Լինում է նաև այսպես՝ ցերեկվա ժամերին երբ փորձում ես սերիալ ցուցադրող ալիքը փոխել, պարզվում ա մյուս ալիքնել ա սերիալ ցույց տալիս... ու ոչ միայն այդ երկու ալիքները, այլ երրորդ, չորրորդ... ու հասկանում ես, որ ավելի լավա գնալ խոհանոց ու սառնարանի դռան ներսային մասից մի հատ սառը շիշ վերցնել և մեկուսանալ տան որևէ անկյունում )))
Բարև Ձեզ
Ինձ համար բոլոր սերիալները տափակ են![]()
Վոլտերա (04.03.2013)
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Malxas (04.08.2011)
Հերիք չի էդ բանակումա ինչ ա, նայում են մեր տանը՝ ինձ էլ էին առաջարկում նայել))) ես քաղաքավարի մերժեցի, պատ0առաբանելով, որ երկու տարի խաղացել եմ էդ բանակ կոչվող թատրոնում՝ հերիք ա ինձ ))
Արմենիա TV-ի բոլոր սերիալները:
Varzor (04.08.2011)
"Բանակում"-ից բացի մեկ էլ գիտեմ "Լիալուսին"-ը: Վերջինս ևս պատկանում է "Շանթ"-ին:
Բարև Ձեզ
Բոլոր սերիալների էլ նույն տափակաբանություններն, էն նույն սցենարով գրված: Հեռուստացույցը պայթում ա սերիալներից:Երբ միացնես կամ Դիանա Գրիգորյանի ապուշ սերիալներն են, կամ էլ հ1-ի ԱՆՆԱՆ թուուուու:
Varzor (04.08.2011)
Ավելի լավ կլինի թեմա բացել "Քչից-շատից նայվող սերիալը"
Ըստ ինձ շաղկապված-շարունակական սերիաներով բազմասերիանոց ֆիլները (սերիալներ) ուղղակի ժողովրդի ուղեղ վլանալու ու հեռուստաընկերությունների կողմից մեծ եկամուտներ ստանալու համար են:
Բայց լինում են բազմասերիանոց ֆիլմեր (իհարկե, ոչ նրանցից, որ մի 5 տարի շարունակվում են ու ամեն սերիան 20-25 րոպե է ու ամբող սերիան 2-3 տեսարան է, մի 15-20 սերիայում նոր սյուժեում օրե է փոխվում), որոնք հաճելի և հետաքրքիր է նայել:
Մեր հեռուստատեսության որոշ ալիքներ ոնց որ աղբանոց լինեն` թե հաղորդավարների, թե ցուցադրածի տեսանկյունից: Ահավոր տգիտություն ա տիրում: Իսկ իշխանությունները նորից "ձեռնպահ: են, մոռացել են, որ հեռուստատեսությունը և ռադիոն (ակտիվ ԶԼՄ-ները) սերունդ դաստիարակելու ուժեղ միջոցներ են:
Օրինակ Հ1-ը` Ազգային հեռուստաալիք: Վերջին անգամ երբ են իրոք ազգային մի բան ցույց տվել? Իսկ ելնելով մենակ ալիքի անվանումից, իրենք ամբողջ օրը ազգային ու ազգանպաստ թեմաներով պետք է աշխատեն, բայց ինչ-որ չեմ տեսնում: ԱՐ-ը ավելի շատ ազգային ա, քան Հ1-ը: Էլ չեմ ասում Շանթ-ը` ռեյտինգ հավաքեց, հիմա էլ սերիալախեղդ ա անում:
Ով ա հիշում, վերջին անգամ երբ եք Շանթ-ով, կամ Արմենիայով Գեղարվեստական ֆիլմ դիտել?
Հիմիկվա հեռուստաալիքը սա է.
1. երեկոյան ժ 18:00-ից մինչև 24:00` սերիալներով ընդմիջվող գովազդներ: Արանքում էլ ընդմիջվում են մի 2 անգամ լուրեր են հաղորդում ու մի հատ էլ կարողա ժամանցային հաղորդում լինի:
2. Ժ 24:00-ից` լավագույն դեպքում մի հին (արդեն տարբեր ալիքներով մի 10 անգամ ցւցոդրված ու դիտված) կինոնկար, այնուհետև սերիլաների շանարի կրկնություն նրանց համար ովքեր չեն դիտել երեկոյան սեանսները` մինչև առավոտյան Բարի լույսը:
3. Այնուհետև լուրեր, մի 2 հաղորդում, ու նորից... սերիալնրի շարանի կրկնություն` այն մարդկանց համար, ովքեր չեն դիտել երեկվա սերիաները:
Ի դեպ կան մարդիք, որ նայում են թե երեկոյան, թե գիշերային և թե առավտյան սեանսները` նուն սերիայի
Փաստորեն ստացվում է, որ մի 3-4 էժանագին ու տափակ սերիա նկարելով կարելի է հեռուստաեթերի մի ամբող օր լցնել ու գովազդախեղդ անել:
Հ.Գ.
Ամենատափակ սերիալն էլ ՀԱԿ-Իշխանույթուններ երկխոսություն է![]()
Իսկ ավելի լավ չէր լինի, որ Սերիալների ցանկ կազմվեր ու հարցման պես մի բան սարքեինք?
էլ որն ասեմ?, էլ ո~րը...![]()
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ