Շատ լավատեսական ու հեքիաթային մոտեցում է:նրանք միշտ կօգտվեն ձեր խանութից…Իրականում, նշածդ օրինակում խանութներն արդեն իսկ անհավասար պայմաններում են գտնվում և չկա այնքան մրցակցության խնդիր, որքան գոյատևման, սննկացման չգնալու հարց ու հարցիդ ավելի խորքային պատասխան տալու համար պետք է առնչվել, ուսումնասիրել մրցակից խանութներին: Տեսնել ինչեր են պակասում այնտեղ ու շեշտը հենց դրանց վրա էլ դնել: Ամեն դեպքում՝ բազմաժանր գրականությունը, բանիմաց վաճառողը, խանութի մաքրությունը, գրքերի կոկիկ դասավորվածությունը... պարտադիր բաներ են, որոնք պետք է լինեն: Բայց, ինչ էլ, որ անես, մարդ պետք է բախտ ունենա:
Աղջիկները կհանեն ծախսը, Ռիփսիմ ջան, հավատա կհանեն:նորից իհարկե հաշվելով, թե ինքանով արդարացված կլինի ձեր ներդրումը՝կիսամերկ աղջիկների վրա ծախսված գումարը
Ավելի լավ, թող հանդիպի, հասարակության բազմակերպությունը ձևավորվում է զուգահեռ տարբեր իրականությունների հնարավոր բոլոր հատումներում ու եթե այդ հատումը կա, դա արդեն հարստություն է:Կամ ինչ-որ մեկը եկել է մասնագիտական գրականության հետևից, պետք է ընտրություն անի գրքի ու հանդիպում է այդ աղջիկներին…
Մայրիկին բալիկի հետ Խնկո ապոր գրադարան է պետք ուղարկել:
Անգամ եթե շփոթվեն էլ, աղջիկները կհուշեն, որ ուղղությամբ է պետք գնալ, հոգ մի արա:Համ էլ հիշենք, որ ձեր խանութը սեխմված է մրցակիցների մեծ խանութների մեջտեղում, եթե աղջիկները կանգնեն, պարզ չի լինի, թե որ խանութի համար են կանգնած![]()
![]()
Էջանիշներ