Սիրելի բարեկամներ,
սիրով տեղեկացնում ենք Հայկական նոր արտադրանքի՝ հայկական կրծքկալների ստեղծման մասին:
Նպատակն էր ստանալ արտադրանք, որը ներկայանալի կլինի թե՛ հայկական, թե՛ արտասահմանյան շուկայում, իր հետ կբերի նոր խոսք, նոր ոճ, ինչպես նաև նորամուծություն կմտցնի համաշխարհային մոդայում: Միաժամանակ կար նպատակ հնարավորինս հավատարիմ մնալ հայկական ինքնությանն ու տարածել հայկական արժեքները:
Այսպիսով ուրախությամբ ձեր դատին ենք հանձնում հայկական «Արարատ» կրծքկալները:
«Արարատ» կրծքկալի առանձնահատկությունը.
Կրծքկալը միկողմանի մեծ է, որն իրականացվում է հատուկ էկոլոգիական նյութերի միջոցով, որոնք չեն վնասում մարդու մաշկին, առողջությանը: Արդյունքում կնոջ կուրծքը պատկերվում է Բիբլիական Արարատի տեսքով, մեծ ու փոքր, ինչը հատկապես նկատելի է ներքևից կամ վերևից նայելիս: Հայաստանի կողմից Արարատի ճիշտ պատկերը ստանալու համար ճիշտ է նայել ներքևի կողմից: Պատկերը տեսնելու համար շատ հարմար դիրք է կնոջ պառկած դիրքը:
Վաճառքում առկա են կանացի կրծքի բոլոր չափսերը: Ձախ կրծքի (մեծ Մասիսի) չափի սահմանափակում չկա. յուրաքանչյուր չափսի կրծքի համար կարելի է ընտրել մինչև երկու անգամ ավելի մեծ չափսի մեծ Մասիսով կրծքկալ: Կա գունային ու նախշային մեծ ընտրություն: Հատուկ պատվերի դեպքում կարող են պատրաստվել նաև ձյունապատ կրծքկալներ:
Շուտով
Հայկական «Արարատ» կրծքկալները կլինեն վաճառքում:
Շտապեք գնել. պահպանենք հայկական ինքնությունը:
Սիրով տեղեկացնում եմ, որ մեր ընկերությունը նաև կատարում է կանացի ժամանակավոր և մշտական դաջվածքներ՝ հայկական սիմվոլիկայի ու խաչքարերի պատկերներով:
Հայկական «Արարատ» կրծքկալների ադմինիստրացիա
Էջանիշներ