User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Քամիների առևտուր...

  1. #1
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Քամիների առևտուր...

    ****** ******

    Երբեմն կարծես ոչինչ չի եղել...
    Կարծես եղածը հրաշքով թաղվել
    Եվ իմ հուշերի մաքուր թերթերին
    Մեր կորցրածն է խնամքով գրվել...

    ******* ********

    Ուզեցի ապրեմ ինչպես շատերը,
    Որ շարեմ տանս կիսատ պատերը.
    Սկսեցի ,,թխսել՛՛ իմ կոպեկներին,
    Բայց ,,մեկս երկուս՛՛ չդարձավ կրկին...


    Եկա, որ ասեմ...

    Չեմ հավատում էլ ես լեգենդներին աշնան,
    Հեքիաթներին նրա կարմիր, ոսկի, դեղին,
    Սուտն է փռել ծամերն այս ամենի վրա
    Եվ դա պարզ է անգամ դյուրահավատներին…

    Ես մի անգամ արդեն ընկա հանուն դրա
    Եվ զոհեցի ամենն ինչ ունեյի վերից,
    Հիմա մեկ է արդեն, թե ով կելնի իմ դեմ
    Չի համոզի երբեք, որ ընկրկեմ նորից…

    Ես դարձել եմ ձեզ մոտ կյանքի մյուս կողմից
    Եվ ապրում եմ այստեղ ուրվականի նման,
    Հանդիպողը ինձ հետ սարսռում է այնպես,
    Որ չի տեսնում երբեք, թե ես ինքն եմ, որ կամ…

    Եվ չի տեսնում, թե մեղքն ո՞նց է պատիժ ծնում,
    Կամ` զղչումը ո՞նց է տանում դեպի ներման,
    Ո՞նց է ցասումն լքում իր ափերը քենոտ
    Ու ինչպե՞ս է բուրում վրեժը հատուցման:

    Իսկ ես շա՜տ եմ ուզում, որ իմ ներսում թափանց,
    Ամեն մի ոք տեսնի կյանքի ,,կան ու չկան'',
    Զգա ի՞նչ համ ունի նվիրումը բարի
    Եվ ակամա դառնա արարումի վկան…

    19.07.11

    ******* *******

    Ապրեցի այնպես ոնց կար պատվիրված,
    Դե, որ գոհ լինի ինձնից տեր աստված,
    Բայց նա կամացուկ ականջիս ասաց.
    – Դու այլ նյութից ես ախար պատրաստված...
    Թևում է այլուր ,,էժանագինը”,
    Շատ թանկ է սակայն նրա հագինը,
    Գրավում է նա ամեն մի անկյուն
    Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (09.08.2011), E-la Via (20.08.2011), Jarre (10.08.2011), Kanamar (10.08.2011), Lion (29.08.2011), Lusinamara (09.08.2011), Mark Pauler (18.08.2011), Meme (29.08.2011), Nadine (16.08.2011), Renata (16.09.2011), Sambitbaba (10.08.2011), Tig (10.08.2011), Արևածագ (09.08.2011)

  3. #2
    ուրիշ :) Lusinamara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    694
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում KiLa-ի խոսքերից Նայել գրառումը
    ****** ******

    Իսկ ես շա՜տ եմ ուզում, որ իմ ներսում թափանց,
    Ամեն մի ոք տեսնի կյանքի «կան ու չկան»,
    Զգա ի՞նչ համ ունի նվիրումը բարի
    Եվ ակամա դառնա արարումի վկան…
    Մաղթում եմ հասնես ուզածիդ
    ...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
    լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:

    Ռազմիկ Դավոյան

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    KiLa (10.08.2011)

  5. #3
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    **************

    Քամիները նորից ականջիցս բռնած
    Չար երեխու նման ինձ անկյուն են տանում,
    Ըմբոստացման ամեն մի աննշան փորձը
    Աչքերիցս աղի արցունքներ է քամում...
    ************

    Ես հոգնել եմ չլինելիքի հետ վիճելուց,
    Ես հոգնել եմ անարժանին միշտ զիչելուց,
    Եվ հոգնել եմ միշտ վերից վար գլորվելուց,
    Կուզեմ հիմա մի քիչ հոգնել վեր ելնելուց...
    *************

    ******* ******

    Երդվել եմ երեկ էլ մեղք չգործել
    Ուզում եմ հարթել իմ ճանապարհը,
    Ուզում եմ երկնի դռները գտնել
    Ու մոռանալ իմ ապրած աշխարհը...

    Աստված կոգնի, ես չեմ կասկածում,
    Բայց զորեղ է դեռ այս այլանդակը,
    Արև ժպիտով պարուրում է ինձ
    Ու ես ընտրում եմ տաքուկ վանդակը:

    29.08.11
    Թևում է այլուր ,,էժանագինը”,
    Շատ թանկ է սակայն նրա հագինը,
    Գրավում է նա ամեն մի անկյուն
    Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (29.08.2011), E-la Via (03.09.2011), Lion (29.08.2011), Lusinamara (29.08.2011), Meme (29.08.2011), Renata (16.09.2011)

  7. #4
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում KiLa-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապրեցի այնպես ոնց կար պատվիրված,
    Դե, որ գոհ լինի ինձնից տեր աստված,
    Բայց նա կամացուկ ականջիս ասաց.
    – Դու այլ նյութից ես ախար պատրաստված...
    Թույլ կտաս, չէ, ասեմ, որ այս մասը այնպես զգացի, կարծես իմ մասին էր ասված...

    ... Չկարգվեցիր, դու ծաղրածու... (c) Մեսչյան

    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (29.08.2011), E-la Via (03.09.2011), KiLa (03.09.2011), Lusinamara (29.08.2011)

  9. #5
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Թույլ կտաս, չէ, ասեմ, որ այս մասը այնպես զգացի, կարծես իմ մասին էր ասված...

    ... Չկարգվեցիր, դու ծաղրածու... (c) Մեսչյան

    Լիոն ջան իսկ ո՞վ է ասել, որ դա քո մասին չէ: Ես իմ մասին շատ քիչ եմ գրում...
    Շնորհակալություն...
    Թևում է այլուր ,,էժանագինը”,
    Շատ թանկ է սակայն նրա հագինը,
    Գրավում է նա ամեն մի անկյուն
    Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (29.08.2011)

  11. #6
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այո, ապրես Երբ գրածդ միայն քո մասին չէ... դա գրածիդ արժեք հանդիսանալու հիմնական հատկանիշներից մեկն է...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  12. #7
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուշացար սերս...

    Ես քեզ եմ դիմում ով մա’րդ արարած,
    Կարո՞ղ է լինել սերը ուշացած…
    Կամ կարո՞ղ է նա դիտմամբ ուշանալ
    Ու հետո` մարդուն ծանր պատիժ տալ,
    Կարո՞ղ է արդյոք նա մարդուն խաբել
    Հետո ցասումն իր նրա գլխին թափել…

    Գուցե չհավատաք, գուցե կասկածեք,
    Խենթը առողջից գուցե չզատեք,
    Գուցե համարեք զառամ բարբաջանք
    Եվ կամ հիվանդի տխուր զառանցանք…

    Բայց հավատացեք’ ինձ հետ կատարվածն
    Ստիպում է ինձ մտածել այդպես.

    Որքան գեղեցիկ այնքան էլ տգեղ,
    Որքան նա բարի` այնքան էլ չար է,
    Որքան լինի նա անշահախնդիր
    Նույնքան եսասեր ու հիշաչար է…

    Դա ես իմ ,,կաշվի’’ վրա զգացի,
    Նրա հետ ինքս վեճի նստեցի,
    Բոցեղեն աչքերն տեսա ես անձամբ
    Ու հրձիգներից տուժեցի անգամ…

    ***** ***** *****

    Վրեժ մի լուծիր…
    Ի'մ սովորական… սիրուն… սիրելիս…
    Վրեժ մի լուծիր…

    Քեզ սպասեցի… Շա~տ սպասեցի:
    Ու հետո միայն ,,Քեզ'' հորինեցի…
    Վրեժ մի լուծիր, որ շտապեցի:
    Եվ մի պատժիր ինձ,
    Որ չդիմացա,
    Որ կրքո'վ սիրո սահմանը անցա:
    Անցա ու…ավա~ղ, հետո հասկացա…

    Կիրքը մաշվելով կաթ-կաթ հեռացավ,
    Կարծեցյալ սերը հալվեց, վերացավ.

    Ոչ իրար փնտրող հայացք ու աչքեր,
    Ոչ կարոտ համբյուր, ոչ սիրո խոսքեր,
    Չկար սպասում, դատարկ էր ներկան,
    Ի?նչ պիտի լիներ վաղն ու ապագան:
    Ես ինքս ընկա լարված դարանը
    Վզովս առա մեղքի շարանը,
    Չէր փրկի անգամ ինձ քավարանը
    Պետք էր պինդ ձգել վզիս պարանը…

    ******** ******** ********
    *********************************

    Վրեժ մի լուծիր
    Իմ արած չարած սխալի համար,
    Գուցե թույլ տված,
    Գու'ցե չտված արարքի համար:
    Վրեժ մի լուծիր,
    Եվ թույլ տուր ինձ պես
    Ոչ սովորական սխալականիս,
    Մի սովորական հեքիաթ հորինել
    Ու հենց հեքիաթում մեր սերը հիմնել,
    Զղչալ ու քավել, մեղքերը թաղել…
    Մի եղիր դաժան,
    Ու ինձ պատժելուց հիշիր դու մի բան
    Իմ սովորական, սիրուն, սիրելիս,
    Որ ինձ դատում ես
    Գուցե և չարած սխալի համար…
    Ես քեզ ստեղծում, ես քեզ արարում,
    Քեզ շունչ եմ տալիս,
    Որ լինես ի'մը,
    Ի'մ սովորականն, ի'մ շատ սիրելին,
    Եվ մի'ակը իմ:
    Որ երբ արթնանամ առավոտ ծեգին
    Կոպերս նորից իրար չձգտեն,
    Ու չմտածեմ.
    ,,Ելնեմ ի?նչ անեմ…
    Փորձեմ, գուցե և մի քիչ էլ քնեմ…''
    Որ երբ աչքերս ու հանկարծ բացվեն
    Ես անմիջապես տեղից վեր թռնեմ
    Ու քաջ գիտենամ,
    Որ ունեմ մեկը, որի համար ինձ
    Պետք է պայքարել, պետք է մաքառել,
    Պետք է երկնքից աստղ իջեցնել
    Եվ կամ հենց իրեն երկինք հասցնել,
    Եվ որ իմ սիրտն էլ պիտի բաբախի
    Ավելի արագ, ավել անհանգիստ…
    Այսինքն սա է` ապրել ու շնչել,
    Ոնց սովորական մի մարդ շարքային:
    Այսինքն. ,,Ե'ս քեզ, ապա, դու' էլ, ինձ…'':
    Այսպես է հիմա տուրառի ձևը,
    Եվ իրենց ,,հարգող'' շա~տ գոյականներ
    Հենց սրանով են իրենց խեղճ գոյի
    ,,Լինելիության'' բալանսը պահում:
    Եվ առանց սրա`, դու ինձ կներես`,
    Չար լեզուների ճիշտ վկայությամբ
    Նույնիսկ կինը իր ամուսնու կողքին…
    Թյու~… ի՞նչ եմ ասում, լեզուս պապանձվի…
    Ախար ինչի?ս է թե ինչ է ասում
    Էդ յուրատեսակ լրբերի դասը,
    Որ ականջ կախես
    Կխոսեն անգամ ,,ձև ու դիրքերից'',
    Չմոռանալով
    Եվ դրանց հատուկ ,,անվանումները'':
    Իսկ մեր մեջ գիտե՞ս,
    Չի լինելու ձև, չի լինելու դիրք…
    Եվ ոչ էլ շփում…

    Պիտի որ այսօր այլաբանորեն
    Մենք կյանքը դիտենք,
    Որովհետև մենք
    Սեր ասվածն իրոք մի այլ կերպ գիտենք.
    Սերը մերկանալ, սերը տրվելն է,
    Սերը ստանալ, սերը տիրելն է,
    Սերը շփվելն է տաքուկ անկողնում,
    Սերը քրտնելն է շոգեբաղնիքում…

    …Հավատա դու ինձ ընկեր, բարեկամ,
    Ամեն ինչը չէ,
    Որ կարող է մեզ իր տեսքը ցույց տալ,
    Եվ ամեն ինչ չէ,
    Որը կարող է ուղիղ հանդես գալ:
    Շատ բան ստիպված է հիմա թաքնվել,
    Շատ բան ուրիշի մորթով հայտնվել,
    Շատ բան ստիպված է այլ կերպեր փնտրել,
    Կամ էլ` հակառակ գույները ընտրել…

    …Մենք վերացական աշխարհ ենք մտնում,
    Որտեղ ,,եռաչափ այս հարթությունը''`
    Շոշափելիքը, հոտոտելիքը,
    Դու ինձ կներես`, էլ ,,կուտ չեն ուտում'':
    Որտեղ մենք արդեն այնքան ենք մաքուր,
    Որ կարող ենք և լինել անկշիռ,
    Լինել թափանցիկ,
    Եվ անցնել անգամ ասեղի ծակով:
    Որովհետև ե'ս, իմ սովորակա'ն,
    Սիրու'ն, սիրելի'ս,
    Չեմ ուզում լինել էլ սովորական,
    Եվ թույլ չեմ տա էլ մեր սերը դարձնել
    Նյութ բամբասանքի, առօրյա թեմա,
    Ու մեկ էլ հանկա'րծ… ծաղրի առարկա:
    Չեն կարողանա:
    Էլ ոչ մի դեպքում…
    Որովհետև ես լավ գիտեմ արդեն
    Նրանց մտքերի հասու սահմանը,
    Նրանց ուղեղին ծանոթ պայմանը,
    Որովհետև ես
    Էլ չեմ սիրելու նրանց հայացքի
    ,,Հովանու ներքո''…


    Եվ նրանք գուցե կտան ամեն ինչ,
    Որ գեթ իմանան ի՞նչ ազգից ես դու,
    Մարդ ես իսկական, թե՞ հնարովի,
    Հրեշտա՞կ երկնային, թե՞ միս ու արյուն…
    Չէ, չեն տեսնելու, չեն իմանալու:

    Այդքան խելոք չէի, որ սովորեյի
    Այլոց սխալներն հաշվի առնելով,
    Բայց և հիմար չեմ այն աստիճանի,
    Որ չսովորեմ իմ սխալներից…
    Այնպես, որ հիմա,
    Իմ սեր, սիրուհի,
    Նորօրյա աղոթք, հրաշքի ուղի,
    Այնքան եմ խելոք ու այնքան խանդոտ,
    Որ քեզ կհորինեմ միայն ինձ համար…
    Թեկուզ գործընթացն այս դժվարագույն
    Արդ կբացառի իմ մասնակցությունն
    ,,Հասարակական սաստիկ պետք խնդրին'',
    Կամ` կբացառի մեր շուրջն ծավալված
    ,,Բարեկամական'' իրողության մե'ջ
    Իմ լինելության որոշ սահմաններ,
    Որը, դու գիտե՞ս, ինձ համար հիմա
    Էլ չունի նշան, չունի արմատներ…
    Թեկուզ դրանով ես հրաժարվեմ
    Մինչ այս ունեցած իմ կոչումներից.
    Ես` քաղաքացի, ես` երկրացի,
    Հայ կոչեմ անձս թե`, եբրայեցի,
    Հասարակության տարր, բջիջ, մասնիկ,
    Բանական էակ, զինվոր ու մարտիկ,
    Որդի, ամուսին, եղբայր ու ընկեր,
    Եվ գուցե նույնիսկ ` մարդ ամենակեր…

    Եթե կարծում ես, թե որոշումն այս
    Ես ընդունել եմ լրիվ անպատրաստ,
    Ապա ասեմ քեզ, որ ողջ իմ կյանքում
    Չեմ արել ոչինչ սրանից հաստատ:
    Եվ ճամփեն ինքն է ինձ այստեղ բերել,
    Բախտն է սա հենց իմ ճակատին գրել…
    Պատժել է խեղճիս այն բանի համար,
    Որ դու դեռ չեկած`, կապել էի կամար,
    Վառել էի լույսեր անթիվ անհամար,
    Ու հենց լույսի մեջ` սուտն իմ կենարար…

    Ուշացար սերս, այո' ուշացար,
    Կամ գինով էի, երբ եկար անցար,
    Ու ես`, հիմարս մեղքն այդ գործեցի,
    Դու չկայիր դեռ, իսկ ես ստեցի…
    Բոլոր-բոլորին հայտարարեցի,
    Թե դու եկել ես ճիշտ ժամանակին,
    Եվ որ գալուստդ նման էր իրոք
    Երկար սպասված արևածագին:

    Սուտը միշտ իր հետ նոր սուտ է բերում,
    Ու իմ մեղքերին էլ չկար ներում,
    Ձմռանն արթնացած սոված արջի պես
    Գոռում էր սիրտս, ճաղերն իր` քերում…
    Հոգիս արևի առաջն էր ընկել
    Ու պար էր գալիս,
    Ծաղրածույի պես մեջտեղ էր ելել
    Ու վազ էր տալիս.
    Ներկված մռութով, կաս-կարմիր քթով,
    Եվ վիշտ աչքերից` արցունքի շթով:

    Եվ այսպես ահա երկար տարիներ,
    Իր մեղքն գիտակցող
    Մեղավորի պես հլու~ հնազա~նդ,
    Կրեցի նրա հետևանքն դաժան:
    Ապրեցի անսեր, եղա առանց քեզ,
    Ողջ կյանքս կարծես զոհ էր ողջակեզ,
    Գիտե?ս ինչ արժեր ապրել առանց քեզ…

    Չէ~, դու չգիտես
    Ինչքան էր դաժան կյանքը առանց քեզ…


    Օ~ ճակատագիր, օ~, դու', այն գրող,
    Որքան ես հաստատ, որքան անհողդողդ.
    Եթե սխալվում
    Էլ այն չես ուղղում,
    Փոշմանում երբեմն
    Սակայն չես զղջում,
    Թե նույնիսկ խղճում,
    Միևնույնն է,
    Դու երբեք, երբեք գիրդ չես փոխում…

    Ուշացար սերս, այո' ուշացար,
    Կամ գինով էի, երբ եկար անցար,
    Ու ես`, հիմարս մեղքն այդ գործեցի,
    Դու չկայիր դեռ, իսկ ես ստեցի…
    Բոլոր-բոլորին հայտարարեցի,
    Թե դու եկել ես ճիշտ ժամանակին,
    Եվ որ գալուստդ նման էր իրոք
    Երկար սպասված արևածագին…

    © Alik 20.08.11
    Վերջին խմբագրող՝ KiLa: 30.08.2011, 07:11:
    Թևում է այլուր ,,էժանագինը”,
    Շատ թանկ է սակայն նրա հագինը,
    Գրավում է նա ամեն մի անկյուն
    Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...

  13. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (03.09.2011), lili-4 (28.09.2011), Mark Pauler (14.09.2011), Nadine (31.08.2011), Renata (16.09.2011)

  14. #8
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի զարմանս ի՛նձ նորից առավոտ է
    Ու ամեն բան կարծես իր հունով է գնում,
    Ծեր արևը էլի իր ճամփեն է գտել
    Ու... այ քեզ հրաշք, կարծես ինձ է ժպտում:

    Տրորում եմ աչքերս ու նայում երկյուղած.
    Այո, իհարկե, ուղիղ ինձ է նայում...
    Թողել է էն ճոխ տուն ու դարպասները
    Եվ աղքատ իմ տան դռներն է բանում...

    Հույսն իմ հորիզոնն հատել էր վաղուց
    Որտեղ էլ փնտրեյի նրան չէի գտնում,
    Ես էլ խռովել ու ,,քիթս ցցել էի՛՛,
    Իփր կարող եմ ապրել և մթնում:

    Հիշաչար չեմ ես ու սիրտս փխրուն է,
    Եվ ,,ցցված քիթս՛՛ կախվում է իսկույն,
    Ու հու՛յսը, թե լույսը մեզ հետ է նաև
    Ոնց հին մի նկեր ուսիս է զարկում:

    Թողնում եմ երեկվա մռայլ մշուշները
    Եվ արևի հետ թև-թևանցուկի,
    Բացում եմ հոգուս պատուհանները,
    Որ ոտնահարված հավատս ծաղկի...

    15.09.11
    Թևում է այլուր ,,էժանագինը”,
    Շատ թանկ է սակայն նրա հագինը,
    Գրավում է նա ամեն մի անկյուն
    Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...

  15. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (15.09.2011), Arpine (15.09.2011), E-la Via (15.09.2011), Lusinamara (15.09.2011), Mark Pauler (15.09.2011), My World My Space (15.09.2011), Renata (16.09.2011), Գեա (15.09.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հղումների առևտուր Հայաստանում
    Հեղինակ՝ Արամէ, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 27.02.2014, 12:15
  2. Ինտերնետ առևտուր
    Հեղինակ՝ terev, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 11.12.2009, 22:25

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •