Չտրվեց պատասխան նաև ` Հայտնություն 5:6-7 <<Եւ տեսայ, որ աթոռի եւ չորս կենդանիների ու երէցների միջեւ կար մի Գառ՝ մորթուած. նա ունէր եօթը եղջիւր եւ եօթը աչք, որ Աստծու եօթը Հոգիներն են՝ ուղարկուած ամբողջ երկրով մէկ։ Եւ նա եկաւ վերցրեց գիրքը աթոռի վրայ նստողի աջ ձեռքից>>։ համարին
և գործք 7:55-ում «Ահա տեսնում եմ երկինքը բացուած եւ մարդու Որդուն, որ կանգնած է Աստծու աջ կողմը»։ Այստեղ պարզ գրած է որ Հիսուսը կանգնած է Աստծո աջ կողմում, եթե Հիսուսը Աստված է ապա ինքն իր կողքն է կանգնել?.
Այս երկու հարցերի հետ կապված շարադրեմ ընդհանուր մեկ գլխավոր հարց`
Այսինքն երրորդության անձերը կարող են իրարից անջատ հանդես գալ, ջոկ- ջոկ, առանձին-առանձին, այսինքն երեք անձերից յուրաքանչյուրը կարող է մեկից անջատ տարբեր վայրերում գտնվել?
Հարցը հիմնականում վերաբերում է երրորդության անձերից յուրաքանչյուրը կարող է միաժամանակ մյուսից անջատ տարբեր վայրերում գտնվել? ինչպես Հայտնություն 5 6-7-ում ասվում է կարող է երրորդության անձերից մեկը մյուսից անջատ միաժամանակ գտնվել իրար դիմաց? Այսինքն կարող է Որդին Հորից անջատ գտնվել Հոր դիմաց և վերցնել գիրքը Հոր ձեռքից?
Էջանիշներ