Մի րոպե: Իմ մեջբերած հատվածը Քրիստոսի միջոցով փրկության դրույթի պրիզմայի միջով անցկացնելիս ստացվում ա մոտավորապես սենց բան. մարդկանց նկատմամբ աստծո անսահման սիրո ապացույցն ա էն, որ ինքը մարդ դառավ (միաժամանակ` իրա միածին որդին) ու խաչվեց, որպեսզի հետո հարություն առնի ու դրանով իր բարկությունից ազատի իրան հավատացողներին: Ճի՞շտ ա:
Բայց`
Եւ Յիսուս նրան ասաց. «Ինչո՞ւ ես ինձ բարի կոչում. բարի չէ ոչ ոք, այլ միայն՝ Աստուած։ - Մարկ. 10:18
(նույնը կա նաև Մատթ. 19:17-ում բայց էդ հատվածը հանված-ձևափոխված ա արևելահայերեն տարբերակում. երևի մոռացել են նույնն անեն «Մարկոս»-ում)
Յիսուս նրան ասաց. «Ինձ մի՛ մօտեցիր, քանի որ դեռ Հօրս մօտ չեմ բարձրացել. ուրեմն գնա՛ դու իմ եղբայրների մօտ ու նրանց ասա՛, որ ես բարձրանում եմ դէպի իմ Հայրը եւ ձեր Հայրը, դէպի իմ Աստուածը եւ ձեր Աստուածը»։ - Հովհ. 20:17
...քանի որ սահմանել է մի օր, երբ աշխարհը արդարութեամբ պիտի դատի այն մարդու ձեռքով, որի միջոցով որոշեց հաւաստիք տալ ամենքին՝ նրան մեռելներից յարութիւն տալով։ - Գործք 17:31
Իսկ երբ ամէն ինչ նրան հնազանդ լինի, այն ժամանակ եւ ինքը՝ Որդին կը հնազանդուի նրան, ով ամէն ինչ հնազանդեցրեց նրան, որպէսզի Աստուած ամէն ինչ լինի ամենքի մէջ։ - 1 Կորնթ. 15:28
Ուզում եմ, որ դուք իմանաք, թէ ամէն մարդու գլուխը Քրիստոսն է, կնոջ գլուխը՝ մարդը եւ Քրիստոսի գլուխը՝ Աստուած։ - 1 Կորնթ. 11:3
(սեքսիզմը մի կողմ թողնենք)
Չգիտեմ` ով` ոնց, բայց անձամբ իմ համար սրանք Քրիստոսի ստորադասությունն ակնարկող փաստարկներ են:

Էջանիշներ