User Tag List

Էջ 7 8-ից ԱռաջինԱռաջին ... 345678 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 91 համարից մինչև 105 համարի արդյունքները՝ ընդհանուր 120 հատից

Թեմա: Մարքեթինգի, PR-ի հետ կապված քննարկումներ և հետաքրքիր առաջարկներ

  1. #91
    Peace loving Peace-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2009
    Գրառումներ
    250
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մրցակից խանութների գրքերը կգնեմ, բնականաբար գիրք չի մնա, իմ խանութ կգան, բայց որքանո՞վ է հավանական, որ հաջորդ օրը մրցակից խանութները նոր գրքերով լցված չեն լինի, չէ, խանութի դիմաց լողազգեստով աղջիկներ կկանգնեցնեմ, այդպես ավելի լավ է ու արդյունավետ:
    Վերջին խմբագրող՝ Peace: 29.04.2013, 12:32:
    Ամեն ինչի շատը լավ չէ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ripsim (29.04.2013)

  3. #92
    Մշտական անդամ Ripsim-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2011
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    282
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Peace-ի խոսքերից Նայել գրառումը
    Մրցակից խանութների գրքերը կգնեմ, բնականաբար գիրք չի մնա, իմ խանութ կգան, բայց որքանո՞վ է հավանական, որ հաջորդ օրը մրցակից խանութները նոր գրքերով լցված չեն լինի
    Այսինքն կգնեք մրցակիցների գրքերը, տվյալ պահին նրանք գիրք չեն ունենա, հաճախորդները կմտնեն ձեր խանութ, դուք նրանց գրավելու այնպիսի մեթոդ կկիրառեք, որ միանգամից կդառնան հավատարիմ հաճախորդ(պետք է նաև մտածել, թե խանութի ներսում ինչ մեթոդ է անհրաժեշտ կիրառել միանգամից, շատ արագ հաճախորդի լոյալությունը ստանալու համար ) ու, եթե անգամ ձեր մրցակիցները նոր գրքեր գնեն, միևնույնն է, նրանք միշտ կօգտվեն ձեր խանութից…
    Հետաքրքիր է, բայց հիշեք, որ դուք ընդամենը մի փոքրիկ խանութ ունեք: Այսինքն դուք այնպիսի մեթոդներ պետք է կիրառեք, որոնք քիչ բյուջե կպահանջեն և ձեր ներդրումը կլինի արդարացված:

    Մեջբերում Peace-ի խոսքերից Նայել գրառումը
    չէ, խանութի դիմաց լողազգեստով աղջիկներ կկանգնեցնեմ, այդպես ավելի լավ է ու արդյունավետ:
    Նայած թե ում համար է նախատեսված ձեր խանութը, ով է ձեր թիրախային շուկան…Եթե էրոտիկ գրականություն եք վաճառում-խնդրեմ կանգնեցրեք (նորից իհարկե հաշվելով, թե ինքանով արդարացված կլինի ձեր ներդրումը՝կիսամերկ աղջիկների վրա ծախսված գումարը), բայց պատկերացրեք այն սովորական խանութ է, ինչ-որ մի կին իր երեխայի համար գիրք է ուզում գնել ու հանդիպում է կիսամերկ աղջիկներին…Կամ ինչ-որ մեկը եկել է մասնագիտական գրականության հետևից, պետք է ընտրություն անի գրքի ու հանդիպում է այդ աղջիկներին…
    Համ էլ հիշենք, որ ձեր խանութը սեխմված է մրցակիցների մեծ խանութների մեջտեղում, եթե աղջիկները կանգնեն, պարզ չի լինի, թե որ խանութի համար են կանգնած

  4. #93
    Peace loving Peace-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2009
    Գրառումներ
    250
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    նրանք միշտ կօգտվեն ձեր խանութից…
    Շատ լավատեսական ու հեքիաթային մոտեցում է: Իրականում, նշածդ օրինակում խանութներն արդեն իսկ անհավասար պայմաններում են գտնվում և չկա այնքան մրցակցության խնդիր, որքան գոյատևման, սննկացման չգնալու հարց ու հարցիդ ավելի խորքային պատասխան տալու համար պետք է առնչվել, ուսումնասիրել մրցակից խանութներին: Տեսնել ինչեր են պակասում այնտեղ ու շեշտը հենց դրանց վրա էլ դնել: Ամեն դեպքում՝ բազմաժանր գրականությունը, բանիմաց վաճառողը, խանութի մաքրությունը, գրքերի կոկիկ դասավորվածությունը... պարտադիր բաներ են, որոնք պետք է լինեն: Բայց, ինչ էլ, որ անես, մարդ պետք է բախտ ունենա:

    նորից իհարկե հաշվելով, թե ինքանով արդարացված կլինի ձեր ներդրումը՝կիսամերկ աղջիկների վրա ծախսված գումարը
    Աղջիկները կհանեն ծախսը, Ռիփսիմ ջան, հավատա կհանեն:
    Կամ ինչ-որ մեկը եկել է մասնագիտական գրականության հետևից, պետք է ընտրություն անի գրքի ու հանդիպում է այդ աղջիկներին…
    Ավելի լավ, թող հանդիպի, հասարակության բազմակերպությունը ձևավորվում է զուգահեռ տարբեր իրականությունների հնարավոր բոլոր հատումներում ու եթե այդ հատումը կա, դա արդեն հարստություն է:

    Մայրիկին բալիկի հետ Խնկո ապոր գրադարան է պետք ուղարկել:

    Համ էլ հիշենք, որ ձեր խանութը սեխմված է մրցակիցների մեծ խանութների մեջտեղում, եթե աղջիկները կանգնեն, պարզ չի լինի, թե որ խանութի համար են կանգնած
    Անգամ եթե շփոթվեն էլ, աղջիկները կհուշեն, որ ուղղությամբ է պետք գնալ, հոգ մի արա:
    Վերջին խմբագրող՝ Peace: 29.04.2013, 14:44:
    Ամեն ինչի շատը լավ չէ:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ripsim (29.04.2013)

  6. #94
    Մշտական անդամ Ripsim-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2011
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    282
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Peace-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ լավատեսական ու հեքիաթային մոտեցում է:
    Այո, չափից ավելի լավատեսական ու հեքիաթային, դրա համար էլ վերջում ։)) սմայլիկը պարտադիր է ավելացնել

    Մեջբերում Peace-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրականում, նշածդ օրինակում խանութներն արդեն իսկ անհավասար պայմաններում են գտնվում և չկա այնքան մրցակցության խնդիր, որքան գոյատևման, սննկացման չգնալու հարց ու հարցիդ ավելի խորքային պատասխան տալու համար պետք է առնչվել, ուսումնասիրել մրցակից խանութներին: Տեսնել ինչեր են պակասում այնտեղ ու շեշտը հենց դրանց վրա էլ դնել: Ամեն դեպքում՝ բազմաժանր գրականությունը, բանիմաց վաճառողը, խանութի մաքրությունը, գրքերի կոկիկ դասավորվածությունը... պարտադիր բաներ են, որոնք պետք է լինեն: Բայց, ինչ էլ, որ անես, մարդ պետք է բախտ ունենա:
    Դե իհարկե համաձայն եմ, որ պետք է վերլուծություն անել, ստրատեգիա մշակել և այլն...Բայց մեկ–մեկ խնդիրների լուծումները ավելի հեշտ են, քան մեզ թվում է։ Իմ բերած օրինակում խանութի տերը փակցնում է իր սեփական, համեստ պլակատը <<Մուտք>> ։)
    Չնայած ինձ ավելի հետաքրքիր էր ակումբցիների կարծիքները լսել...


    Մեջբերում Peace-ի խոսքերից Նայել գրառումը
    Աղջիկները կհանեն ծախսը, Ռիփսիմ ջան, հավատա կհանեն:
    Չեմ ուզում կասկածել

    Մեջբերում Peace-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավելի լավ, թող հանդիպի, հասարակության բազմակերպությունը ձևավորվում է զուգահեռ տարբեր իրականությունների հնարավոր բոլոր հատումներում ու եթե այդ հատումը կա, դա արդեն հարստություն է:
    Հա, թող հանդիպի, էլի լավ, ուղղակի մի քիչ բարդ կլինի կարծում եմ այդ պարագայում ճիշտ գիրք ընտրել


    Մեջբերում Peace-ի խոսքերից Նայել գրառումը
    Անգամ եթե շփոթվեն էլ, աղջիկները կհուշեն, որ ուղղությամբ է պետք գնալ, հոգ մի արա:
    Չէի մտածել, որ աղջիկները բացի ուղղակի կանգնելուց կարող են նաև հուշել

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Peace (29.04.2013), Հայկօ (30.04.2013)

  8. #95
    Մշտական անդամ Ripsim-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2011
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    282
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թեմայի սկզբում կարդացի, որ Հայկօ–ն գրել է մարքեթինգային սխալների մասին և նաև հետևյալ գրառումը. ։)

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Tesco-ի, մրցակցության ու մաթեմատիկա իմանալու օգուտի մասին կպատմեմ մի քիչ ավելի ուշ :
    Հուսամ ժամանակ կգտնեք Tesco-ի, մրցակցության ու մաթեմատիկա իմանալու օգուտի մասին պատմելու ։) (կարծես մյուս էջերում էլ պատմած չկար)։ Ինձ շատ հետաքրքիր է։

    Իսկ մինչ այդ մարքեթինգային կիքսերից ևս մեկը։

    Մեքսիկայում Fresca հյութը պետք է ներկայացներ և առաջմղեր մի կին վաճառքի մենեջեր։ Բայց խեղջ կինը անակնկալի հանդիպեց։ Արտադրանքի հենց առաջին պարտիան հաճախորդների ծիծաղի առիթ դարձավ։ Ինչու՞


  9. #96
    Պատվավոր անդամ Hayk Avetisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2008
    Հասցե
    լապլանդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    780
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջերս ընդունվեցի մի լեզվի կենտրոն օտար լեզվի գիտելիքներս խորացնելու համար: ՈՒսման տոմսերի վաճառքի և հաճահորդներին ոգևորելու համար շատ հետաքրքիր մեթոդ էին կիրառում, որը իր մեջ ներառում է պիարի, մարկետինգի և գնային քաղաքականության տարրեր: Հենց իրենց մոտ գնացի գների ակցիաների շնորհիվ: ՈՒսման տոմսի իրական արժեքը 14 000 դրամ է, բայց առաջին եկողին տալիս են 7000 ով, կարող ես այդքանով տվյալ պահին միքանի ամիս վերցնել: Վերջում տուփից հանում ես որև է ծրար և շահում 4-10 000 դրամանոց զեղչի թուղթ, որը ուժի մեջ է 20 օր: Եթե ուզենաս հետո նորից ավելացնես պարապմունքների քանակը տոմսը լինելու է 14 000 դրամ, բայց դրանից հանվելու է քո շահածի չափով: Վերջինս հենց այդպեսել արեցի ու շահեցի 8000 դրամ (ադմինիստրացիայի ծափահարությունների ներքո): Հետաքրքիր մասը այն է, որ մարդկանց մոտ ըստեղծում են շանսը բաց չթողնելու ու զեղչի կտրոնը չկորցնելու տենչ, որը հանգեցնում է ուրիշ տեղ չգնալուն ու ևս մեկ ամիս իրենց մոտ դասի հաճախելուն: 15 օր անց 8000 դրամին ավելացրեցի 6000 դրամ և նորց տուփից հանեցի ծրար այս անգամ 7000 դրամանոց (իդեպ դա կարող ես տալ նոր մարդու) որիցել կբխի ուսանողի քանակ չկորցնելը: Այսքան թվաբանությունից հետո ստացվում է որ իրական տոմսի արժեքը 7000 է, բայց եթե իրենք իսկզբանե այդ պայմաններով կանչեն բոլորին, երբ ուզեն կդադարեցնեն այն եթե որակ չտեսնեն ուսուցման մեջ:
    Վերջին խմբագրող՝ Hayk Avetisyan: 06.05.2013, 15:02:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ripsim (06.05.2013)

  11. #97
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոմն xy պատմում ա ոմն xx-ի, որ ինքը Երևանում ունի խաղալիքների փոքրիկ խանութ ու դրան կից օֆիս, ուր կա հարմարավետ դիվան ու այլ հարմարավետ պարագաներ: Ու երբ միայնակ մայրերը գալիս են խաղալիք գնելու, նրանք առանձնանում են xy-ի հետ օֆիսում ու (բառացիորեն չեմ փոխանցում խոսքերը) դեմ չեն լինում ոչ մանկական խաղերին: Բաց թողնելով xy-ի պատմության հավաստիության վերաբերյալ իմ մեղմ ասած կասկածները.
    Հարց. կարելի՞ ա արդյոք միայնակ մայրերին բավարարելը համարել մարքեթինգային քայլ և ինչո՞ւ: Ովքեր կուզեն կարող են պատասխանել լրացուցիչ հարցի՝ ինչպե՞ս գրավել նման խանութի հաճախորդներին, ինչու չէ, նաև նրանց մայրերին, գրավելուց հետո էլ ի՞նչ կարելի է անել վաճառքի ծավալը մեծացնելու համար:
    SWTS

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ripsim (16.05.2013)

  13. #98
    Պատվավոր անդամ Hayk Avetisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2008
    Հասցե
    լապլանդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    780
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սայաթ-Նովա պողոտայի վրա կա 3 համակարգչային խանութ որոնք քիփ կողք-կողքի, կիսապադվալային ու նույն չափսի են, բայց լրիվ տարբեր ֆիրմաներ են, տարբեր անուններով ու լոգոներով: Մի տեղ նույն ապրանքը թանկ է, մյուսում էժան, երրորդում միջին, մեկ ուրիշ սարք հակառակը: Տեսնես դրանք մեկ նույն տիրոջինն են, որը հատուկ է էդպես արել, որ գնորդը ասի <<դե էստեղ նույն բանը էժան է, բեր առնենք>> թե իրոք տարբեր խանութներ են որոնց մեջ կոնկուրենցիա կա:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ripsim (16.05.2013)

  15. #99
    Մշտական անդամ Ripsim-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2011
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    282
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ripsim-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ մինչ այդ մարքեթինգային կիքսերից ևս մեկը։

    Մեքսիկայում Fresca հյութը պետք է ներկայացներ և առաջմղեր մի կին վաճառքի մենեջեր։ Բայց խեղջ կինը անակնկալի հանդիպեց։ Արտադրանքի հենց առաջին պարտիան հաճախորդների ծիծաղի առիթ դարձավ։ Ինչու՞
    Կարծես թե ոչ մեկին չհետաքրքրեց հարցս, բայց ամեն դեպքում պատասխանեմ. պարզապես Fresca-ն սլենգ էր, որն ուներ լեզբուհու իմաստը

    Հետևաբար որևէ նոր շուկա մտնելիս շատ կարևոր է հաշվի առնել սոցիալական գործոնների ազդեցությունը: Նույն կերպ “Pepsodent” ատամի մածուկը վնասներ կրեց Հարավային Ասիայի երկրներում, քանի որ ընկերության կարգախոսն էր “You’ll wonder where the yellow went when you brush your teeth with Pepsodent”: Բայց ընկերությունում հաշվի չէին առել, որ այս երկրներում ատամի մաքրության գույնը դեղինն է

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hayk Avetisyan (15.05.2013), keyboard (16.05.2013), Peace (16.05.2013)

  17. #100
    Մշտական անդամ Ripsim-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2011
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    282
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոմն xy պատմում ա ոմն xx-ի, որ ինքը Երևանում ունի խաղալիքների փոքրիկ խանութ ու դրան կից օֆիս, ուր կա հարմարավետ դիվան ու այլ հարմարավետ պարագաներ: Ու երբ միայնակ մայրերը գալիս են խաղալիք գնելու, նրանք առանձնանում են xy-ի հետ օֆիսում ու (բառացիորեն չեմ փոխանցում խոսքերը) դեմ չեն լինում ոչ մանկական խաղերին: Բաց թողնելով xy-ի պատմության հավաստիության վերաբերյալ իմ մեղմ ասած կասկածները.
    Հարց. կարելի՞ ա արդյոք միայնակ մայրերին բավարարելը համարել մարքեթինգային քայլ և ինչո՞ւ: Ովքեր կուզեն կարող են պատասխանել լրացուցիչ հարցի՝ ինչպե՞ս գրավել նման խանութի հաճախորդներին, ինչու չէ, նաև նրանց մայրերին, գրավելուց հետո էլ ի՞նչ կարելի է անել վաճառքի ծավալը մեծացնելու համար:
    Երևի թե պատասխանեմ հետևյալ հարցին. խաղալիքների փոքրիկ խանութը առաջմղման (promotion)ինչ մեթոդներ կարող է կիրառել հաճախորդներին գրավելու համար:

    1. Գրավել երեխաներին
    Երեխաներին գրավելու համար խանութը կարող է իր տեսականուց որոշ խաղալիքներ նախատեսել անվճար խաղալու համար: Պատկերացրեք երեխան մայրիկի հետ անցնում է խանութի մոտով, իսկ խանութի դիմաց, փոքրիկ գունավոր սեղանի վրա դրված են մի քանի տիկնիկ, մի քանի մեքենա, կուբիկներ և այլն: Երեխայի աչքը ընկնում է այդ դրված խաղալիքներին (մանավանդ, եթե դրանցով արդեն իսկ խաղացող երեխաներ կան հավաքված)։ Աշխատակցուհին ասում է, որ այդ խաղալիքները ցուցադրված են խաղալու համար և երեխան կարող է անվճար խաղալ։ Աշխատակցուհին կարող է ասել, որ ներսում ևս կան խաղալու համար նախատեսված խաղալիքներ, և երեխային ու մայրիկին տանել ներս։ Մի փոքր խաղալուց հետո, երբ մայրիկը արդեն կասի երեխային, որ պետք է գնալ, երեխան հաստատ կուզենա խաղալիքը հետը տանել։ Մայրիկը ամենայն հավանականությամբ կգնի ինչ–որ բան երեխայի համար։ Բայց շատ կարևոր է, որ չգնելու դեպքում էլ աշխատակցուհին նույնպիսի ժպիտով ճանապարհի և առաջարկի, որ շուտ–շուտ գան իրենց մոտ խաղալու։

    Շուտով հունիսի 1-է գալիս։ Հունիսի 1-ին ծնողները հաստատ դեմ չեն լինի, որ փոքրիկը մտնի խաղալիքների խանութ։ Դուրս գալուց փոքրիկին կարող եք տալ ձեր լոգոյով փուչիկ, որին աշխատակցուհին կամրացնի խանութի այցեքարտը` նախապես ստորագրելով դրա վրա և ասելով, որ երբ հաջորդ անգամ գան խանութ և ցույց տան այցեքարտը, որի վրա ինքը ստորագրել է (թող այնպիսի տպավորություն թողնի, որ կոնկրետ այդ բալիկի համար է ստորագրել այցեքարտի վրա), փոքրիկ անակնկալ կստանան։ Անակնկալը իրոք կարող է լինել փոքրիկ (մազերի ամրակալ, փոքրիկ մեքենա և այլն)։

    2. Գրավել մայրերին
    Մայրերին գրավելու համար, կարծում եմ կարող եք ՖԲ–ում էջ բացել, բայց ոչ թե ձեր խանութի անունով, այլ, օրինակ "Ինչպես կարող եք ընկերանալ Ձեր երեխայի հետ", "Ինչի կարիք ունի Ձեր երեխան" կամ նման, ավելի հաջող անվանումով Բնականաբար բավականին աշխատանք պետք է կատարեք ծնողներին արժեքավոր խորհուրդներ տալու, նոր, խելացի կրեատիվ խաղերի հետ ծանոթացնելու համար ու նրանց մասին իրոք հոգ տանելու համար։ Երբ արդեն վստահություն ձեռք բերած կլինեք, կարող եք կամաց–կամաց հիշատակել ձեր խանութի անվանումը։ Օրինակ դուք մի խաղի հետ եք ծանոթացնում, որտեղ պահանջվում է կարմիր X, կանաչ Y, դեղին Z (ընտրեք այնպիսի առարկաներ, որոնք հեշտ չեն գտնվում, բայց ձեր խանութում կան)։ Մի օգտատերի անունից հարցրեք, թե որտեղ կարելի է դրանք ձեռք բերել և մյուսի անունից նշեք ձեր խանութի անվանումը (կարող եք ձեր ընկերներին խնդրել նման գրառումներ կատարել)։ Հետո կարող եք մրցույթ կազմակերպել, ենթադրենք "Իմ երեխայի ամենից անսովոր հարցը" թեմայով։ Նշեք, որ մրցանակը տրամադրելու է " " խանութը և այլն...
    Եթե մի փոքր ավելի մանրամասնեք խանութի գտնվելու վայրը, տեսականին, գները, միգուցե ավելի կոնկրետ մտքեր առաջանան մասնակիցների մոտ Իսկ իմ նշած մեթոդները կարող եք կիրառել, դրանք, ինչպես նկատեցիք, շատ փոքր ներդրումներ են պահանջում։

    Հ.Գ. xy-ի պատմության հավաստիության վերաբերյալ ես էլ եմ բաց թողնում իմ կասկածները, բայց ասեմ, որ եթե նման եղանակ իրոք կիրառում է հաճախորդներ ձեռք բերելու համար, ապա ձեռք է բերում մեկ–երկու հաճախորդ` կորցնելով շատ շատերին

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ARMbrain (15.05.2013), LisBeth (16.05.2013), Peace (16.05.2013)

  19. #101
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ մի հարց ա հետաքրքրում.
    Խանութ մտնող կնոջ դոշին բեյջ կա՞, որի վրա գրված ա միայնակ մայր:
    Գրողը տանի, կնանիքին խանութ է՞լ չթողնենք գնան

    Հ.Գ. կարդացի, մոտս նենց տպավորություն էր, որ քաղաքի 96%-ը միայնակ մայրեր են ու ամենակարևորն էնա, որ էդ խանութի դեմը հերթ են պահում, կամաց-կամաց բացում ա
    Վերջին խմբագրող՝ keyboard: 15.05.2013, 21:21:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Peace (16.05.2013), Ripsim (15.05.2013)

  21. #102
    Մշտական անդամ Ripsim-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2011
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    282
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. կարդացի, մոտս նենց տպավորություն էր, որ քաղաքի 96%-ը միայնակ մայրեր են ու ամենակարևորն էնա, որ էդ խանութի դեմը հերթ են պահում, կամաց-կամաց բացում ա
    Ինձ թվում է, այդ դեպքում "կից օֆիս"–ի համար նոր աշխատակիցներ կընդունեն, որ հերթեր շատ չգոյանան

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (15.05.2013), LisBeth (16.05.2013)

  23. #103
    Մշտական անդամ Ripsim-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2011
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    282
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gladiator-ի խոսքերից Նայել գրառումը
    Սայաթ-Նովա պողոտայի վրա կա 3 համակարգչային խանութ որոնք քիփ կողք-կողքի, կիսապադվալային ու նույն չափսի են, բայց լրիվ տարբեր ֆիրմաներ են, տարբեր անուններով ու լոգոներով: Մի տեղ նույն ապրանքը թանկ է, մյուսում էժան, երրորդում միջին, մեկ ուրիշ սարք հակառակը: Տեսնես դրանք մեկ նույն տիրոջինն են, որը հատուկ է էդպես արել, որ գնորդը ասի <<դե էստեղ նույն բանը էժան է, բեր առնենք>> թե իրոք տարբեր խանութներ են որոնց մեջ կոնկուրենցիա կա:
    Նման ստրատեգիա երբեմն կիրառվում է։ Օրինակ խանութում իրար կողքի դնում են արտաքին տեսքից գրեթե չտարբերվող երկու փոշեկուլ։ Առաջինը` 48.000, երկրորդը` 99.000 (արհեստական): Այս դեպքում առաջինի վաճառքները կտրուկ մեծանում են, քանի որ հաճախորդը առաջին հայացքից ոչ մի տարբերություն չի գտնում փոշեկուլների միջև, իսկ երբ հարցնում է վաճառողին, թե ինչու է երկրորդը այդքան թանկ, պարզում է, որ ընդամենը մի քանի ոչ կարևոր պարամետրերում ունի մի փոքր առավելություն։ Բնականաբար ընտրում է առաջինը ու մտածում, որ շատ էժան է գնել։ Կարող է մարդկանց ասել, որ ընդամենը 48.000–ով փոշեկուլ է գնել, այնինչ հենց կողքին դրված էր համարյա նույնից 99.000-ով։
    Բայց նկարագրած դեպքում չեմ կարող ասել, թե ինչպես է եղել։

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hayk Avetisyan (15.05.2013), keyboard (15.05.2013)

  25. #104
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ripsim-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում է, այդ դեպքում "կից օֆիս"–ի համար նոր աշխատակիցներ կընդունեն, որ հերթեր շատ չգոյանան
    Ripsim շնորհակալություն հարցին անդրադառնալու համար, էս թեման ինձ դուր ա գալիս: ընթացքում էլի հարցեր կլնեն, կասեմ

    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ մի հարց ա հետաքրքրում.
    Խանութ մտնող կնոջ դոշին բեյջ կա՞, որի վրա գրված ա միայնակ մայր:
    Գրողը տանի, կնանիքին խանութ է՞լ չթողնենք գնան

    Հ.Գ. կարդացի, մոտս նենց տպավորություն էր, որ քաղաքի 96%-ը միայնակ մայրեր են ու ամենակարևորն էնա, որ էդ խանութի դեմը հերթ են պահում, կամաց-կամաց բացում ա
    Կարճատև անդրադարձ keyboard-ի անհանգստությանը: Ուրեմն դու ուշադիր ես ու նկատած կլինես, իմ ներկայացրածի մեջ նախաձեռնությունը պատկանում է միայնակ մայրերին: Չեմ կարծում որ ամուսնացած կանայք նման էնտուզիզմ կցուցաբերեն, եթե իհարկե մեջտեղ չբերենք բավարարվածության հարցը: Էստեղ խնդիրը դառնում ա խիստ անձնական ու ամեն մեկը ինքն ա որոշում արժի թողնել կնոջը խանութ, թե չէ: Մարքեթինգի թեման շատ անհամապատասխան տեղ ա նման հարցեր քննարկելու համար:

    հ.գ. թվաքանակի մասին խոսք չի եղել, տոկոսային հարաբերությունը դա քո սեփական պատկերացումների արդյունքն ա երևի:
    Վերջին խմբագրող՝ LisBeth: 16.05.2013, 06:12:
    SWTS

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hayk Avetisyan (24.05.2013), Ripsim (16.05.2013)

  27. #105
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շվեդական մի մարքեթինգային գործակալություն Adobe Nordics-ի համար /Photoshop ապրանքի/ հետաքրքիր ակցիա է իրականացրել: Photoshop-ի օգնությամբ ավտոբուսի կայարանում սպասող ուղևորները հաշված վայրկյանների ընթացքում կայարանի գովազդային պաստառում իրենց են տեսնում որպես գլխավոր հերոս: 3 օրվա ընթացքում վիդեոն Youtube-ում հավաքել ա 9,5 մլնից ավել դիտում:



    Նմանատիպ մի ակցիա էլ ամիսներ առաջ իրականացրել է նաև Nivea-ն գերմանական օդավանակայաններից մեկում՝


  28. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    delicate (08.06.2015), Hayk Avetisyan (11.06.2013), keyboard (10.06.2013), Lev (11.06.2013), Ripsim (10.06.2013), Աթեիստ (10.06.2013), Անվերնագիր (10.06.2013), Ռուֆուս (10.06.2013)

Էջ 7 8-ից ԱռաջինԱռաջին ... 345678 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Առաջարկներ
    Հեղինակ՝ JAVA, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 1222
    Վերջինը: 21.05.2022, 03:31
  2. Գրառումներ: 1
    Վերջինը: 15.06.2014, 17:45
  3. Գրառումներ: 26
    Վերջինը: 10.11.2013, 10:59
  4. Հետաքրքիր առաջարկներ նոր ծրագրեր գրելու վերաբերյալ
    Հեղինակ՝ Lusina, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 31
    Վերջինը: 16.06.2011, 23:17
  5. Նոր բաժինների առաջարկներ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 78
    Վերջինը: 12.07.2009, 00:58

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •