User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 120 հատից

Թեմա: Մարքեթինգի, PR-ի հետ կապված քննարկումներ և հետաքրքիր առաջարկներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #23
    Մշտական անդամ Baltazar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.08.2012
    Գրառումներ
    216
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ripsim-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջին հերթին պետք է ստեղծեք ձեր թիրախային հաճախորդների կերպարները, ճանաչեք նրանց այնքան լավ, որ ձեզ համար պարզ լինի, թե ինչը նրանց կբերի ձեր դեղատուն։ Ենթադրենք (ամենայն հավանականությամբ) ձեր թիրախային մի խումբը շրջապատի մի քանի շենքերի տատիկներն ու պապիկներն են։ Ի՞նչ է նրանց պետք։ Եթե նրանք մտնեն դեղատուն և հարցնեն, օրինակ. "Աղջիկ ջան, աչքս քանի օր է ցավում է, ի՞նչ անեմ", ձեր աշխատակցուհին պատրաստ լինի նրանց լսելու, հետները զրուցելու, որոշ դեպքերում ենթադրենք ճնշում չափելու ու հետո էլ զանգել հարցնելու, թե ինչպես են։ Այլ կերպ ասած, էմոցիոնալ կապ ստեղծելու հաճախորդի հետ, ինչը, այս թիրախային խմբի դեպքում բավականին հեշտ է։ Բացի այդ դուք կարող եք անվճար առաքում ունենալ նրանց համար, դա, կարծում եմ, ևս կարևոր է այս թիրախային խմբի համար։ Ինչպե՞ս նրանք կիմանան ձեր "հոգատարության" մասին։ Այստեղ միանշանակ կգործի "Сарафанное радио" ասվածը։

    Ձեզ համար պոտենցիալ հաճախորդ են նաև շրջակա պոլիկլինիկայի, ատամնաբուժարանի կամ բժշկական այլ հաստատության հաճախորդները։ Դե պարզ է, ամենայան հավանականությամբ դուք արդեն իսկ նաև փորձել եք բժիշկների հետ գործընկերական հարաբերությունների մեջ մտնել։ Բայց, եթե պայմանավորվածությունը "դուք ինձ հաճախորդ ուղարկեք դրանից գումար կստանաք" ֆորմայի մեջ է, ապա միայն հակառակ ռեակցիան է առաջանալու, քանի որ բժիշկները ուղղակի բժիշկ են և ընդունակ չեն այնպես ուղղորդել հաճախորդին, որ նա չնկատի ձեր գործընկերական կապը..Իսկ եթե դուք տալիս եք բժշկին ձեր այցեքարտերը (այցեքարտի վրայից պետք է երևա, որ ձեր դեղատունը շատ մոտ է), ու նա դեղը նշանակելիս ստորագրում է այցեքարտի վրա, տալիս է հիվանդին և ասում է, որ եթե հիվանդը ցանկություն ունենա օգտվելու այս դեղատնից ու ցույց տա տվյալ այցեքարտը ստորագրությամբ, ապա կստանա X առավելություն, ամեն ինչ արդար է ստացվում։ Իսկ բժիշկը կմոտիվացվի տոներին ձեր կողմից ստացվող փոքրիկ նվերներով, ձեր խոստումով, որ համապատասխան հիվանդ հանդիպելու դեպքում իր այցեքարտը կտաք և իհարկե նրանով, որ ուղղակի X առավելություն են ստանում իր հիվանդները։
    Ատամնաբուժարաններում հերթերը հաճախ են լինում, մարդիկ սպասում են ու այդ ընթացքում մտածում, թե ինչով կարելի է զբաղվել։ "Ինչպես ճիշտ խնամել ատամները" վերնագրով նյութը, որը կընկնի նրանց աչքով ու վերջում էլ գրված կլինի, որը նյութը պատրաստված է Զ դեղատան փորձագետի կողմից, կգրավի նրանց ուշադրությունը...Կարծում եմ դժվար չի լինի պայմանավորվածություն ձեռք բերելը...Դուք կարող եք ատամնաբույժին ասել, որ ինչքան զբաղված է հաճախորդը, այնքան քիչ է հավանականությունը, որ նա կնկատի, թե ինչքան են իրեն սպասեցնում...
    Ձեզ համար թիրախային խումբ են նաև շրջակա շենքերի ծնողները։ Մի բան մտածեք նրանց երեխաների համար։ Նախկին գրառմանս մեջ արված առաջարկները կարող եք ադապտացնել ձեզ համար։)
    Ինչպես նաև կարող եք մանկական պոլիկլինիկայում, այն մասում, որտեղ ծնողները սպասում են, պաստառ տեղադրել oրինակ "Ինչպես պաշտպանել երեխայի մաշկը բակտերիաներից"...վերջում կարող եք նշել, երեխայի հիգիենայի միջոցների ամենամեծ տեսականին գտեք Զ դեղատանը։

    Իհարկե այս ամենը չի աշխատի, եթե դուք չկիրառեք համակարգային մոտեցում սպասարկման նկատմամբ...Մի քանի խորհուրդ դրա վերաբերյալ։ Նախ առաջարկում եմ ձեր ծանոթներից մեկին խնդրեք, որ որպես հաճախորդ այցելի ձեր դեղատուն...Այնուհետև մանրամասն զրուցեք նրա հետ, ինչից էր գոհ, ինչից դժգոհ...Նրա հետ զրույցից հետո ձեզ մոտ մտքեր կառաջանան սպասարկումը բարելավելու հետ կապված։ Միգուցե ձեզ մոտ երկար են սպասում, միգուցե ձեր աշխատակիցները հաճախորդի հարցերին կոպիտ են պատասխանում...
    Ինքներդ էլ հաճախ այցելեք դեղատներ, փերձեք գողանալ լավ իդեաներ, անգամ փոքր։ Նաև մտածեք, թե այլ ոլորտներում հաջող կիրառվող իդեաներից որոնք կարող եք ադապտացնել ձեր ոլորտի համար...
    Ուշադրություն դարձրեք "հպման կետերին"։ Մտովի պատկերացրեք հաճախորդը ինչ կետերի է հանդիպում ձեզ մոտ գալիս և մտածեք ինչպես կարող եք դրանք բարելավել։ Այդպիսի կետեր են ձեր ցուցանակը(եթե անգամ դուք փոքր եք, ոչինչ չի խանգարում ձեզ ունենալ լոգո, կարգախոս, ճիշտ անվանում...), դուռը, աշխատակիցների արտաքին տեսքը, իրերի դասավորվածությունը, ջրի ապարատի առկայությունը...
    Խորհուրդ եմ տալիս ներդնել CRM(Customer relationship management) համակարգ։ Այն չի նշանակում մեծ գումարներ, կան նույնիսկ անվճար տարբերակներ։ Բացի այդ կարող եք նույնիսկ exel–ով սարքել ֆայլ, որը ձեզ կհուշի օրինակ ձեր հավատարիմ հաճախորդների ծննդյան տոները...Կարող եք մտցնել նաև բոնուսային կուտակային քարտի գաղափարը։ Կարծում եմ ձեզ մոտ լավ կաշխատի...
    Իհարկե ավելորդ եմ համարում ասել, որ լուրջ մարքեթինգային գործունեություն ծավալելու համար պետք է կատարել հետազոտություններ, կազմել մարքեթինգ պլան և այլն

    Հ.Գ. Երբևէ այս ոլորտում աշխատանք չեմ տարել ու ընդհանրապես զգույշ եմ բժշկության հետ կապված ոլորտների նկատմամբ...Առաջինը եկած մտքերը, որոնք գրել եմ, հուսամ ձեզ ինչ–որ ուղղություն կտան։ Հաջողություն ձեր բիզնեսին։
    Նախ շնորհակալություն Ձեր հսկայածավալ գրառման համար: Շատ շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք այդքան հանգամանալից բացատրել մարքեթինգային մեխանմիզմները:
    Ես ինքս թեթեևակի ծանոթ եմ մարքեթինգին: Ուրեմն մեզ մոտ անվճար ճնշում ու շաքար ենք չափում, շատ գանգատների դեպքում դեղագետը նշանակումներ է անում(եթե բժկի գնալու կարիք չի տեսնում): Մեզ մոտ գործում է հանրահայտ 80/20 օրենքը: Այսինքն` մեր առևտրի 80 տոկոսը ապահովում են հաճախորդների 20 տոկոսը, որոնք ամենահավատարիմն են և զգայուն չեն գնային գործոնի նկատմամբ: Մեզ մոտ գները ընդհանուր առմամբ ցածր են: Փորձում ենք հոգատար լինել ու կոնտակտ պահել հաճախորդների հետ: Երեխաների համար դրամարկղի մոտ կա քաղցրավենիքի աման, որից կարող է անվճար օգտվել յուրաքանչյուր երեխա:
    Ես ահագին նոր բաներ իմացա , շատ շնորհակալ եմ: Ես Ձեր բոլոր առաջարկները կյանքի կկոչեմ և կթեսթավորեմ: Ես ուղղակի ապշած եմ Ձեր պրակտիկ գիտելիքներով. եթե գաղտնիք չէ որտեղ եք աշխատում? (ֆիրմայում, բանկում, քոնսալթինգային ընկերությունում)

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ripsim (26.06.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Առաջարկներ
    Հեղինակ՝ JAVA, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 1222
    Վերջինը: 21.05.2022, 03:31
  2. Գրառումներ: 1
    Վերջինը: 15.06.2014, 17:45
  3. Գրառումներ: 26
    Վերջինը: 10.11.2013, 10:59
  4. Հետաքրքիր առաջարկներ նոր ծրագրեր գրելու վերաբերյալ
    Հեղինակ՝ Lusina, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 31
    Վերջինը: 16.06.2011, 23:17
  5. Նոր բաժինների առաջարկներ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 78
    Վերջինը: 12.07.2009, 00:58

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •