Որ լիներ,կկարդայի: Չկա.մենակ տված ա,որ բազմանում ա և՛ անսեռ,և՛ սեռական եղանակներով:
Որ լիներ,կկարդայի: Չկա.մենակ տված ա,որ բազմանում ա և՛ անսեռ,և՛ սեռական եղանակներով:
Ես հին 6-ի գիրք եմ նայել,չկա: Մենակ գիտեմ,որ խոսքը քառամտրակավոր սպորների մասին ա.....
Ուրեմն մնացիր մեր հույսին)) Հիմա մոտավոր ասեմ՝ իմ հիշելով իրանց մոտ հերթականությամբ ա ընթանում փուլերը, այսինքն սկզբում ջրիմուռից անսեռ եղանակով առանձնյակ ա առաջանում, որը նման չի ծնողական ձևին՝ ինքը գեներատիվ օրգաններ էլ ունի ու արդեն ինքն ա սեռական ճանապարհով առաջացնում սկզբնականին նման ջրիմուռ: Ուղղակի որ միասնական քննության մեջ չէր լինելու, ուշադիր չեմ կարդացել էդ թեմաները, հիմա էլ մի չորս տարի անցել ա, համարյա չեմ հիշում որ առաջին հարցումներից դուրս եկա, կբզբզեմ, ավելի մանրամասն կգրեմ:
The cake is a lie.
laro (08.11.2011)
Կանխավ շնորհակալություն!!!!
Ներկայացնում եմ ուլոտրիքսի բազմացումը բոլոր այն մարդկանց համար,ում որոշ չափով հետաքրքրել է այս հարցը.
Ուլոտրիքսը բազմաբջիջ կանաչ ջրիմուռ է:Նրա թալոմը թելաձև է առանց ճյուղավորումների,կազմված մի շարք միանման կանաչ բջիջներից:Հիմքում ունի անգույն բջիջ,որով ամրանում է սուբստրատին:Յուրաքանչյուր բջջի ցիտոպլազմայում կա կորիզ և քրոմատոֆոր: Քրոմատոֆորն ունի օղակի կամ կիսաօղակի տեսք:Բազմանում է ինչպես անսեռ, այնպես էլ սեռական եղանակներով:
Անսեռ բազմացում-կատարվում է մտրակավոր սպորների՝ զոոսպորների միջոցով:Տվյալ բջջի պարունակությունը ՝կորիզն ու ցիտոպլազման,կիսվում է երկու,չորս,երբեմն նաև ութ մասի:Դեռևս մայրական բջջի ներսում ձևավորվում են զոոսպորները:Յուրաքանչյուր զոոսպոր ունի լուսազգայուն աչիկ, չորս մտրակ,երկու բաբախող վակուոլ:Այն տանձաձև է:Մայրական թաղանթից հեռանալով,նրանք լողում են ջրում,ամրանում հենարանին՝ սուբստրատին,մտրակներն անհետանում են,առաջանում է նոր թել:
Սեռական բազմացում-այս դեպքում հատուկ բջիջներում առաջանում են գամետներ:Տարբեր թելերի գամետներ իրար հանդիպելով,միաձուլվում են.կատարվում է կոպուլյացիա:Սկզբում զիգոտը քառամտրակ է,այնուհետև այն պատվում է հաստ թաղանթով և ձմեռում:Գարնանը այն կրում է մեյոզ,առաջանում են չորս հապլոիդ բջիջներ,որոնցից յուրաքանչյուրից առաջանում է նոր թել:
Հուսամ մատչելի բացատրեցի:Նյութը վերջիվերջո գտա ռուսական գրականությունից: Եթե հարցեր կան, հղեք,կփորձեմ պարզաբանել :
Որո՞նք են տրանսգենային օրգանիզմները:
Ի՞նչ է իրենից ներկայացնում կլոնավորումը:
Սելեկցիայի դրական և բացասական կողմերն ըստ ձեզ:
խաղաղասեր - հանգիստ - հաշտարար
1. Երբ բջջի մեջ տվյալ օրգանիզմին ոչ բնորոշ գեն են մտցնում ու էդ բջջից աճեցնում են օրգանիզմ, առաջացած օրգանիզմը տրանսգենային ա:
2. Կլոնավորումը՝ երբ վերձնում են հասուն առանձնյակի բջիջ ու դրանից օրգանիզմ են առաջացնում, օրինակ որևէ կենդանու ձվաբջջի փոխարեն դա դնելով:
3. Սելեկցիայի դրական կողմը՝ մեզ ավելի հարմար տեսակների ստեղծումն ա, սելեկցիան բացասական կողմ չունի
Եթե ուզես, ավելի մանրամասն կգրեմ:
The cake is a lie.
Ռուսա (13.05.2012)
Եթե կարելի ա ավելի մանրամասն գրեք, խնդրում եմ: Նախապես շնորհակալություն...
խաղաղասեր - հանգիստ - հաշտարար
Գրեմ
Նախ՝ տրանսգենային օրգանիզմները
Օրգանիզմի ամբողջ ինֆորմացիան կոդավորված ա նուկլեինաթթուների մեջ՝ գեների ձևով: Հիմա հնարավոր ա մեզ պետք ա ստեղծել շուն, որը կունենա այնպիսի հատկանիշներ, որոնք դեռ ոչ մի շուն չի ունեցել, օրինակ՝ մանուշակագույն կամ կանաչ մորթի: Դրա համար մեզ պետք ա, որ էդ շունն ունենա մանուշակագույն պիգմենտ (գունանյութ), պիգմենտի համար պետք ա տվյալ պիգմենտը սինթեզող (ստեղծող) ֆերմենտ, ֆերմենտը սպիտակուցային կառուցվածք ունեցող սպիտակուց ա, որը մեծացնում ա քիմիական ռեակցիաների արագությունը կամ առաջացնում ա տվյալ պայմաններում չկատարվող ռեակցիա, օրինակ՝ մանուշակագույն գունանյութի սինթեզ: Քանի որ սպիտակուցները կոդավորված են գեներում, այսինքն տվյալ օրգանիզմը ունի միայն այնպիսի սպիտակուցներ, որի գեները կան իր նուկլեինաթթվի մեջ, մեզ պետք ա, որ շունն ունենա տվյալ սպիտակուցի գենը: Սպիտակուցի գենը կա՛մ սինթեզում ենք, կա՛մ վերձնում ենք այն օրգանիզմից որն ունի տվյալ սպիտակուցը: Հետո էդ գենը տեղադրում են շան բջջում, ու բջջից նոր շուն են կլոնավորում, որը կունենա մանուշակագույն մորթի: Էդ շունը տրանսգենային ա, որովհետև ունի գեն, որը բնորոշ չէր իր ծնողներին ու ընդհանրապես շներին:
Իհարկե ոչ մեկի մտքով չի անցնում մանուշակագույն մորթիով շուն ստեղծել, բայց էս տեխնոլոգիան հիմա բավականին շատ ա օգտագործվում… նման եղանակով վակտերիային տալիս ենք մեզ պետքական սպիտակուցի, օրինակ՝ ինսուլինի գենը, ու ինքը ինսուլին ա սինթեզում: Վերջերս մի տեղ կարդացի, որ մարդու կաթ արտադրող կովեր են սարքել, եթե ճիշտ ա, ուրեմն էդ եղանակով են արել:
2. Բոլոր բազմաբջիջ կենդանի օրգանիզմները, ներառյալ մարդը, առաջանում են մի բջջից, որը կոչվում ա զիգոտ, ինքն առաջանում ա, երբ արական ու իգական սեռական բջիջները կպնում են իրար: Զիգոտը աճում ա հատուկ պայմաններում՝ հղի կնոջ օրգանիզմում սինթեզվող աճի գործոնների ու հորմոնների ազդեցության տակ, որոնց ազդեցությամբ հետագայում կատարվում ա օրգանների ու հյուսվածքների առաջացումը տվյալ բջջից: Հիմա եթե կնոջ օրգանիզմից այդ զիգոտը հեռացնենք ու տեղը դնենք որևէ մարդու մի բջիջ, այդ բջիջը նույն ձևով կաճի ու կդառնա այն մարդուն համարժեք մարդ, ումից բջիջը վերձրել ենք, ուղղակի առաջացող օրգանիզմի կյանքը կարճ կլինի, որովհետև վերձրել ենք արդեն հասուն մարդու բջիջ, ըստ թելոմերազային տեսության՝ մարդը ծերանում ա, որովհետև թելոմերները կարճանում են, իսկ մեր վերձրած բջջում թելոմմերներ արդեն կարճ են: մարդու կլոնավորումը դեռ արգելված ա, դրա համար ամենաշատը 64 բջջի ստեղծումմից հետո սաղմին սպանել են, բայց կենդանիների կլոնավորում կատարվել է: Առաջին կլոնավորված կենդանին եղել է Դոլլի ոչխարը, հիմա տարեթիվը կոնկրետ չեմ հիշում, բայց կարծեմ 2003 թվին իրան սատկացրել են :
Մարդու կլոնավորումը պարտադիր չի մինչև վերջ կատարվի, այսինքն մարդ ստեղխվի, կարող ենք մարդու բջջից միայն նրա օրգաններից մեկն ստեղծել. օրինակ՝ սիրտը ու երբ մարդու սիրտը պետք ա փոխպատվաստել, հենց իր բջջից ստեղծված սիրտը կդնենք, ոչ թե ուրիշ մարդուց հանածը ու չի առաջանա մերժման ռեակցիա, որն առաջանում ա երբ անհամատեղելի սիրտ ենք փոխպատվաստում, բնականաբար ասածս միայն սրտին չի վերաբերվում, ու երբ մեր որևէ օրգանը սկսի վատ աշխատել, ոչ հեռավոր ապագայում կկարողանանք մեր ցողունային բջիջներից որն ստեղծել ու դնել տեղը՝ առանց որևէ պրոբլեմի, ուղղակի հիմա էդ պրոցեսը բավականին աշխատատար ա ու կապված ա մեծ ծախսերի հետ:
3. Սելեկցիան էդ էն երևույթնա , երբ ստեղծում ենք մեզ ավելի պետքական սորտեր ու տեսակներ, էդ կատարվում էր սենց՝ երբ մարդիկ տեսնում են, որ մի հավը ավելի շատ ա ձու ածում ու ավելի մեծ, իրան չեն մորթւում, այլ մորթում են ձու քիչ ածողին, շատ ձու ածողը մնում ա, ճտեր ա ունենում, որոնք էլի շատ են ձու ածում: Մարդիկ էլ իրա ճտերից թողնում են նրանց, որոնք համեմատաբար մյուսների ավե:ի շատ են ձու ածում ու մորթում նրանց, որոնք համեմատաբար քիչ են ածում, տենց մի սերունդ հետո հավերն ավելի շատ են ձու ածում: Հետևաբար թողնելով լավագույններին, մենք կատարելագործում ենք տեսակը, նույնը վեաբերվում ա մյուս կենդանիներին՝ պահում ենք այն կովերին, որոնք ավելի շատ են կթվում, այն խոզերին, որոնք ավելի որակյալ միս են տալիս: Դրա համար էլ չեմ տեսնում սելեկցիայի մեջ վատ բան, միակ թերությունն էն ա, որ շատ տարիներ են պետք, որ կենդանիները հատկանիշները փոխվեն, ինչի համար էլ մենք սարքում ենք տրանսգենային օրգանիզմներ՝ փոխում ենք հավի գենը, որ շատ ձու ածի, բայց էս մեխանիզմը միշտ չի որ անվնաս ա մարդու առողջության համար, էդ կողմից էլ սելեկցիան ա նախընտրելի գենային ինժեներիայից:
Օրինակները կենդանիների վրա բերեցի, բայց բոլորը բույսերին էլ էին վերաբերվում
The cake is a lie.
Շա՜տ շնորհակալ եմ: Ավելի մատչելի երևի ոչ մեկը չէր բացատրի: Մերսիիիիի
Հ.Գ. Քանի որ էսքան հարցերիս պատասխանեցիք, կարո՞ղ եք մի հարցի ևս պատասխանել: Ում հարցրել եմ բոլորը, սենց ասած, «ցրել են»:
խաղաղասեր - հանգիստ - հաշտարար
Freeman (13.05.2012)
Ռուսա (13.05.2012)
Ինչի՞ց ա, որ երբ նայում ենք արևին /կամ երբ ես եմ նայում/, փռշտում ենք: Ալերգիա ա՞:
խաղաղասեր - հանգիստ - հաշտարար
Չէ, ալերգիա չի, ալեգիայի ժամանակ փռշտալի պարտադիր չի, ու եթե լինում էլ ա, ուրիշ ախտանիշներ էլ են առաջանում: Սրան կոնկրետ պատասխան չկա, անձամբ իմ կարծիքով սրա պատճառն են ա, որ մարդու արցունքահոսության ու փռշտալու կենտրոնները մոտ են, դրա համար երբ մեկը դրդվում ա, մյուսնելն ա դրդվում՝ փռշտալուց էլ աչքերդ արցունքոտվում են, չէ՞ Դրա համար էլ շատ մարդկանց մոտ (հատկապես երեխաների) էդ երևույթները լավ կապված են: Այսինքն երևի զգայունությունդ ա բարձրացած, դրա համար էս երկու պրոցեսներն էլ կատարվում են:
Մյուս պատճառը՝ աչքերն արցունքային խողովակով քթի հետ են կապված ու արցունքը դրանով լցվում ա քիթ, հնարավոր ա ուղղակի քո ու մյուս տենց մարդկանց մոտ էդ մասում զգայունթյունը բարձր ա: Մյուս կողմից էլ էս երկրորդ տաբերակը քիչ ա հնարավոր, որտև արցունքահոսելն ու փռշտալու պրոցեսները համարյա միաժամանակ են տեղի ունենում, դրա համար ես առաջինին եմ հակված:
The cake is a lie.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ