Շատ պարզ ձևով՝ բոլոր քրոմոսոմների տվյալ պահին չօգտագործվող հատվածներն էլ պարուրված են, երբ սպիտակուց է սինթեզվում, տվյալ հատվածն ապապարուրվում է, նույնը ռեպլիկացիայի ժամանակ՝ ռեպլիկացիան միանգամից չի կատարվում, դրա համար էլ մինչև 6 սմ երկարություն ունեցող ԴՆԹ-ն կորիզում տեղավորվում ա:
Ի դեպ ժամանակին բավականին ընթերցանությամբ զբաղվել եմ, ու եթե մի բանի մասին գրում եմ, ուրեմն գոնե մի փոքր գաղափար ունեմ դրանից, ավելի լավ ա դու գնաս հիստոնային սպիտակուցների ֆունկցիան ուսումնասիրես, էդ ժամանակ կտեսնես, թե ինչն ա խելքին մոտ, ինչը չէ:
Քո կարծիքով զիգոտում մի իքսը պարուրվում ա, էլ չի ռեպլիկացվում ու հաջորդ բջիջներն չի՞ փոխանցվում, էդ դեպքում խնդրում եմ բացատրես, թե կնոջ սոմատիկ բջիջներում հայտնաբերվող մարմնիկն ի՞նչ ա, հուսով եմ խելքին մոտ պատասխան գիտես, կամ ընթերցանությամբ կզբաղվես ու կգտնես
Էջանիշներ