11 հուլիս 1974թ.
Դիտարանի աստվածաշնչյան հասարակություն
117 Ադամս փողոց, Բրուքլին,
Նյու Յորք 11201
Հարգելի՛ պարոնայք,
Իմ ձեռքի տակ է «Caris»-ին (Christian Apologetics: Research and Information Service) հասցեագրված նամակի կրկնօրինակը՝ Սանտա Աննա, Կալիֆորնիա, և ես գրում է հայտնելու իմ անհամաձայնությունը նամակում ձեր արած պնդումերին, քանի որ դուք հղվել եք իմ ու դոկտոր Դանի «քերականության ձեռնարկին»:
1. Ձեր պնդումն է թե. «նրանց աշխատությունը համապատասխանում է Հովհաննես 1:1-ի հունարեն Գրվածքների տողատակի թարգմանությանը»: Մեր «Քերականության» մեջ չկա ոչ մի պնդում, որ «աստված» կիրառությունը երբևէ ընդունելի է եղել Հովհաննես 1:1-ում:
ա) Մենք չենք ունեցել «Երրորդության» օգտին պնդումներ բերելու որև «կանոն»:
բ)Մենք չենք պնդել, որ մենք նման նպատակ ենք ունեցել: Մենք ուղղակի ցույց էինք տալիս աստվածաշնչյան լեզվում առկա փաստերը:
գ) Ձեր մեջբերումն է 143-րդ էջի 3-րդ պարբերությունից՝ «Միավորող նախադասություն ենթակայով» խորագրի ներքո: Երկու օրինակ, որ առկա են այստեղ, որպեսզի ցույց տան, որ «հոդը այս օրինակներում ցույց է տալիս ենթական»: Բայց մենք այդ արբերության մեջ չենք խոսել ստորոգյալի մասին, բացի դրանից «այդ պայմաններում Երրորդության այլ անձերը կարող են հասկացվել «թեոսի» ներքո»: Եվ չի համարվում դա արդյո՞ք մեր թարգմանության «աստված» նշանակության հակառակը: Դուք կոնտեքստից դուրս եք մեջբերել ինձ 139-րդ և 140-րդ էջերում (VI), որ մեր «Քերականության» մեջ մենք պնդել ենք. «առանց հոդի «թեոսը» նշանակում է աստվածային էություն...'theos en ho logos' շեշտվում է աստվածային բնության մեջ Քրիստոսի մասնակցությունը»: Բայց մեր թարգմանությունը համաձայնեցվում է NEB-ի ("New English Bible") և TEV-ի ("Today's English Version") հետ, որ «Ինչպիսին Աստված էր, այնպիսին էլ խոսքն էր», և Բարքլիի հետ, ում դուք մեջբերել էիք Caris-ին ուղղված ձեր նամակում, որ «Խոսքի բնությունն այնպիսին էր, ինչպիսին Աստծո բնությունն էր»:
2. Քորվելլի ու Հարների հոդվածի JBL-ում (էդ քո ասած ամսագիրն է) տպագրվելուց հետո,
հատկապես Հարների հոդվածը ճանաչվել է ոչ գիտական և ոչ ճիշտ է Հովհաննես 1:1-ը նման կերպ թարգմանելը: Բառերի շարադասությունը այդպիսի թարգմանությունը դարձնում է հին և ոչ ճիշտ:
3. Հորվելի կանոնին ձեր հղվելը ոչ համարժեք է, որովհետև այդ արտահայտում է նրա ուսումնասիրությունների միայն մի մասը: Դուք չեք մեջբերել հստակ ձևակերպումը, որ.
«պրեդիկատիվ նոմինանատիվը, որ նախորդում է բային, չի կարող թարգմանվել միայն որպես անորոշ կամ «որակական» գոյական, հոդի բացակայության պատճառով:
4. Պրոֆեսոր Հարները JBL-ի (նորից շեշտեմ քո հիշատակած ամսագիրն է) 92:1 հատորում, Քորվելի ուսումնասիրություններից ավելի առաջ անցավ և բացահայտեց, որ բային նախորդող առանց հոդի պրեդիկատիվ գոյականի գործածությունը, սկզբնապես արտահայտում է ենթակայի բնությունը կամ հատկանիշը: Նա գտավ նման 53 դեպք Հովհաննեսի ավետարանում և 8 դեպք Մարկոսի ավետարանում: Երկու գիտնականաններն էլ գրել էին, որ երբ պետք է որ անորոշություն լիներ, ավետարանիչները պարբերաբար բայից հետո գործածում էին պրեդիկատիվ գոյական, և թե՛ Քորվելլը և թե՛ Հարները պնդում էին, որ «թեոսը» Հովհաննես 1:1-ում չի համարվում անորոշ և այն պետք է թարգմանել «աստված»: Դիտարանի հասարակության հեղինակները միակն են, ովքեր պնդում են նման թարգմանության ճշմարտացիությունը: Ակնհայտ է, որ 99%-ը նրանց դեմ են:
5. Նամակում արված էր հետևյալ պնդումը, որ Սրբազան տեքստը պետք է նշանակի մի բան, այլ «ոչ թե ինչ որ մեկի գրքային կանոնը»: Մենք համաձանյ ենք ձեր հետ: Բայց մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ Եհովայի վկաներն այլ կերպ են վարվում, երբ Սրբազատ տեքստը հակասում է իրենց հերետիկոսական հավատքին: Օրինակ «kolasis» բաօը թարգմանել են իբրև cutting of, երբ պատիժն է դրա միակ խոսակցական իմաստը (punishment): «ego eimi»-ի սխալ թարգմանությունը, որպես «Ես էի» Հովհաննես 8: 58-ում, «հավետ»-ի ներմուծումը Եբրայեցիս 9:28, երբ ոչ մի նման բան չկա հունարեն Կտակարանում: «arche tes kriseos» -ի սխալ թարգմանությունը՝ «արարման սկիզբ», փորձելով փոքրացնել Քրիստոսի դերը, երբ նա բարձրացվում է իբրև Արարիչ ամենայնի (Հայտնություն 3:14) և հավասար Աստծուն (Փիլլիպեցիս 2:6), մինչև Նա ցածրացրեց ինքն իրեն իւ ապրեց մարդկային մարմնում երկրի վրա: Ձեր մեջբերումը Հովհաննես 14:28-ից, որպեսզի ապացուցեք, որ Հիսուսը ցածր է հորից հակափաստարկվում է Փիլլիպեցիս 2:6-8-ով, երբ Հիսուսն ասաց, որ ինքնակամ է իրեն ցածրացրել: Այդ վիճակն ավարտվեց, երբ նա վերադարձավ Երկինք:
Ի՞նչու գիտակցաբար խաբել մարդկանց, ոչ ճիշտ ստորակե դնելով «այսօր» բառից հետո Ղուկաս 23:43-ում, երբ հունարեն, լատիներեն, գերմաներեն, և բացի ձեր թարգմանությունից անգլերեն բոլոր տեքստերում (անգամ ձեր հունարեն տողատակի թարգմանությամբ) ստորակետը դրված է lego-ից հետո: Բ Կորնթացիս 5: 8-ում «դուրս գալ այս մարմնից եւ մտնել Աստծու մօտ»-ը հակասում է ձեր պնդմանը թե մարդ դադարում է գոյություն ունենալ մինչև Տիրոջ գալուստը: (Սաղմոս 23:6 և Երբայեցիս 1:10)
Վերը թվարկված են Դիտարանի հասարակության սխալ թարգմանությունների և Աստծո խոսքի աղավաղումների մի քանի օրինակ: Վերոթվարկված գործոնների կոնտեքստում, հատկապես, քանի որ ինձ մեջբերել են կոնտեքստից դուրս, և դիմում եմ խնդրանքով այլևս չմեջբերել «Նոր կտակարանի հունարենի քերականության ձեռնարկ»-ից, ինչը դուք արել եք 24 տարիների ընթացքում: Նայեվ խնդրում եմ չմեջբերել այդ դասագիրքը կամ ինձ ձեր ցանկացած հրապարակումներում այս պահից սկսած: Նա. խնդրում եմ, որ դուք հրապարակայնորեն և անմիջապես ներողություն խնդրեիք «Դիտարան» ամսագրում, քանի որ իմ խասքերը կարևորություն չէին տալիս «թեոսից» առաջ հոդի բացակայությանը Հովհաննես 1:1-ում: Եվ խնդրում եմ գրեք Caris-ին ու ասացեք, որ դուք ոչ ճիշտ եք օգտագործել ու ոչ ճիշտ եք ցիտել իմ «կանոնը»:
Իմ «Քերականության» նախաբանին նախօրդող էջին նշված է. «բոլոր իրավունքները պաշտպանված են, այս գրքի որևէ հատված չի կարող գործածվել որևէ կերպ առանց հրատարակչի համաձայնության»: Եթե դուք այդպիսի թույլտվություն ունեք, խնդրում եմ ինձ ուղարկեք դրա պատճենը: Եթե դուք չկատարեք այս խնդրանքները, ապա կտուժեք հետևանքներից:
Էջանիշներ