Լրիվ ճիշտ մոտեցում, Յիսուսը ոչ միայն Փրկիչ է , այլ նաև Միջնորդ Հայր Աստծու և մարդու միջև. « Ես եմ դուռը...» (Հովհ. 10: 9) , «Ես եմ ճամբան ու ճշմարտությունը և կեանքը. մեկը Հորը քով չի գար՝ եթե ոչ ինձանով: Եթե զիս ճանչնայիք, իմ Հայրս ալ պիտի ճանչնայիք և ասկե յետո պիտի ճանչնաք զանիկա ու տեսնեք զանիկա»: (Հովհ.14: 6-7)
Քո մյուս հարցին , թե որքանով է վստահելի մոտիս հունարեն բնագիրը, ասեմ, որ «Նոր Կտակարանը» գրվել է հունարեն լեզվով, միայն « Ըստ Մատթէոսի»ն է գրվել նաև եբրաերեն որը համարյա չի պահպանվել: Իմիջայլոց ասեմ , որ շատերն են գրել ավետարաններ, ուղերձներ և այլ թղթեր, բայց ո՛չ Աստծու պատվերով, այլ մարդկային բարի ցանկություններից բխված , որոնք բնականաբար չեն մտել Աստվածաշնչի մեջ: Ես հավատում եմ Սուրբ Հոգու ներգործությանը տվյալ խնդրի շուրջ, այսինքն՝ Աստվածաշնչի կազմավորմանը, Հայր Աստծու նախախնամությաբ. օրինակ, Մագդաղենացու ավետարանը շատ նման է մյուս ավետարաններին, բայց քանի որ Սբ Հոգով չի ներշնչված , չի ընդունվել , նմանապես և մյուսներինը: Գուցե շատերը իրենց թարգմանություններում օգտվել են տարբեր աղբյուրներից և Կազմել իրենց Սբ Գիրքը, ես չգիտեմ , բայց վստահում եմ 1500տարուց ավելի արդեն գոյություն ունեցող Աստվածաշնչին: Հիշեցնելու համար կրկնեմ. Հոգևոր բաները Հոգին է քննում:
«Բարց Աստուած մեզի յայտնեց իր Հոգիովը, վասն զի Հոգին ամեն բան կը քննէ, Աստուծոյ խորունկ բաներն ալ: ..... նույնպես ալ Աստուծոյ բաները մե՛կը չի գիտեր , բայց միայն Աստուծոյ Հոգին: Իսկ մենք ո՛չ թե այս աշխարհի հոգին առինք, հապա այն Հոգին որ Աստուծմեն է. որպես զի մենք ճանչնանք այն բաները որոնք Աստուծմէ տրուեցան մեզի»: (Ա Կորնթ. 2:10-12)
հ.գ.
Ասածս նա է, որ Աստվածաշունչը միայն Սուրբ Հոգով լցված անձնավորությունը կարող է ճիշտ թարգմանել/մեկնաբանել, գիտությունը այստեղ անզոր/անօգուտ է:
Էջանիշներ