Բա եբրայերենի մասնագետները տեղյա՞կ են, որ դու բայով ժամանակ ես որոշում: Ի հիասթափություն քեզ պիտի նշեմ, որ եբրայերենում բայական ձևերը արտահայտում են միայն գործողություն և ոչ ժամանակ: Կատարյալ բայաձևը՝ կատարյալ գործողություն, անկատար ժամանակը՝ անկատար գործողություն: Ու այդ պատճառով իմպեֆեկտ-անկատարը հավասարապես կարող է թարգմանվել և՛ որպես ներկա, և՛ որպես ապառնի: Մի խոսքով անպատասխանատու հայտարարություններ ու չփաստարկված պնդումներ անելուց առաջ գոնե եբրայական բայի հատկանիշներին ծանոթացիր (ասենք՝
այստեղ ):
Նույն հաջողությամբ կարող է լինել և՛ ես եմ/ես կամ, և՛ ես կլինեմ: Ու այդ ո՞ր «մասնագետի» կարծիքով ես գոյության ճիշտ նույնքան իրավունք ունեցող տարբերակը սուտ համարում:

Ասեմ ավելին իրենք՝ հրեաներն ավելի հակված են համարելու, որ իրականում տետրագրամոնը նշանակել է «Նա, ով ստիպում է լինել»/«Նա, ով պատճառն էլ լինելու»:
Եբրայական հանրագիտարան, հատոր 8, 952-րդ սյունակ:
Բայց դե դու ու քո «մասնագետները» հրեաներից լավ գիտեք:
Հ.Գ. Երեսպաշտությունն էլ պիտի սահմաններ ունենա:

Էջանիշներ