Ընդգծված մասը, թերևս, հիմնական և ամենածանրակշիռ պատճառն է: Թերևս, ավելի հասկանալի կլինի ՆԿ, ԿՀ զույգը: Բայց լավ կլիներ, որ այս գեղեցիկ բառը՝ միջօրեն, լայն կիրառություն գտներ նաև այս հապավման շնորհիվ:
«ՆՔ», «ՔՀ» հապավումների հետ զուգահեռները պետք է որ օգնեն հասկանալ: Բացի դրանից, «Ն-» և «-Հ» ձևերի կիրառումը համահունչ ու ամբողջական կլինի ժամանակին (տարեթվերին) վերաբերող հապավումների արդեն իսկ գործածվող տարբերակների հետ:Եթե ես որևէ տեղ կարդայի «10:13 ՆՄ», ապա մտքիս ծերով անգամ չէի անցկացնի, թե ինչի մասին է խոսքը:
Հ.Գ. Ես թեմայի հղումը կտեղադրեմ ՖԲ-ում, ինչպես նաև ՖԲ թարգմանիչների քննարկման անկյունում. միգուցե այնտեղ ևս հետաքրքիր առաջարկներ լինեն:
Էջանիշներ