User Tag List

Նայել հարցման արդյունքները: Իմաստ ունի՞ AM/PM համառոտագրության համար հայերեն համարժեքներ գտնել

Քվեարկողներ
11. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո՛, իմաստավորված է

    3 27.27%
  • Ո՛չ, իմաստավորված չէ

    6 54.55%
  • Միևնույնն է/Կարծիք չունեմ/Չեմ կողմնորոշվում

    2 18.18%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: AM/PM. հայերեն համարժեք

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    AM/PM. հայերեն համարժեք

    Օրվա ժամերը նշելու երկու հիմնական տարբերակ կա.
    1. 24 ժամանոց տարբերակ
    2. AM/PM տարբերակ
    AM/PM տարբերակում օրվա ժամերը կիսվում են երկու հավասար մասի՝
    • Մինչ կեսօր (լատիներեն՝ Ante Meridiem), 24 ժամանոց համակարգի 00:00-ից մինչև 11:59-ը,
    • Կեսօրից հետո (լատիներեն՝ Post Meridiem), 24 ժամանոց համակարգի 12:00-ից մինչև 23:59-ը:
    Ստորև բերում եմ նաև համապատասխանեցման աղյուսակը.
    24 ժամանոց տարբերակ
    AM/PM տարբերակ
    00:00 (կեսգիշեր)
    12:00 AM (կեսգիշեր)
    01:00
    1:00 AM
    02:00
    2:00 AM
    03:00
    3:00 AM
    04:00
    4:00 AM
    05:00
    5:00 AM
    06:00
    6:00 AM
    07:00
    7:00 AM
    08:00
    8:00 AM
    09:00
    9:00 AM
    10:00
    10:00 AM
    11:00
    11:00 AM
    12:00 (կեսօր)
    12:00 PM (կեսօր)
    13:00
    1:00 PM
    14:00
    2:00 PM
    15:00
    3:00 PM
    16:00
    4:00 PM
    17:00
    5:00 PM
    18:00
    6:00 PM
    19:00
    7:00 PM
    20:00
    8:00 PM
    21:00
    9:00 PM
    22:00
    10:00 PM
    23:00
    11:00 PM


    Մենք, կարծես թե, առավել հակված ենք գրավոր տեքստում կիրառել 24 ժամանոց տարբերակը, իսկ բանավոր խոսքում AM/PM տարբերակը, բայց ոչ թե AM և PM հապավումների կիրառությամբ, այլ այսպես՝ «գիշերվա 3-ն է», «առավոտյան 10-ն է», «ցերեկվա 2-ն է», «երեկոյան 8-ն է»: Փաստորեն թվանշային բաժանումը նորից 12 ժամյա է, բայց անվանումներում ավելի շատ ենք հաշվի առնում օրվա պահը:

    Բայց շատ դեպքերում ստիպված ենք օգտագործել բաժանման AM/PM տարբերակը: Օրինակ համակարգչային ծրագրերի ու համակարգերի հայերեն թարգմանության դեպքում:

    Մինչև հիմա մշտապես կիրառել եմ այդ դեպքերում լատինատառ AM/PM-ը, և, ենթադրում եմ, որ այդպես էլ շարունակելու եմ: Բայց մտածեցի, որ գուցե ավելի հետաքրքիր առաջարկներ կլինեն:

    Մասնավորեցնեմ, որ նման համակարգերի թարգմանությունների ժամանակ «ցերեկվա 2», «երեկոյան 8» տարբերակները չեն կարող գործել: Ունենք «թիվ բառ» տարբերակ, որտեղ «թվի» փոխարեն գրվելու է տվյալ ժամը՝ 12 ժամանոց տարբերակով, «բառ»-ի փոխարեն AM և PM-ին համարժեք բառեր: Անհրաժեշտ է, որպեսզի գրված տեքստը լինի պարզ ու հասկանալի, մասնավորապես վերցնել ու «Մինչև կեսօրը» դարձնել «ՄԿ» հապավում, իսկ «Կեսօրից հետոն»՝ «ԿՀ» հապավում կարծում եմ, որ խիստ աննպատակահարմար կլինի՝ անհասկանալիության պատճառով: Եթե այսօր կան մարդիկ, ովքեր չեն կողմնորոշվում AM-ը մինչև կեսօրվա ժամն է, թե կեսօրվանից հետոյվա, ապա նման տիպի հապավումների դեպքում մեծամասնությունը չեն հասկանա, թե ինչի մասին է խոսքը:

    Առաջարկներ և կարծիքներ ունե՞ք:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (11.08.2011), ars83 (11.08.2011), Jarre (11.08.2011), John (11.08.2011), Varzor (11.08.2011), yerevanci (11.08.2011), Նարե91 (11.08.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Առաջարկ հայերեն.ամ-ին
    Հեղինակ՝ ashgoravan, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 18.09.2011, 13:52
  2. «Administrator» բառի հայերեն համարժեք
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Հայերեն տերմինաբանություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 26.11.2010, 20:20
  3. Հայերեն Windows Vista և հայերեն Linux
    Հեղինակ՝ Սահակ, բաժին` Հայերեն տերմինաբանություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 03.11.2008, 00:07
  4. Հայերեն XML-ում, ինչպե՞ս
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 14
    Վերջինը: 10.06.2007, 02:39
  5. Հայերեն console?
    Հեղինակ՝ Pchuk, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 2
    Վերջինը: 21.09.2006, 12:27

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •