Օրվա ժամերը նշելու երկու հիմնական տարբերակ կա.AM/PM տարբերակում օրվա ժամերը կիսվում են երկու հավասար մասի՝
- 24 ժամանոց տարբերակ
- AM/PM տարբերակ
Ստորև բերում եմ նաև համապատասխանեցման աղյուսակը.
- Մինչ կեսօր (լատիներեն՝ Ante Meridiem), 24 ժամանոց համակարգի 00:00-ից մինչև 11:59-ը,
- Կեսօրից հետո (լատիներեն՝ Post Meridiem), 24 ժամանոց համակարգի 12:00-ից մինչև 23:59-ը:
24 ժամանոց տարբերակ AM/PM տարբերակ 00:00 (կեսգիշեր) 12:00 AM (կեսգիշեր) 01:00 1:00 AM 02:00 2:00 AM 03:00 3:00 AM 04:00 4:00 AM 05:00 5:00 AM 06:00 6:00 AM 07:00 7:00 AM 08:00 8:00 AM 09:00 9:00 AM 10:00 10:00 AM 11:00 11:00 AM 12:00 (կեսօր) 12:00 PM (կեսօր) 13:00 1:00 PM 14:00 2:00 PM 15:00 3:00 PM 16:00 4:00 PM 17:00 5:00 PM 18:00 6:00 PM 19:00 7:00 PM 20:00 8:00 PM 21:00 9:00 PM 22:00 10:00 PM 23:00 11:00 PM
Մենք, կարծես թե, առավել հակված ենք գրավոր տեքստում կիրառել 24 ժամանոց տարբերակը, իսկ բանավոր խոսքում AM/PM տարբերակը, բայց ոչ թե AM և PM հապավումների կիրառությամբ, այլ այսպես՝ «գիշերվա 3-ն է», «առավոտյան 10-ն է», «ցերեկվա 2-ն է», «երեկոյան 8-ն է»: Փաստորեն թվանշային բաժանումը նորից 12 ժամյա է, բայց անվանումներում ավելի շատ ենք հաշվի առնում օրվա պահը:
Բայց շատ դեպքերում ստիպված ենք օգտագործել բաժանման AM/PM տարբերակը: Օրինակ համակարգչային ծրագրերի ու համակարգերի հայերեն թարգմանության դեպքում:
Մինչև հիմա մշտապես կիրառել եմ այդ դեպքերում լատինատառ AM/PM-ը, և, ենթադրում եմ, որ այդպես էլ շարունակելու եմ: Բայց մտածեցի, որ գուցե ավելի հետաքրքիր առաջարկներ կլինեն:
Մասնավորեցնեմ, որ նման համակարգերի թարգմանությունների ժամանակ «ցերեկվա 2», «երեկոյան 8» տարբերակները չեն կարող գործել: Ունենք «թիվ բառ» տարբերակ, որտեղ «թվի» փոխարեն գրվելու է տվյալ ժամը՝ 12 ժամանոց տարբերակով, «բառ»-ի փոխարեն AM և PM-ին համարժեք բառեր: Անհրաժեշտ է, որպեսզի գրված տեքստը լինի պարզ ու հասկանալի, մասնավորապես վերցնել ու «Մինչև կեսօրը» դարձնել «ՄԿ» հապավում, իսկ «Կեսօրից հետոն»՝ «ԿՀ» հապավում կարծում եմ, որ խիստ աննպատակահարմար կլինի՝ անհասկանալիության պատճառով: Եթե այսօր կան մարդիկ, ովքեր չեն կողմնորոշվում AM-ը մինչև կեսօրվա ժամն է, թե կեսօրվանից հետոյվա, ապա նման տիպի հապավումների դեպքում մեծամասնությունը չեն հասկանա, թե ինչի մասին է խոսքը:
Առաջարկներ և կարծիքներ ունե՞ք:
Էջանիշներ