

Ըհը, այ հիմա լրիվ հասկացվում է: Ճիշտն ասած, նման ընկալման անծանոթ էի (ընդգծածս «եթե անգամ անձնավորվում է»--> սովորաբար մեր աստվածաբանների կողմից չի անձնավորվում, բայց անձնավորելուց էլ անձնավորվում է վերոգրված կերպ): Այսինքն առակում «ստեղծվում» (վերևում ներկայացված մյուս բայերը մի կողմ թողնենք) է ոչ թե Հիսուսը, այլ նրա մարդեղացման խորհուրդը: Իմա՝ մինչև երկրի արարումն էր պատրաստվել Հիսուսի աշխարհ գալը (Աստված բնականաբար ամենագետ է):
Ու ի դեպ նույն գրքում հրաշալի աստվածաշնչյան մեջբերման հանդիպեցի՝
Եսայի 9.6.
«Քանզի մեզ համար մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, որ իշխանությունն իր ուսերի վրա պիտի լինի,Նրա անունը պիտի կոչվի Սքանչելի, Խորհրդակից, ՀԶՈՐ ԱՍՏՎԱԾ, Հավիտենականության Հայր, Խաղաղության իշխան»։
«Նոր աշխարհում» կարծես թե նույնն է, միայն «Աստված»-ը գրված է փոքրատառով: Է հա ինչքան ուզում եք փոքրատառ գրեք, միևնույն է պարզ երևում է, որ Հիսուսն Աստված է:

Էջանիշներ