Չափումները մարքեթինգում շատ մեծ նշանակություն ունեն: Շատերի մեջ մարքեթինգը տպավորված է որպես հումանիտար գիտություն, որը պահանջում է պարզապես կրեատիվ մտածողություն: Երևի այս կարծրատիպի պատճառով է, որ հաճախ երբ մարքեթոլոգին հարցնում ես որևէ արտադրանքի առաջխաղացման մեթոդներ, առաջարկում է «շատ կրեատիվ» քայլեր՝ առանց հաշվի առնելու, թե ինչպիսի ներդրման վերադարձ է ապահովելու տվյալ քայլը:
Իսկ իրականում չափումները մարքեթինգում ամեն քայլափոխին են: Յուրաքանչյուր գործիք կիրառելիս անհրաժեշտ է նախապես մտածել դրա էֆֆեկտիվությունը չափելու մասին:
Կուրսերայում այս վերջերս անցա մի կուրս, որը անդրադառնում է մարքեթինգային շատ կարևոր մեթրիքների: Խորհուրդ կտամ անցնել՝ Marketing Analytics
Մեծ հաճույքով կքննարկեմ կուրսում ներառված, ինչպես նաև ընդհանրապես մարքեթինգում կիրառվող վերլուծական մեթոդները:
Էջանիշներ