90-ականները ինչքան էլ դժվար էին, նույնքան և հեքիաթային էին նրանց համար, ում մանկությունը անցել է կացել 90-ականներին
Ու 90-ականների բազմաթիվ հուշերի շարքում իր ուրույն տեղն ունի Սուպեր Մարիոն Սուպեր Մարիոն իրոք «սուպեր» է, նա հերոս է: Նա իսկական հերոս էր (և հիմա էլ էդպիսին կա) մանկական սրտեր գերելու հարցում… Ո՞վ չէր սիրում նրան, ո՞վ չի սիրում նրան... Դժվար գտնվի մեկը, ով իր մանկությունը կիսել է 90-ականների հետ ու չի սիրում նրան: Նա մեր մանկական հոգու մի մասնիկ էր, և հիմա էլ մի գեղեցիկ հեռավոր հուշ-նշխար է մեր հոգու ամենազգայուն, ամենամաքուր, ամենամանկական անկյունում...
Ուզում եմ այս թեմայում խոսենք Սուպեր Մարիոյի և հատկապես նրա հանրահայտ մեղեդու մասին: Վերջերս «Յութուբ»-ում գտա Մարիոյի երաշտության տարբեր հետաքրքիր կատարումներ, որոնք գեղեցիկ ու նվիրական հուշեր արթնացրին մեջս Կուզենայի էստեղ կիսվեինք այդ կատարումներով
Մի քանիսը ես տեղադրեմ:
Էջանիշներ