User Tag List

Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 306 հատից

Թեմա: Սուրբ Երրորդություն. կարծիքներ և քննարկումներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hurricane-ի խոսքերից Նայել գրառումը
    հարգելի Moonwalker դավանաբանության հետ կապված ես հիմք եմ ընդունում միայն Աստվածաշնչյան մեջբերումները, դրանից դուրս ես չեմ քննարկում, քանի որ միայն Աստվածաշունչն է Աստծո կողմից ներշնչված...
    Լավ, ես էլ հիմք չեմ ընդունում դավանաբանական հարցերում սեփական ճշմարտացիությունն ապացուցելու համար խեղաթյուրումները հաստատող «մասնագետների» խոսքերը: Դե արի պայմանավորվենք, որ ոչ մի կողմից չեն լինի ոչ աստվածաշնչյան մեջբերումներ:

    Մեջբերում Hurricane-ի խոսքերից Նայել գրառումը
    իմ մոտ առաջացել են 5 հարց, որոնք պարզաբանման կարիք ունեն և հստակ պատասխանի կարիք ունեն, խնդրում եմ հարցերին պատասխանել միայն Աստվածաշնչյան մեջբերումմներ անելով, այլ մարդկանց կարծիքը չեմ ընդունում...
    հարց 1` 1 հովհաննես 4:12 <Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել>։
    Հիսուսին շատերն են տեսել, եթե Հիսուսը Աստված լիներ, կամ Հովհաննեսը մտածեր, որ Հիսուսը Աստված է արդյո՞ք Հովհաննեսը նման խոսքեր կգրեր:
    <<Եւ Տէրն (Եհովան) աւելացրեց. «Դու չես կարող տեսնել իմ երեսը, որովհետեւ մարդ չի կարող տեսնել իմ երեսն ու կենդանի մնալ»։ ելք 33:20
    Այս համարում էլ հստակ ասվում է, որ մարդ չի կարող տեսնել Աստծու երեսը և կենդանի մնալ, իսկ 1 հովհաննես 4:12-ում ասվում է, որ ոչ ոք Աստծուն երբեք չի տեսել նաև պետք է հաշվի առնել, որ Ա հովհաննեսը գրվել է Հիսուսի մահից և հարությունից հետո, այսինքն եթե Հիսուսի հարությունից հետո գրվում է, որ Աստծուն երբեք ոչ ոք չի տեսել դա նշանակում է, որ Հիսուսը Աստված չէր, քանի որ Հիսուսին շատերն են տեսել…խնդրեմ պարզաբանեք…

    Ա՜խ այս մարդկային սահմանափակությունը: Հասկանում ես ի՞նչ ասել է «Աստծուն տեսնել»: Եթե քո լոգիկայով Ա Տիմոթեոս 6:16-ում Պողոս առաքյալն ասում է (հաստատ Թանահին ծանոթ էր), որ ոչ մի մարդ չի տեսել Աստծո երեսը՝
    «...զոր ո՛չոք ետես ի մարդկանէ, եւ ո՛չ տեսանել կարաւղ...»
    Բայց նույն Հին Ուխտում կարելի է հանդիպել փաստերի, երբ մարդը տեսնում է Աստծուն ու կենդանի է մնում:
    Բնականաբար առաջին օրինակը Հակոբն է, ով ոչ միայն տեսնում, այլև մենամարտում է Աստծո հետ (Ծննդոց 32:24-30)՝
    «Եւ մնաց Յակոբ միայն։ Եւ մարտեաւ այր մի ընդ նմա մինչեւ ցառաւաւտ։ Եւ իբրեւ ետես թէ ոչ յաղթէ նմա, բուռն եհար զամոլաջլէ զըստի նորա եւ ընդարմացոյց զամոլաջիլ զըստին Յակոբայ ի կռուելն իւրում ընդ նմա։ Եւ ասէ ցնա. Արձակեա զիս քանզի այգ եղեւ։ Եւ նա ասէ. Ոչ արձակեցից զքեզ՝ եթէ ոչ աւրհնեսցես զիս։ Եւ նա ասէ ցսա, Զի՞նչ անուն է քո։ Եւ սա ասէ ցնա, Յակոբ։ Եւ ասէ ցսա. Յայսմ հետէ ոչ կոչեսցեն զանուն քո Յակոբ, այլ Իսրայէղ եղիցի անուն քո. զի ժուժկալեցեր ընդ Աստուծոյ. եւ ընդ մարդկան զաւրաւոր լիջիր։ Եհարց Յակոբ՝ եւ ասէ. Պատմեա ինձ զանուն քո։ Եւ ասէ՝ Զի՞ հարցանես զանուանէ իմմէ։ Եւ աւրհնեաց զնա անդ։ Եւ կոչեաց Յակոբ զանուն տեղւոյն այնորիկ՝ տեսիլ Աստուծոյ. զի տեսի զԱստուած դէմ յանդիման, եւ ապրեցաւ անձն իմ։»
    Այստեղ իհարկե գործ ունենք, ոչ թե Աստծո հոգեղեն, այլ նրա մարմնական կերպարանքի հետ (քանի որ մարդու հետ էր մենամարտում): Բայց նույն Տերը Մովսեսին թույլ է տալիս տեսնել իր թիկունքը միայն, երբ անցնում էր իբրև էություն (ոչ ֆիզիկական) /«Եւ ասէ. Ոչ կարես տեսանել զերեսս իմ. զի ոչ տեսանէ մարդ զերեսս իմ, եւ ապրի։» Ելից 33:20/:
    Նույնպես և Հիսուս. նրան ճանաչողները տեսնում էին նրա մարմնական կերպարանքը, և ոչ աստվածային երեսը:



    Մեջբերում Hurricane-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարց 2` Հայտնություն 5:6-7 <<Եւ տեսայ, որ աթոռի եւ չորս կենդանիների ու երէցների միջեւ կար մի Գառ՝ մորթուած. նա ունէր եօթը եղջիւր եւ եօթը աչք, որ Աստծու եօթը Հոգիներն են՝ ուղարկուած ամբողջ երկրով մէկ։ Եւ նա եկաւ վերցրեց գիրքը աթոռի վրայ նստողի աջ ձեռքից>>։
    Այստեղ հստակ է, որ Հիսուսը առանձին անձնավորություն է, որ մոտենում է և Գահի վրա նստողից վերցնում է գիրքը…սա չի տեղավորվում երրորդության գաղափարի մեջ, քանի որ պարզ է որ աթոռի վրա նստողը YHWH-ն է, իսկ Հիուսը մոտենում է և եհովայից վերցնում է գիրքը, այս համարը հստակ ցույց է տալիս, որ Եհովան և Հիսուսը իրարից անջատ անձնավորություններ են…
    Չէ, սա հենց երրորդության գաղափարի անկյունաքարն է: Ինչքան էլ քեզ ասեցի, թե մի խոսիր այն բանից, որից դույզն-ինչ գաղափար չունես, դու միևնույնն է քոնն ես առաջ տանում:
    Նիկեական հավատո հանգանակում (ի դեպ նույն ժողովի ժամանակ հիմնավորապես հերքվում են Հիսուսի բնությանը վերաբերվող Արիոսի, Մակեդոնի, Պողոս Սամոսատցու, Մաննիի, Մարկիոսի, Բարդեծանի, Եվտիքեսի, Ապոլինարիոսի, ու Նեստորի սուտ ուսմունքները) ամփոփված Երրորդության գաղափարը կարելի է կարճ այսպես ձևակերպել՝
    Մեկ Աստված է՝ մեկ էություն, բայց արտահայտված է 3 անձով (Հայր Աստված, Որդի Աստված, Սուրբ Հոգի Աստված): Մեկ Աստծո մեջ մենք դավանում ենք երեք անձ և երեք անձի մեջ մի Աստվածություն՝ Սուրբ Երրորդություն:
    Այս սկզբունքին մեջբերումը չի հակասում, ուստի մի անգգամ էլ եմ կրկնում մինչև Երրորդության մասին խոսելը, մի քիչ տեղեկություն ստացիր այդ թեմայով:


    Մեջբերում Hurricane-ի խոսքերից Նայել գրառումը
    հարց 3` Մարկոս 15:34<Աստուա՜ծ իմ, Աստուա՜ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ>>։ այստեղ ում է Աստված կոչում Հիսուսը? ինբքն իրեն? ինքն իրեն է ասում ինչու թողեցիր ինձ?
    Այս խոսքերը 21-րդ Սաղմոսի առաջին տողից են՝
    «Աստուա՜ծ, Աստուա՜ծ իմ, նայեաց առ իս, ընդէ՞ր թողեր զիս»:
    Այդ սաղմոսը հայտնի է «խաչելության և չարչարանքների սաղմոս» անունով: Սկսվում է հուսահատական մի աղաղակով ու ավարտվում Աստծո փառաբանությամբ: Այս հայցը ևս ՀԱԵ դավանաբանական հարցերի շուրջ առաջ որևէ ինֆորմացիայի դատողություններ անելու վառ օրինակ է: Մեր Հավատո հանգանակը ասում է «Որ յաղագս մեր մարդկան եւ վասն մերոյ փրկութեան իջեալ ի յերկնից՝ մարմնացաւ, մարդացաւ, ծնաւ կատարելապէս ի Մարիամայ սրբոյ կուսէն Հոգւովն Սրբով։ Որով էառ զմարմին, զհոգի եւ զմիտ եւ զամենայն որ ինչ է ի մարդ, ճշմարտապէս եւ ոչ կարծեօք։»
    Այս լույսի ներքո մեր դավանաբանությն մեջ լրիվ տեղավորվում է հնչած սաղմոսի տողերը: Հիսուսը մեջ մարդը՝ մարդկայինը զգում է, որ Տերը կամեցավ և ինքը պիտի մահանա (մարմինը):

    Մեջբերում Hurricane-ի խոսքերից Նայել գրառումը
    հարց 4 ` գործք 7:55-ում «Ահա տեսնում եմ երկինքը բացուած եւ մարդու Որդուն, որ կանգնած է Աստծու աջ կողմը»։ Այստեղ պարզ գրած է որ Հիսուսը կանգնած է Աստծո աջ կողմում, եթե Հիսուսը Աստված է ապա ինքն իր կողքն է կանգնել?.
    Տե՛ս երկրորդ հարցի պատասխանը մի Աստվածության և երեք դրսևորումների մասին: Սա ևս չի հակասում ճշմարիտ քրիստոնեական դավանաբանությանը:

    Մեջբերում Hurricane-ի խոսքերից Նայել գրառումը
    հարց 5` հայտնություն 1:1<<Յայտնութիւն Յիսուս Քրիստոսի, որ Աստված տվեց նրան ցույց տալու իր ծառաներին>> Այս համարում հստակ է, որ հայտնույթունը Հիսուսը ստացել է Աստծուց, այսինքն մինչ ստնալաը նա չուներ հայտնությունը, քանի որ նա այդ հայտնությունը ստացել է Աստծուց..այս համարը ցույց է տալիս, որ Հիսուսը ամենագետ չէր…հակառակ դեպքում ինքն իրենցից էր ստացել հայտնությունը? Ինքն իրեն էր տվել հայտնությունը?
    «Բայց այդ օրուայ եւ ժամուայ մասին ոչ ոք չգիտէ. ո՛չ երկնքի հրեշտակները եւ ո՛չ էլ Որդին, այլ՝ միայն Հայրը։ մաթևոս 24:36 այս համարը ցույց է տալիս որ Հիսուսը ամենագետ չէ, այլ ամենագետը Հայրն է, որը Հայտնություն 1:1 հատ համեմատած հստակ է դառնում, որ Հիսուսը ամենագետ չէր, իսկ միայն Աստված է, որ ամենագետ է…
    Նույն Մատթեոս 24:36-ը Որդու կրտսերությունն ապացուցելու համար օգտագործում էին վաղ քրիստոնեական հայտնի աղանդավորները՝ արիոսականները, ընդ որում Վկաների առաջանալուց մի 1500+ տարի առաջ: Բոլորս էլ գիտենք ինչքան գոյատևեց արիոսական ճշմարտությունը:
    Այնինչ հարցն այստեղ վերաբերում է Աստծուն, եւ Որդին, իհարկե, որպես Աստծո Որդի, գիտեր ժամը եւ ժամանակները, բայցայդպես է ասվում մարդկանց անտեղյակ պահելու համար։ Իմա՝ կարևոր չէ, թէ Քրիստոս երբ կգա, որ օրը եւ որ ժամին՝ պետք է միշտ պատրաստ լինել։ Հիսուսը, որպես մարդու որդի է պատասխանում հարցին, ցույց տալով, որ այդ հարցը մարդկանց իմանալու բան չէ: Գուցե Երրորդության մասին Գյուլնազի հեքիաթներից տեղեկություն ունեցող մարդու համար սա անհասկանալի լինի, բայց իրականում ամեն ինչ ավելի քան հասկանալի է:

    Մարդ պիտի իր հակառակորդին լավ ճանաչի: Տվյալ դեպքում քո դավանաբանական հակառակորդը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է: Իսկ դու ՀԱԵ դավանաբանությունից բան չես հասկանում: Ուստի էլ քո համար ամեն ինչ անհասկանալի ու տարօրինակ է, իսկ պնդումներդ էլ որոշակի չափով ինֆորմացված մարդու ծիծաղն են բերում:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ՆանՍ (23.08.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տարբեր կարծիքներ մուլտերի մասին
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Մուլտֆիլմեր
    Գրառումներ: 11
    Վերջինը: 22.04.2019, 08:10
  2. Citynabz - կարծիքներ ու քննադատություններ
    Հեղինակ՝ անդրոիդ, բաժին` Վեբ
    Գրառումներ: 39
    Վերջինը: 29.08.2017, 15:23
  3. Yevista.am - Երևանյան Կարծիքներ
    Հեղինակ՝ yevista.am, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 9
    Վերջինը: 12.06.2014, 22:43
  4. Գրառումներ: 17
    Վերջինը: 16.02.2008, 18:48

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •