Մեջբերում Hurricane-ի խոսքերից Նայել գրառումը
դե դու մի շեղվի և իմ հարցերին պատասխանի, հայտնություն 1: 1 չես պատասխանել, Հայտնություն 5: 6-7 և գործք 7:55 այս երեք համարներին չես պատսխանել?
Նախ չեմ հիշում, որ ես ինչ-որ տեղ ստորագրած լինեմ, որ պարտավորվում եմ պատասխանել քո բոլոր հարցերին, ինչը քեզ թույլ կտար նման պահանջատիրական ոգով գրառումներ անել:
Երկրորդ կրկնում եմ n-երորդ անգամ, որ սույն հատվածները ամբողջությամբ տեղավորվում է ՀԱԵ դավանաբանական գլխավոր սկզբունքի՝ «Երրորդության» սահմաններում, ու ավելորդ մեկնաբանման կարիք չեն զզում: Կրկնում եմ Երրորդության մասին քո ինֆորմացվածության ցածր մակարդակը չի նշանակում, որ այն սխալ է:
Ցանկության դեպքում կարող ես «Երրորդության» մասին թեմա բացել (եթե այդպիսին չկա) ու քննարկում ծավալել, իսկ «Եհովայի վկաներ» թեմայի տրամաբանության մեջ այն չի տեղավորվում, թեկուզ հենց այն պատճառով, որ այն մարդիկ, ում մասին է թեման, չեն ընդունում հիշյալ սկզբունքը: