movsal08-ի խոսքերից
Հեռուստացույցի առջև անցկացրած ժամանակը կտրում է երեխաներին այլ կարևոր զբաղմունքներից, ասենք՝ կարդալը, դպրոցական աշխատանքը, խաղալը, ընտանիքի հետ շփվելը և հասարակությունում զարգանալը: Երեխաները հեռուստացույցից ստանում են նաև տեղեկություն, որը կարող է անտեղին կամ ոչ ճիշտ լինել: Նրանք հաճախ խճճվում են հեռուստացույցով տեսած երևակայության և իրականության սահմանում: Նրանց շփոթեցնում են անվերջ գովազդները, որոնցից շատերը ալկոհոլի, սխալ սննդի (քաղցրավենիքի կամ քաղցրեցված հացահատիկ շիլաների), "արագ սննդի" և խաղալիքների վերաբերյալ են:
Հեռուստացույցի առջև չափազանց շատ ժամանակ անցկացնելու դեպքում երեխաները՝
- դպրոցում ցածր գնահատականներ են ստանում
- ավելի քիչ գիրք են կարդում
- ավելի քիչ են պարապում
- գիրանում են
Սակայն այնուամենայնիվ բժիշկները թույլատրում են օրական 20 րոպե անցկացնել համակարգչի կամ հեռուստացույցի առջեվ:
Էջանիշներ