Հեռախոսս հայերեն ա կարդում…
Ափսոս Opera Mini 6-ը մեկ-մեկ արանքում կախում կամ հեռախոսս ռեստարտ ա լինում: Ստիպված անցա Oper Mini 4.3-ին:

Բայց ինչ հետաքրքիր ա, էն ժամանակ որ ոմն vaheg-ը հայերենը տրանսլիտացնող սայտ էր սարքել, հետո որ դա փակվեց, մտածում էի` ի՞նչ վատ կլինի, եթե նույնից սարքենք, բայց ոչ թե տրանսլիտացնի, այլ նկարներով փոխարինի, ու գաղափար էլ չունեի, որ Օպերան ունի տենց բան, թեկուզ առանց հայերենի:

Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
Խոսքը մեր մեջ, բառադի տառատեսակ է, բայց չեղածից լավ է: Կփորձեմ իրենց համոզել ավելի հաջող տառատեսակներ օգտագործեն:
Ներսես ջան, բայց էնքան էլ վատ տառատեսակ չի (չնայած կնախընտրեի Tahoma-ն) , ամեն դեպքում ամենատարածված Sylfaen-ից ու Arial Unicode-ից շատ ավելի լավ ա, ուղղակի մի քիչ մեծ են տառերը ու Normal Font Size-ով շատ մեծ ա երեւում, ստիպված Small եմ դրել, բայց սենց էլ մյուս լեզուներն են շատ փոքր երեւում: Մի խոսքով, եթե իրանց էլի գրելու լինես, ու ասես, որ նաեւ տառերը փոքրացնեն, հրաշալի կլինի: