Պետք չէ արդարացնել մտահաղացումը, պետք է կայքն էնպես կատարելագործել, որ արդարանալու կարիք չլինի
Պետք չէ արդարացնել մտահաղացումը, պետք է կայքն էնպես կատարելագործել, որ արդարանալու կարիք չլինի
Մեղմ ասած չեմ հավատում,որ էդ մուլտը թեկուզ 3 տոկոս ազդեցություն ունեցել ա երեխաների վրա,ամեն դեպքում լավ ա որ ֆլեշ խաղերի պահով համաձայնվեցիր,ես երեխաների համար տենց կայք փնտրում էի,իսկ քոնը միանգամից մի քանի առավելություն ունի՝ հայկական ա ու դժվար թե խաղի կողքերում ոչ բարոյական ռեկլամներ հայտնվեն![]()
The cake is a lie.
Skeptic (15.08.2011)
Շինարար (15.08.2011)
Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:
Հենրի Թորո
Հեռուստացույցի առջև անցկացրած ժամանակը կտրում է երեխաներին այլ կարևոր զբաղմունքներից, ասենք՝ կարդալը, դպրոցական աշխատանքը, խաղալը, ընտանիքի հետ շփվելը և հասարակությունում զարգանալը: Երեխաները հեռուստացույցից ստանում են նաև տեղեկություն, որը կարող է անտեղին կամ ոչ ճիշտ լինել: Նրանք հաճախ խճճվում են հեռուստացույցով տեսած երևակայության և իրականության սահմանում: Նրանց շփոթեցնում են անվերջ գովազդները, որոնցից շատերը ալկոհոլի, սխալ սննդի (քաղցրավենիքի կամ քաղցրեցված հացահատիկ շիլաների), "արագ սննդի" և խաղալիքների վերաբերյալ են:
Հեռուստացույցի առջև չափազանց շատ ժամանակ անցկացնելու դեպքում երեխաները՝
- դպրոցում ցածր գնահատականներ են ստանում
- ավելի քիչ գիրք են կարդում
- ավելի քիչ են պարապում
- գիրանում են
Սակայն այնուամենայնիվ բժիշկները թույլատրում են օրական 20 րոպե անցկացնել համակարգչի կամ հեռուստացույցի առջեվ:
Առաջարկում եմ երեխուն գրադարանում փակել, ոչ հեռուստացույց կտեսնի, ոչ էլ համակարգիչ:
Քանի որ թեմայի կողքով անցա, հավեսս տվեց նմանատիպ սայթի վրա աշխատել, կենտրոնացած հիմնականում ֆլեշ խաղերի վրա:![]()
Freeman (15.08.2011)
կներեք, բայց էս պահը ուղղակի աբսուրդ է: Խնդրում եմ հղում կամ աղբյուր տվեք, որ մենք էլ ծանոթանանք այդ «հետազոտության» հետ: Սպիտակաձյունիկը քսան րոպեից ավել է, հիմա խեղճ երեխեքը ո՞նց նայեն:![]()
հ.գ. չմոռանամ ավելացնել, որ մեր Սովետական Միությունից դուրս պատրաստված ամեն ինչ, պատրաստվել է հրեա-մասոնների ձեռքով՝ մեր ընտանիքները ներսից քանդելու չար մտադրությամբ:Ի սկզբանե պետք է հեռու մնալ էտ ամեն ինչից. հենա, տեսե՛ք Հս. Կորեայի երեխաները ինչ առողջ են մեծանում:
պֆֆֆ, էս էլ մինչև նայեն վերջացնեն, դպրոցը երևի կավարտեն: Չէ, չէ, հեռու ա պետք մնալ:Սասնա ծռեր հայկական լիամետրաժ անիմացիոն ֆիլմ
Վերջին խմբագրող՝ Sagittarius: 15.08.2011, 18:58:
Freeman (15.08.2011), Moonwalker (17.08.2011), Skeptic (15.08.2011), VisTolog (15.08.2011)
Աղբյուրը մոռացել էի գրեի
http://www.doctors.am/am/psychology/...B4/2929?page=2
Սրա մասին ես էլ էի լսել, բայց հետո պարզվեց, որ սուտ է։
Մի անգամ ձեռքս ընկավ եհովականների բրոշյուր, որտեղ թվարկվում էին կեղծ աստվածները (որոնց երեխաները չափազանց շատ ժամանակ էին տրամադրում),
այդ թվում հեռուստացույց, գիրք, խաղ և այլն։ Ոչ մի ընդհանուր բան չե՞ք տեսնում։
Իսկ եթե անդրադառնանք կայքին, ապա
1. դիզայնը դուրս չեկավ։
2. Երեխայի համակարգիչը Պենտում3 է, նրան ֆլեշ խաղերը ոչինչ չեն տա (խաղալ չի լինում)։
3. Չկա օրիգինալ նյութ, այն ինչ ներկայացված է, վաղուց քաշել ենք, ավելի լավ դասավորել ենք, երեխան էլ վայելում է։
4. Ես երբեք երեխային չէի ցուցադրի մեր «գլուխգործոց» «Սասնա ծռերը», որ սկսվում է այռուծին ճղելով։
5. Ավելի հետաքրքիր կլինեին ուսուցողական նյութերը։
Հիմա խորհուրդ, յութւբում լիքն են վիդեոները, որո սովորեցնում են հաշվել, կարդալ, կենդիների անուներ և այլն։ Ուզում ես բարի գործ անել, դրանք դարձրու հայերեն։
Թող գոնե անգլերեն այբուբենը սովորեն հայերեն վիդեոյով։ Իսկ եթե նույն սցենարով սարքես հայերենը ...։
Հ.Գ.
Նարուտոյի մասին շատ էի լսել, էսօր փորձեցի գտնել կադրեր, որոնք երեխաներին հակացուցված են։ Չգտա։ Քանի որ այդքան քննադատում ես, խնդրում եմ ցույց տալ նման կադրեր։
Մեկ էլ երեխաների մասին մտածելով կարելի է կայքից ջնջել «դե սպասիր»-ի վերջին սերիաներից մի քանիսը (համարները հիմա չեմ հիշում)։
Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 15.08.2011, 19:18:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Freeman (15.08.2011), Sagittarius (15.08.2011), Skeptic (15.08.2011), VisTolog (15.08.2011)
նորմալ էլ խորհուրդներ են, մոտավորապես այն կարգի խորհուրդներ, որոնք պետք կգան երեխային իրական կյանքում գոյատևելու համար: Բայց դա չի նշանակում, որ պետք է դառնալ պարանոիդ և մեկուսացնել երեխային արտաքին աշխարհից՝ կլինի դա իրական, թե՝ վիրտուալ /սա քսան րոպեի ու ոչ «հայկական» ծագման սպայդերմեն-մայդերմենների մասով/
Կայքում արդեն կա խաղերի բաժին
Նշածդ աղբյուրից՝
Ինտերնետում երեխային սպառնող վտանգներից են.
- սայթեր, որոնք չեն համապատասխանում երեխայի մակարդակին (ՆԱՍԱ-ի կայքը գիտե՞ք ինչ վտանգներ է պարունակում)
- ատելություն, բռնություն և պորնոգրաֆիա քարոզող ինֆորմացիա (1000 ներողություն, պորնգրաֆիա քարոզելը ո՞րն է)
- գովազդային չափազանց մեծ ինֆորմացիա (ավելի մեծ քան հեռոստացույցո՞վ, ցանկության դեպքում ինտերնետի գովազդի դեմ պայքարել կարելի է, փորձեք հեռուսատեսայինի դեմ ...)
Էսքանը հերիք էր հոդվածի հեղինակին կողմնակալ ու ոչ կոմպետենտ համարելու ու չվստահելու համար։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Ես զարմանում եմ, թե այս անհավատ դարում ո՞նց եք հավատում մի տեքստի, որը ոչ հեղինակ ունի, ոչ աղբյուր, եւ չգիտես՝ ով է գրել, կամ ով է արտագրել, կամ էլ ով է թարգմանել, ու վերջապես՝ որտեղից:
Ինչ վերաբերվում է կայքին, ապա՝
- այն նորություն չէ, քանի որ երեխաները մեզնից լավ գիտեն եւ յութուբի տեղը, եւ այնտեղ ինչ-որ տեսանյութ գտնելու ձեւերը
- դիզայնը երեխաների համար մեղմ ասած ձգող չէ
- երեխան բնավ չի մտապահի այս չհիշվող սուբդոմեյնը
Վեբկայքի կատարելագործման բլոգ | Ողջ լրատվությունը մեկ էջում | Մեր պապերը բլոգ էին գրում հայերեն վորդպրեսով
---
Իմ դեմքը - Իմ ծիտը - Իմ պլյուսը
Cassiopeia (16.08.2011)
Գոնե մի հատ նորմալ, գրավիչ ու սիրուն դոմեյնով լիներ...ի վերջո երեխաների համար է:
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ