Մեջբերում Hurricane-ի խոսքերից Նայել գրառումը
Հայտնություն 5:6-7 <<Եւ տեսայ, որ աթոռի եւ չորս կենդանիների ու երէցների միջեւ կար մի Գառ՝ մորթուած. նա ունէր եօթը եղջիւր եւ եօթը աչք, որ Աստծու եօթը Հոգիներն են՝ ուղարկուած ամբողջ երկրով մէկ։ Եւ նա եկաւ վերցրեց գիրքը աթոռի վրայ նստողի աջ ձեռքից>>։

Այստեղ հստակ է, որ Հիսուսը առանձին անձնավորություն է, որ մոտենում է և Գահի վրա նստողից վերցնում է գիրքը…սա չի տեղավորվում երրորդության գաղափարի մեջ, քանի որ պարզ է որ աթոռի վրա նստողը YHWH-ն է, իսկ Հիուսը մոտենում է և եհովայից վերցնում է գիրքը, այս համարը հստակ ցույց է տալիս, որ Եհովան և Հիսուսը իրարից անջատ անձնավորություններ են…
Ընդհամենը մի բան ես ճիշտ հասկացել ՝ որ Եհովան, Հիսուս Քրիստոսը և Սուրբ Հոգին տարբեր անձեր են, բայց ոչ թե իրարից անջատ, այլ միասնության մեջ, միաբան և Հոգով մի են, ամբողջ բարդությունը կայանում է նրանում ,որ այդ կազմակերպությունը չի ուզում հասկանալ Հոգիի իմաստը, որը ի տարբերություն մարմնի հավիտենական է, որը ապրելու է դրախտում , կամ էլ երկրորդ մահից հետո հավիտենական տանջանքների է ենթարկվելու, դրա համար էլ Աստված մեզ ամեն օր ընտրելու հնարավորություն է տալիս ՝ կյանքը կամ մահը /2 օրինաց30:11-19