Lusina (09.08.2011)
Հա,ճիշտա,սքեյթով Մարիո էինք ասում դրան: Ու ավելի բարդ էր ինքը....
Հիմիկվա էրեխեքը Քոնթըր Սթրայքից հեռու բան չեն լսել...
Մարիո,սա խաղում էին մեր պապերը....
Ու մեկ էլ ո՞վա հիշում,որ խաղի կոռպուսը էն պլաստմասից չեր լինում,միկրոսխեմաների մեջի բլոկը առանձին դնում խաղում էինք, հետո պլասկակուպցիով էր դուրս գալիս...
Միշտ պապան վրես խոսում էր, բա թե աչքերդ կցավան գնա քնի, տենց մի օր գիշերով հելա քնիցսբնական կարիքներս հոգալու համապատասխան վայրում՝ համապատասխան ձևերով, զալի կողքով անցնեմ տեսնեմ հերսա նստած խաղում![]()
Ով որ ցանկանում ա` Nintendo-ի emulator Windows-ի համար, հետն էլ 52 հատ խաղ, որոնցից մեկն էլ 72 in 1 ա: Մարիոն էլ կա:
Խնդրեմ - 6.83 ՄԲ:
boooooooom (12.08.2011), CactuSoul (12.08.2011), Լեո (10.08.2011)
Իսկ ես ամենաշատն այս կատարումն եմ սիրում: Այստեղ համ էլ էդ ժամանակների խաղերի երաժշտություններն էլ կան:
Վայելեք:
boooooooom (12.08.2011), CactuSoul (12.08.2011), John (12.08.2011), Magic-Mushroom (19.08.2011), Ruby Rue (08.01.2014), Լեո (12.08.2011)
Ի դեպ,
Super Mario Bros վիդեոխաղը թողարկվել է ճապոնական Nintendo ընկերության կողմից 1985 թվականին: Մինչ այդ, 1983 թվականին, Nintendo-ն թողարկել էր Mario Bros խաղը:
Mario Bros-ի վաճառքի ծավալների անկումը ստիպեց Nintendo-ին թողարկել Super Mario Bros-ը, որը կարճ ժամանակում մեծ հռչակ ձեռք բերեց ողջ աշխարհում:
Super Mario Bros-ը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում, որպես պատմության մեջ ամենաշատը վաճառվող վիդեոխաղ (երկար ժամանակ Super Mario Bros-ը վաճառքի ծավալներով 2-րդ էր աշխարհում՝ զիջելով միայն Տետրիսին, բայց խաղի շուրջ 40 մլն տարբերակով վաճառքը թույլ տվեց նրան հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում):
Խաղի գլխավոր հերոսը՝ Մարիոն, դարձավ Nintendo-ի խորհրդանիշը:
Այժմ Մարիոն աշխարհում երբրէ հորինված ամենահայտնի հերոսներից մեկն է:
Խաղի հիմնադիրներն են՝
Սիգերու Միյամոտո - նախագծի ղեկավար, դիզայներ
Խիրոսի Յամաուտի - պրոդյուսեր
Տակասի Տեձուկա - ղեկավարի օգնական
Կոձի Կոնդո - կոմպոզիտոր (Սուպեր Մարիոյի սաունդտրեկի հեղինակը)
Լեսլի Սվոն - պրոդյուսեր Nintendo of America-ից
Հ.Գ. Խաղի երկրորդ հերոսի՝ Մարիոյի եղբոր անունը Լուիջի է: Նա տեսքով նման է Մարիոյին, պարզապես նրա վերնաշապիկը կանաչ է, իսկ Մարիոյինը՝ կարմիր:
![]()
Վերջին խմբագրող՝ Լեո: 12.08.2011, 19:44:
Իսկ ինձ համար «Մարիոն» ավելի շատ մուլտ էր, քան խաղ…
Դե մենք չունեինք «կամպյուտր», մեր տակի հարևանի երեխեքն ունեին, ու որ խաղում էին, չգիտեմ՝ ինչ հրաշքով, մեր հեռուստացույցը բռնում էր իրենց խաղացածըՃիշտ ա, առանց ձայնի էր, բայց նստում-նայում էինք, քանի որ մենք էլ իրենց «կամպյուտրով» մի 2 անգամ խաղացել էինք, արդեն գիտեինք՝ որտեղ ինչ կա դարանակալված, որ քարի մեջ ինչքան ոսկի կա, որտեղ ա «կյանքի սունկը»… Նայում ու քննադատում էինք իրենց խաղը
Էս ոսկիները չվերցրին, էն բուի գլխին չթռան, «թքելու ծաղիկը» բաց թողեցին
… Ու տենց
![]()
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Մանկությունը չգիտեմ, բայց մինչև հիմա խաղում եմ![]()
Էլի իմ սիրելի մասը
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
Magic-Mushroom (19.08.2011), Ֆոտոն (13.08.2011)
Ի դեպ, Մարիոն իր անունը ստացել է ի պատիվ ամերիկացի Մարիո Սիջեյլի (Mario Segale), ով Nintendo-ի ամերիկյան մասնաճյուղի տարածքի սեփականատերն էր ու միշտ Nontendo-ի ղեկավարությունից հանդիպում էր պահանջում, որպեսզի բարձրացնի տարածքի վարձակալության վճարըԱյս քայլով Nintendo-ի ղեկավարությունը փորձեց սիրաշահել նրան, սակայն նրանք չէին էլ կասկածում, որ դրանով մեծ ծառայություն մատուցեցին Սիջեյլին՝ նրա անունը գրելով պատմության մեջ:
Ահա նա
Բայց կարծես էնքան էլ նման չեն Սուպեր Մարիոն ու Մարիո Սիջեյլը
Հ.Գ. Մարիոյի բոլոր ձայները![]()
Վերջին խմբագրող՝ Լեո: 17.08.2011, 22:18:
CactuSoul (17.08.2011), Դատարկություն (10.11.2011)
Անհամեմատ Ջեքսընն է Մարիո խաղում
Freeman (26.08.2011), Moonwalker (02.11.2011), Նաիրուհի (30.09.2011), ՆանՍ (30.09.2011)
էհհհ, ինչ հավեսով խաղ էր, ինչքան էի սիրում
Ես մարիո ունեի, որը առանց game over-ի էր: Խաղա ինչքաաաաան ուզում ես
Էդ կասետը սաղ հարեվաններին տներով ֆռռում էր
Չգիտեմ, երևի ծրագրի մեջ ինչ-որ սխալ կար, բայց ըտենց շաաաատ լավ էր, ավելի հետաքրքիր էր խաղալը![]()
Սուպեր Մարիոյի մեղեդին Ճուտոյի կարարմամբ
Վերջին խմբագրող՝ Arpine: 30.09.2011, 00:22:
"Non est ad astra mollis e terris via."
Sungha Jung![]()
Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:
Ինչպես անցնել Սուպեր Մարիոն 5 ու կես րոպեում:
Ես օրինակ էդ կարճ ճանապարհները չէի սիրում, բոլոր աշխարհները հերթով անցնում էի, իսկ 3-րդը շատ շատ էի սիրում:
I may be paranoid but no android!
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ