Մեջբերում Hurricane-ի խոսքերից Նայել գրառումը
փաստորեն ըստ քո ասածի Աստված ստախոս է, որ ասել է, որ իր երեսը չէն կարող տեսնել ելք 33;20-ում, իսկ Ծննդոց 32:24-30 համարում տեսել են..ինչպես բացատրել այս հակադրությունը?

Չե՞ս տեսնում Աստծո ֆիզիկական ու հոգևոր մարմինների միջև տարբերությունը:

Մեջբերում Hurricane-ի խոսքերից Նայել գրառումը
Այսինքն երրորդության անձերը կարող են իրարից անջատ հանդես գալ, ջոկ ջոկ, առանձին <հոգևոր մարնիններով> ասում եմ հոգևոր մարմին քանի որ Աստված հոգի է... այսինքն երեք անձերը մեկ <հոգևոր մարմին> չեն ներկայացնում այլ երեք տարբեր <հոգևոր մարմիններ>? որոնցից յուրաքանչյուրը կարող է մեկից անջատ տարբեր վայրերում գտնվել?

Չեմ պատրաստվում քո համար «Երրորդություն» խորագրով պատմակրոնական ակնարկ գրել: Եթե իրոք հետաքրքրում է աղբյուրները բազմազան են ու թազմաթիվ:

Մեջբերում Hurricane-ի խոսքերից Նայել գրառումը
ես չեմ հարցնում արդյոք այդ համարները համապօատասխանում են Նիկեյան հանգանակին ես ասում եմ, ինչպես բացատել ըստ Աստվածաշնչյան տողերի, իսկ դու բացատրում ես ըստ նիկեան հանգանակի տողերի...ի դեպ նշի այն Աստվածաշնչյան համարը որտեղ գրված է թե Աստված մարդացել է? Աստվածաշնչում նման համար գոյություն ունի? Ա տիմոթեոս 3:16 <որ հայտնվեցավ մարմնով> չի նշանակում և հստակ չի նշում թե մարմնացյալը Աստված էր թե ոչ? <բանը մարմին դառձավ> նույնպես չի նշանակում թե Աստված մարմնացավ, քանի որ նույն հաջողությանմբ կարել է մեկնաբանել Աստծո որդին, որ երկնքում հրեշտակ էր մարմնացավ երկրի վրա, որպես մարդ...ինչ հիմքով են ասում թե Աստված մարմնացավ, այն դեպքում երբ որևէ հստակ և վճռորոշ արգումենտ չակ դրա համար, օրինակ չկա որևէ համար որտեղ գրած լինի <Աստված մարմնացավ>, այն որ Բանը մարմնացավ դա նույն հաջողույթմբ կաելի է ասել Աստծո միածին որդին` որ մինչ այդ հրեշտակ էր մարմնացավ...

Դու ինքդ ասեցիր, որ Ա Տիմոթեոսի երրորդ գլխում ասվում է, որ Նա մարմին առավ: Իմ համար (ու փառքդ շատ ոչ միայն) ՆԱ Աստված է ու էդ մասին վկայում է Կտակարանը: Նույն հենց Ա Հովհաննես 5:20-նն է դա փաստում՝ ինչքան էլ տիեզերքում լավագույնը հունարեն իմացողների «համբավ» ունեցող աղավաղիչ թարգմանիչներն ու «ճշմարտության» լուրը տարածող վկաները հակառակի մասին կոկորդները պատռեն:

Մեջբերում Hurricane-ի խոսքերից Նայել գրառումը
դու խոսափեցիր Հայտնություն 1:1 համարի հարցին պատասխանելուց....
Ի՞նչ պատասխանեմ Երրորդության ուսմունքի մասին մանկապարտեզային տեղեկությունների տիրապետող անձին, ով պատասխանի մեջ Երրորդությանը վերաբերվող իմ ամեն բառին պիտի ցնորամիտ եզրակացություններ հակադրի: