Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Թեև հարցումը բացել եմ մինչև ամսի 17-ը, բայց դե քվեարկության արդյունքները դժվար թե լուրջ փոփոխությունների ենթարկվեն:

Ուրեմն ասեմ թե ինչ ստացա էս թեմայից:
Նախ զարմացա: Բավական: Ես գիտեի, որ համակարգն օգտագործվում է, ակնկալում էի, որ մեծամասնությունն այն համարելու է օգտակար գործիք, բայց մտքովս չէր անցնում, որ ներկայումս այսքան մարդ դեռ օգտվում է:

Կարծում էի, որ գործիքի արդիականությունն անցել է, որովհետև ավելի մատչելի է դառել համակարգչում ներդրված հայերեն ստեղնաշարային ծրագիր ունենալը: Դա կլիներ KDWin թե ասենք Windows-ի Language Bar-ի համար նախատեսված հայերեն դասավորություն, էական չէր:

Կեցցեն Արշակն ու Ներսեսը, ու Արթգեոն (եթե ճիշտ եմ հիշում մտահղացումն իրենն էր):

Հարցումն ինձ հուշում է, որ ոչ միայն ակտուալ է ստեղնաշարային այս ծրագրի զարգացման մասին մտածելու (մասնավորապես գուցե արժի ստեղծել սեփական դասավորություն ստեղծելու հնարավորություն, գուցե արժի այլ դասավորությունն ավելացնել, օրինակ՝ Արևածագի նշածը, արժի վիրտուալ ստեղնաշար ավելացնել, որ երևա ստեղնաշարի պատկերն ու մկնիկի օգնությամբ տեքստ հավաքելու հնարավորություն լինի, և այլն), այլև ակտուալ է համակարգն առավել տարածելու ուղղությամբ աշխատելը:

Առաջիկայում տղերքի հետ կքննարկենք էդ հարցերը: Իսկ ձեզ առաջարկում եմ համակարգի զարգացման հեռանկարների մասին առաջարկներ անել:

Բոլորիդ շնորհակալություն քվեարկության ու ակտիվ քննարկման համար
Սիրելի Չուկ, ի՞նչ որոշվեց իմ նշած դասավորությունն ավելացնելու մասով: Կամ էլ, ծայրահեղ դեպքում, գոնե վիրտուալ ստեղնաշարից օգտվելու հնարավորություն լինի: