 րոպեն անցնելուց հետո երեխան իրեն կզգար մերժված ու հոգեբանական տրավմա կապրեր ամեն անգամ, երբ հատկացված ժամանակն անցներ։

    Ի դեպ, երեխան օգտվում է յութուբից, խաղում հատուկ 2-6 տարեկան երեխաների համար նախատեսված ուսուցողական խաղեր, որոնք նրան նաև հնարավորություն են տալիս սովորել ռուսերեն և անգլերեն լեզուները։

    Հ.Գ. Ես իմ երեխային չեմ պատրաստվում ժամային սահմանափակումների մեջ մտցնել։

  9. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (16.08.2011), Arpine (16.08.2011), Freeman (16.08.2011), Lusina (16.08.2011), Rammstein (16.08.2011), Skeptic (16.08.2011), Varzor (25.10.2011), VisTolog (16.08.2011), Աթեիստ (16.08.2011)

  10. #22
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում erexa-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարող եմ անգամ օրինակ բերել: Այս վերջերս բարեկամիս տանն էի, մի խումբ երեխաներ կային: Մի քանիսը նստած մուլտֆիլմ էին դիտում: Երեխաներից մեկն խաղալիքների սենյակում էր, ի դեպ այդ երեխային ծնողները նրան չեն նստեցնում համակարգչի և հեռուստացույցի առջև: Նա չէր գնում այն սենյակ, որտեղ մի քանիսը նստած մուլտֆիլմ էին դիտում: Անգամ ես գրկեցի նրան և տարա մուլտֆիլմ դիտող երեխաների մոտ, որպեսզի նա մենակ չմնար խաղալիքների սենյակում, նա անգամ հեռուստացույցին չէր նայում, դա նրան չէր հետաքրքրում ,նրան ձգում էր միայն խաղալիքներով լի սենյակը:
    Ընտիր օրինակ էր ցույց տալու համար, որ ամեն երեխա անհատ է ու չի կարելի նրանց մի արշինով չափել, եթե մեծամասնությանը դուր է գալիս մուլտը, չի նշանակում, որ բոլորին պետք է նստեցնել մուլտ նայելու։ Եթե մեկը խաղալիքների փոխարեն սիրում է համակարգիչ, անհրաժեշտ է հսկել, որ դրանով նորմալ զբաղվի, զարգանա, ոչ թե GTA խաղա կամ Happy tree friends նայի։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (25.10.2011), VisTolog (24.10.2011)

  12. #23
    http://success.am success.am-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.10.2011
    Գրառումներ
    6
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես խորհուրդ կտամ հեռուստացույց քիչ նայել, օրինակ, օրեկան 1-2 ժամ, կամ ավելի լավ է` ավելի քիչ Նույնիսկ այդ դեպքում, դուրս է գալիս, որ դուք տարեկան 1 ամիս հեռուստացույց եք նայում: Իսկ պատկերացրեք օրեկան 4-5 և ավելի ժամի դեպքում
    Հաջողակ չեն ծնվում, այդպիսին դառնում են - success.am

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    laro (25.10.2011)

  14. #24
    Ինժեներ soultaker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.05.2010
    Գրառումներ
    221
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ւնձ միշտ զայրացրել են նման սահմանափակումները. հեռուստացույց, համակարգիչ, ով է ասել որ աչքերին կամ մի ուրիշ բանի վնաս պիտի տա? Եթե տենց մտածենք, թող գիրք էլ չկարդա, ուրիշ երեխաների հետ էլ չշփվի: Ու ավելի լավա ժամերով նստի համակարգչի առաջ, քան թե հետո ինչ-որ բանից հետ մնա, ուրիշների մոտ իրան հետամնաց զգա, և այլն: Կամ որ ասենք ափսոսում եք հեռուստացույցի առաջ անցկացրած ժամանակը, եթե պիտի հաճույքով հեռուստացույց նայելու փոխարեն չուզելով ինչ-որ ուրիշ "օգտակար" բան անեիք, ումա դա պետք?

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (27.10.2011), Ֆոտոն (26.10.2011)

  16. #25
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում erexa-ի խոսքերից Նայել գրառումը
    Համակարգչի և հեռուստացույցի առջև նստելը կարող է հոգեբանական ազդեցություն ունենալ երեխաների վրա: Անձամբ ես դեմ եմ, որ երեխաները հատկապես (2 -ից 6 տարեկան) նստեն համակարգչի կամ հեռուստացույցի առջև և որևէ մուլտֆիլմ դիտեն կամ խաղեր խաղան: Կցանկանայի իմանալ ձեր կարծիքները այս թեմայի շուրջ:
    նախ ասեմ, որ նույն կերպ ժամանակին վերաբերվում էի այլ երևույթների` որպես վնաս տվող և անպիտան: Օրինակ` ժամանակին ֆուտբոլ խաղալը կամ ասենք հեծանիվ քշելը եղել են անիմաստ զբաղմունք, քանի որ դրա փոխարեն երեխան կարող էր բռնոցի կամ պահմտոցի խաղալ

    Չի կարելի երեխային չոր սահմանափակումների մեջ դնել, քանի որ դա որպես կանոն բերում է հակառակ արդյունքի ու չբավարարվածության: Երեխայի օրը պետք է հագեցնել այնքան, որ նա ուղղակի չկենտրոնանա մեկ բանի վրա` հեռուստացույց, թե համակարգիչ: Հենց իմ աղջիկը (2 տարեկան) լինում է, որ անընդհատ մի 10-15 րոպե կանգնած հեռուստացույցի առաջ նայում է: Ընդամենը ասում եմ` հետ արի, նստի, նոր նայի: Ինքն իրենով մի քիչ նայում է, հետո գնում ուրիշ խաղեր խաղում, կամ էլի ինչ-որ չարաճճիություն է անում

    Խնդիրը կայանում է նրաում, որ ծնողների մեծ մասը բավարար ժամանակ չեն հատկացնում կամ չեն կարողնաում հատացնել իրենց երեխայի համար: Ասում են դա օբյեկտիվ պատճառ ունի` հոգնածություն և զբաղվածություն: Բայց ես դա այդքան էլ օբյեկտիվ չեմ համարում: Հեռուստացույցը, բակի խաղերը, համակարգիչը շատերի համար ծառայում են երեխայից ժամանակավորապես գլուխն ազատեու միջոց:
    Երեխայի հետ պետք է զբաղվել: Հավատացնում եմ ձեզ, որ զուտ մարդկային բնազդից ելնելով նրան ավելի հետաքրքիր է մեծերի հետ շփվել-խոսելը և այդ հատկանիշը պիտի լավագույնս օգտագործվի, որպեսզի երեխան շատ բան սովորի, վարժվի:
    Միանշանակ կարող եմ ասել, որ հեռուստացուցյի և համակարգչի դիմաց ժամերով նսետլը երեխային վնաս է հասցնում` և հոգեբանական, և ֆիզիկական: Պատահական չէ, որ ներկայիս սերունդները ֆիզիկապես և առողջական տեսանկյունից շատ ավելի թույլ են, վատ կազմավորված, թույլ իմունիտետով, քան նախորդեղ սերունդները: Երեխան, որպես զարգացող մարդկային օրգանիզմ, կարիք ունի բնական ֆիզիկական մարզվածությանը, որը ոչ միայն նպաստում է "ավելորդ" էներգիայի հեռացմանը, այլև երեխայի ֆիզիկական նորմալ զարգացմանը, հոգեկան հավասարակշռույթանը և ներվային լարվածության թուլացմանը:
    Բայց մյուս կողմից էլ կյանքն այնքան արագ է զարգանում, որ երեխա հասակում կորցրած յուրաքանչյուր օրը նույնիսկ հետագայում անդրադառնում է շրջակա աշխարհի հետ մերվելու և ժամանակին համընթաց քայլելու վրա:

    Ուստի պետք է ծնողները և հարազատները այնքնան խելացի լինեն, որ կարողանան երեխային բալանսավորված մատուցել այս ամենը, որպեսզի նա ոչ նեղվի ոչ էլ միակողմանիորեն շեղվի: Միևնույն է, որոշակի տարիքից սկսած նա կընտրի այն, ինչն իրեն ավելի հաճելի է, ավելի հարազատ և դուրեկան: Եթե դա լինի հեռուստացույցը, ապա ոչինչ այլևս չի լինի անել:

    Ի դեպ երեխաների համար վատ օրինակ են ծառայում հենց մեծերն իրենք` ժամերով նստելով համակարգչի և հեռուստացույցի առաջ: Երեխայի մոտ առաջանում է շփոթություն "ինչու իրենց կարելի է, իսկ ինձ ոչ?" և դա դառնում է երազանքի` "արգելված պտղի" պես մի բան:
    Վերջին խմբագրող՝ Varzor: 25.10.2011, 17:35:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (25.10.2011), Freeman (27.10.2011)

  18. #26
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում laro-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըստ ակնաբուժի ցուցումների, տեսողությանը վնաս է 20 րոպեից ավելի համակարգչի դիմաց նստելը: 20 րոպեից հետո կարելի է 10-15րոպե հանգստանալ և նորից նստել համակարգչի դիմաց……խոսքը վերաբերվում է երեխաներին…… Իսկ վերջին 2 նախադասություններդ, Աթեիստ ջան, անտեղի Էին: Ես դեմ չեմ, երբ այդ տարիքի երեխան նստի համակարգչի դիմաց. ավելին ինտետելեկտուալ խաղերը նրան չեն խանգարի, բայց չափի մեջ:
    Ճիշտն ասած արդեն 15 տարի է համակարգչի դիմաց եմ, բայց առաջին անգամ եմ այդպիսի թվեր լսում
    Ընդհանրապես դրան կոնկրետ սահմանում չկա, դա անհատական է: Օրինակ ես 30-40ր նստելուց հետո մի 10-15ր ընդմիջում եմ տալիս:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  19. #27
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    31
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ւնձ միշտ զայրացրել են նման սահմանափակումները. հեռուստացույց, համակարգիչ, ով է ասել որ աչքերին կամ մի ուրիշ բանի վնաս պիտի տա? Եթե տենց մտածենք, թող գիրք էլ չկարդա, ուրիշ երեխաների հետ էլ չշփվի: Ու ավելի լավա ժամերով նստի համակարգչի առաջ, քան թե հետո ինչ-որ բանից հետ մնա, ուրիշների մոտ իրան հետամնաց զգա, և այլն: Կամ որ ասենք ափսոսում եք հեռուստացույցի առաջ անցկացրած ժամանակը, եթե պիտի հաճույքով հեռուստացույց նայելու փոխարեն չուզելով ինչ-որ ուրիշ "օգտակար" բան անեիք, ումա դա պետք?
    Իսկ ինչու պիտի այդ «օգտակար» բանը չուզելով անի, մինչև այդ պետք է երեխային այնպես սովորեցնել, որ այդ օգտակար բաները սիրով անի, ոչ թե միայն հեռուստացույցի մեծամասամբ անիմաստ, ոչինչ չսովորեցնող հաղորդումները նայի: Ճիշտ է, չուզելով, ստիպված ինչ-որ բան անելը երեխայի համար տհաճ ա, բայց որ արդյունք տալիս ա, հաստատ է:
    Բացի այդ, ինչո՞ւ պիտի միշտ իր ուզելով, իր հաճույքով շարժվի, մի օր էլ հանկարծ զարթնի ու տեսնի, որ չէ, էնպես չի, որ ամեն ինչ իրա ցանկությամբ ա լինում:

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (27.10.2011), laro (25.10.2011), Varzor (25.10.2011)

  21. #28
    Պատվավոր անդամ Universe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Գրառումներ
    2,294
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հենց այս իսկ թեմայով, իմ բժշկական կայքերից մեկում անցկացրած հարցման արդյունքներում պարզեցի,թե հայերը որքա՞ն են անցկացնում համակարգչի առջև:
    Նախ, տեղադրածս հարցումը տևեց մի քանի ամիս, իսկ քվեարկողների թիվը՝ 5750 ի սահմանն էր հատել:
    1. Առավելագույնը 0.5 ժամ 343 - որը կազմում է տոկոսային հարաբերությամբ՝ 5%

    2. 0.5 -ից մինչև 2 ժամ 485 - որը կազմում է տոկոսային հարաբերությամբ՝ 8%

    3. 2- ից մինչև 3 ժամ 617 - որը կազմում է տոկոսային հարաբերությամբ՝ 10%
    4. 3- ից մինչև 4 ժամ 3367 - որը կազմում է տոկոսային հարաբերությամբ՝ 58%

    5. 4- ից մինչև 5 ժամ 306 - որը կազմում է տոկոսային հարաբերությամբ՝ 5%

    6. 5- ից մինչև 6 ժամ - 270 - որը կազմում է տոկոսային հարաբերությամբ՝ 4%

    7. 7 կամ ավելի (համակարգչային զոմբի) - 370 - որը կազմում է տոկոսային հարաբերությամբ՝ 6%


    • Ինչպես նկատեցիք, ընդհանուր 3367 քվեով բացահայտ գերակշռում է «3- ից մինչև 4 ժամ» տարբերակը
    • Երկրորտ տեղում է «2- ից մինչև 3 ժամ» տարբերակը՝ 617 քվեով
    • Երրորդ տեղն են զբաղեցնում՝ 0.5 -ից մինչև 2 ժամ օգտվողները՝ 485 քվեով
    • Չորրորդ տեղում են 7 կամ ավելի (համակարգչային զոմբի) ժամ համակարգչի առջև անց կացնողները, ընդհանուր՝ 370 քվեով
    • Առավելագույնը 0.5 ժամ են անցկացնում պատասխանածների 5% ը, որոնք ընդհանուր կազմել են 343 քվե
    • Վեցերորդ և յոթերորդ տեղերում են 5- ից մինչև 6 ժամ և 4- ից մինչև 5 ժամ համակարգչի առջև անց կացնողները , հավաքելով համապատասխանաբար 306 և 270 քվե:
    Քանի որ նման հարցում էի անցկացնելու,ինձ նաև անհրաժեշտ էր միաժամանակ պարզել, թե այդ մարդկանցից որքա՞ն տոկոսն են կազմում 15-20-25-30-35-40-45+ տարիքայինները, և դրան զուգահեռ ներկայացրել էի ևս մեկ հարցում, որն անմիջապես երևում էր տվյալ հարցմանը պատասխանելուց հետո: և ի՞նչ,մեծամասնությունը 20- տարեկան չափահաս մարդիկ են եղել, ու բազմաթիվ նյութեր եմ տեղադրած եղել մինչ այդ, որ չի կարելի նույն ձևով նստած ընդամենը կլանվել համակարգչի մեջ, քանի որ դա բազմաթիվ զիզի-բիզի բարդւթյունների կարող է հանգեցնել:

    Երեխու մոտ , նամանավանդ շատ փոքր հասակի, դեռևս նախադպրոցական տարիքում, դեռ օրգանիզմը զարգացման մեջ ա լինում, իր ֆիզիկականն ու մնացածը-մնացածը, հիմա էտ էրեխեն որ գալիս նստումա կոմպի մոտ, կամ, ինչպես ժամանակակից մեթոդներով են անում՝ կոմպն են բերում իրենց մոտ, ու սկսում է կլանվել կլանվել, կտրվելով ներկայից ու խորանալով էն հերոսների մեջ, որոնք իրեն հնարավորություն են տալիս զգալ ավելի անկախ ու նոր Բակուբան ունենալու փոխարեն ընդամենը կարելիյա տրանսֆորմերներով երկու լեվըլ անցնել ու ավելին շահել, քան իրական կյանքում, որը երբեմն ծնողների զբաղվածության պատճառով դառնումա ձանձրալի ու անհետաքրքիր ու էն վիրտուալի փորձված հերոսների մասինա սկսում երեխան մտածել, թե ե՞րբ ա վերջը գնալու ու իր սիրած գործով զբաղվի....

    Ախր էտ մուլտֆիլմեր ստեղծողները, շատ լավ գիտեն, թե ո՞նց ստեղծեն, որ կլանվի երեխան ու պոկ չգա,հասարակ փոքր խաղալիքը՝ Բակուբանը, որ բոլոր երեխաները պոկ չեն գալիս ու կպած խաղում են ընդամենը մի հատ պլաստմասսայի կտորով... Կամ թեկուզ վիդեոխաղերի հերոսները... ԷՏ ամենը մտածված են երեխային կլանելու համար, ընդհանուր առմամբ, ինչ որ տեղ, նախկին շահույթ չհետապնդող նուպագաձիին, ով օրը մի անգամ երևար թե չէ, էսօր եկել են փոխարինելու հազարավոր նուգաբաձիներ, ու ոչ միայն մուլտֆիլմի տեսքով, այլ՝ խաղերի, հիմա էտ երեխու ցանկությունը դա խաղալու, որքան մեծ կլինի, ինչքան էտ երեխան կճնշվի, եթե իր հասակակիցը դա խաղալու հնարավորություն ունենա, իսկ ինքը՝ չէ,ու ինչքա՜ն ծնողը դրանից կճնշվի ու կասի , արի քեզ համար առնեմ, դու էլ ունեցի... ու դա ունենալուց հետո ասես հլը վեր կաց դիմացից գնա դասերդ արա ու էլ ընդհանրապես մոտիկ չգաս, հիմա ես չեմ դու, ավելի չես ճնշվի՞ եթե չունենաս, քան թե ունենաս ու ահավոր ցանկանաս խաղալ, ու քեզ չտան էտ հնարավորությունը:
    Էսքան ասեցի, եկա հասա ընդեղ,որ լիովին համաձայն եմ Cassiopeia -ի հետ: Հիմա յա էրեխային յա պետքա կտրե՞ս իր մնացած հաճույքներից ու ամբողջ օրը տրամադրես, որ զբաղվի այլ բաներով, օրինակ խաղալիքներով, կամ էլ թողես 30 րոպե նստի դիմացն ու ասես վեր կաց, որն ավելի ծանր կտանի, քան թե մինչ նստելը:

    ի դեպ, ինձանից 15 տարի փոքր հարազատ եղբայր ունեմ, ու դեռ իր շատ փոքր տարիքից միշտ աշխատել եմ, որպեսզի իր հետաքրքրությունն ուղղեմ միայն ինտելեկտուալ ու տրամաբանական խաղերի վրա, ու ՉԵՄ ՉԱՓԱԶԱՆՑՆՈՒՄ, տրամաբանությունից հիմա ինձանից ավելի լավա Ու, ընդհակառակը, ես ՈՉ ԹԵ ԻՐԵՆ ԱՍՈՒՄ ԷԻ մի նստի համակարգչի առջև, այլ ես էի ասում արի գնանք միասին խաղանք,ու օրեկան մի կես ժամից մեկ ժամ տրամադրելով իրեննենց էիանում,որպեսզի համ մաիսին սկսեինք, համ էլ միասին վերջացնեինք, ու եղբորս մոտ արդեն այնպես էր ստացվել, որ առանց ինձ խաղ չեր խաղում, ու մի խոսքով, սեփական փորձից եմ ասում, որ թեկուզ խաղ խաղալուց, միասին խաղացեք երեխայի հետ եթե ժամանակ ունեք, ու նույնիսկ խաղերի ընթացքում խորհուրդ եմ տալիս բոլորին երբեք ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ նյարդային մի պահեք,քանի որ դա առաջինը էտ երեխայի վրայա անրադառնալու:
    Նույնիսկ ամեն անգամ եղբորս հետ խաղալուց, դիտավորյալ կարողա օրինակ պլեյսթեյշնով ֆուտբոլ խաղաինք, ու ես պարտվեի դիտմամբ, ու ծիծաղեի իմ պարտության վրա,քանի որ ուզում էի դրանով ցույց տալ, որ պարտությունից էլչեն նյարդայնանում,այլ հակառակը,ցույց էի տալիս,որ թեկուզ պարտությունից հետո վերլուծի խաղը,սխալները հասկանա ու մյուս խաղում ուղղակի փորձի դա չանել:

  22. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (26.10.2011), Freeman (27.10.2011), laro (26.10.2011), Varzor (26.10.2011), Նարե91 (26.10.2011)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փոքրիկ.am. Ամեն ինչ երեխաների համար ու երեխաների մասին
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 89
    Վերջինը: 18.06.2015, 22:42
  2. Երեխաների որդեգրման հոգեբանական հետևանքները
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 17.08.2010, 23:44
  3. Գրառումներ: 14
    Վերջինը: 01.04.2010, 19:48
  4. Ծնողների ազդեցությունը երեխաների մասնագիտական կողմնորոշման վրա
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 25.02.2010, 11:37
  5. Համակարգչի բացասական ազդեցությունը
    Հեղինակ՝ A.r.p.i., բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 14.11.2009, 16:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •