Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
Ուրախ եմ, որ սկսել ես հետևել Ակումբի կանոնադրությանը: Բայց դրա կարիքը, կարծում եմ, չկար, քանի որ բոլորս էլ արդեն հասկացել էինք, որ Հարների ասածն է (այն ինչ վերևում էի մեջբերել)՝



Բոլորին էլ պարզ է որ Աստծու չափ աստվածային կարող է լինել միայն Աստված: Եթե ասում եք, որ Քրիստոսն Աստված չէ, այդ դեպքում ինչպես կարող է Նա ոչ քիչ ունենալ աստվածային էությունից քան Հայր Աստվածը:
Եթե ինքն Արարիչ չէ, ուրեմն արարած է: Իսկ արարածը՝ որքան էլ կատարյալ, չի կարող իր Արարչին հավասար լինել: Եթե քրիստոնյան կարծիք է հայտնում, որ արարածը կարող է հավասար լինել Տիրոջը, ուրեմն նա կա՛մ տգետ է, կա՛մ հերետիկոս:
Բացատրիր խնդրեմ, թե ինչպես է «արարած» Քրիստոսը լինել նույնքան աստվածային, որքան նրա Հայրը:

Հարները ավելացնում է. <<Բոլոր դեպքերում մեր հետազոտությունից մենք տեսանք, որ անվանաբանական ստորոգյալի անվանական բաղադրիչ` արտահայտված առանց հոդի գոյականով, որը նախորդում է բային կարող են ունենալ առաջին հերթին որպիսության իմաստ, ինչպես նաև կարող են ունենալ որոշակիության կոնտոնացիա: Որպիսության և որոշակիությունը փոխբացառված չեն և հաճախ թարգմանիչի համար ներկայացնում է նեղ էկզեգետիկ նյուանս որոշելու ինչ իմաստ ի նկատի ուներ հույն հեղինակը:… Հովհաննես 1:1-ում ես կարծում եմ, որ անվանաբայական ստորոգյալի անվանական բաղադրիչը հատկանիշ է ցույց տալիս, այնքան ակնհայտ է, որ այդ գոյականը չի կարող որոշյալ լինել>>

Հարները ասում է նաև որ թարգմանիչը հաճախ կարող է իր ենթադրություններից որոշել թե ինչ իմաստով էր հովհաննեսը ասել Հովհաննես 1: 1 համարը...այսինքն հարները նույնպես շեշտում է, որ շատ նուրբ նյուանս կա թե ինչպես կմեկնաբանես համարը, իսկ այն որ <բանն աստված էր> գրվում, առանց մեծատառի հարների հոդվածից լիարժեք հիմնավորում է ստանում քերականության տեսակետից, այ իմաստային մեկանաբանման մեջ Հարները նշում է, որ յուարաքանչյուրը կարող է յուրաովի մեկնաբանել...այն թարգմանիչը որը մեկնաբանում է թե Հիսուսը նախապես Աստված էր, գրում է <Բանն Աստված էր> բայց քերականական տեսակետից <Բանն Աստված էր> դա նույն աստվածը չի ինչ <Հո Թեոսը>, քանի որ երկրորդ թեոսը առանց հոդի է և չի կարող նույնականացվել <հո թեսոսի> հետ...Հարների հիմնական ասածը սա է` որ երկորոդ թեոսը <Հո Թեոսը> չի, բայց միևնույն ժամանակ չի էլ կարող գոյություն ունենալ երկու Թեոսներ..հետևաբար եզրակացնբում է Հարները <<Հովհաննես 1:1-ում ես կարծում եմ, որ անվանաբայական ստորոգյալի անվանական բաղադրիչը հատկանիշ է ցույց տալիս, այնքան ակնհայտ է, որ այդ գոյականը չի կարող որոշյալ լինել>