Սկեպտիկ ջան, շատ մեջբերումներ եմ արել Աստվածաշնչից, Հին Կտակարանից սկսած Հայտնությունով ավարտված, որտեղ բավականին պարզ գրված է , որ Յիսուս Քրիստոսը նույն Աստվածն է (ընդունեք դա թե՝ ոչ): Իսկ Ա Հովհ. 5:7 ում նշված է , որ շատ հին ձեռագրերում չկա, սա ասում է այն, որ ոչ մի նենգափոխված բան չկա, իսկ ա'յ ''վկաների գրքում նման զգուշացում չես նկատի , մեջտեղ գցելով անհասկանալի մարդկանց անուներ, ծածկոց-դմփոց են անում:
Այստեղ Տերը հարցրեց պարզելու համար, թե այդ երիտասարդը մարդո՞ւն է հարցնում , թե՞ Քրիստոսին:
Ճիշտ է, Աստվածային խորհուրդները շատ բարդ բան են մարդու հասկացողության համար, և Աստված մարդուն տալիս է այնքան, որքան պետք է համարում:Յիսուս նրան ասաց. «Ինձ մի՛ մօտեցիր, քանի որ դեռ Հօրս մօտ չեմ բարձրացել. ուրեմն գնա՛ դու իմ եղբայրների մօտ ու նրանց ասա՛, որ ես բարձրանում եմ դէպի իմ Հայրը եւ ձեր Հայրը, դէպի իմ Աստուածը եւ ձեր Աստուածը»։ - Հովհ. 20:17
...քանի որ սահմանել է մի օր, երբ աշխարհը արդարութեամբ պիտի դատի այն մարդու ձեռքով, որի միջոցով որոշեց հաւաստիք տալ ամենքին՝ նրան մեռելներից յարութիւն տալով։ - Գործք 17:31
Իսկ երբ ամէն ինչ նրան հնազանդ լինի, այն ժամանակ եւ ինքը՝ Որդին կը հնազանդուի նրան, ով ամէն ինչ հնազանդեցրեց նրան, որպէսզի Աստուած ամէն ինչ լինի ամենքի մէջ։ - 1 Կորնթ. 15:28
Ուզում եմ, որ դուք իմանաք, թէ ամէն մարդու գլուխը Քրիստոսն է, կնոջ գլուխը՝ մարդը եւ Քրիստոսի գլուխը՝ Աստուած։ - 1 Կորնթ. 11:3 (սեքսիզմը մի կողմ թողնենք)
Չգիտեմ` ով` ոնց, բայց անձամբ իմ համար սրանք Քրիստոսի ստորադասությունն ակնարկող փաստարկներ են:
Քրիստոս ասաց. «Ես եմ աշխարհի լույսը»:
Արի քննենք տեսնենք ի՞նչ է լույսը, ունի ճառագայթ, ջեմություն և էներգիա, տե՛ս երեք բան է բայց մի լույս է, կարող ես առանձին առանձին օգտվել այդ երեքից: Այստեղ գլխավորը ճառագայթն է, ճառագայթից է բխում թե ջերմությունը, թե էներգիան: Հուսով եմ հասկացար երրորդության մեկ լինելը :©
հ.գ.
Ինչի՞ չեք վերցնում այն համարները, որտեղ նշված է , որ Յիսուսն Աստված է, և վերցնում եք միայն այն համարները , որտեղ գրված է մարդ, չԷ՞ որ Ինքը մարդացավ:
Էջանիշներ