User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Երևանը երգերում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Անհնազանդ...
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2007
    Հասցե
    Kraków
    Գրառումներ
    305
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երևանը երգերում

    Այս թեմայում կխնդրեի տեղադրել Երևանի մասին գրված հին ու նոր երգերը և խոսքերը (տեսահոլովակ, mp3, հղումներ)։


    Առաջին անգամ Երևանը անունը հիշատակվել է Գրիգոր Ծերենցի տաղում, որը գրվել է 1383 թվականին, Լենկթեմուրի արշավանքի և դրա տխուր հետևանքների առնչությամբ:

    Երևանին նվիրված առաջին երգիծական երգի հեղինակը 17-րդ դարի հայ նկարիչ, բանաստեղծ և երաժիշտ Նաղաշ Հովնաթանն է:

    Երևանին նվիրված երգերի շարք է ստեղծվել 20-րդ 30-ական թվականներին: Դա մի ժամանակաշրջան էր, երբ ... երգերը գովաբանում էին սովետը, նոր կարգերը և նոր Երևանը: Նույն ժամանակաշրջանի Երևանին ձոնված ամենանշանակալի երգերից է աշուղ Հրկեզի «Երևանը», որտեղ գովերգվում են մայրաքաղաքի ազատությունը, երևանցիների բարեկեցիկ կյանքը, քաղաքի շենքերը, աղբյուրներն ու վտակները, հաստատ ու ամուր կամուրջները, պտղաբեր այգիները և ... հուսալի ապագան:

    Երևանյան նոր երգեր գրվեցին քաղաքամայր Երևանի հիմնադրման 2750 ամյակի առիթով: Ծնունդ առավ նաև Երևանի հիմնը՝ «Էրեբունի Երևան» խոսք՝ Պարույր Սևակի, երաժշտությունը՝ Էդգար Հովհաննիսյանի:



    ԵՐԵՎԱՆ-ԷՐԵԲՈՒՆԻ
    Խոսք` Պ. Սևակի, երաժշտ. Եդգ. Հովհաննիսյանի

    Երևան դարձած իմ Էրեբունի,
    Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի,
    Մեր պոքրիկ հողի դու մեծ երազանք,
    Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք:

    Երևան դարձած իմ Էրեբունի,
    Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի,
    Քո Մասիս հորով, քո Արաքս մորով
    Մեծանաս դարով, Երևան:

    Մենք արյան կանչեր ունենք մեր սրտում,
    Անկատար տենչեր ունենք դեռ շատ:
    Մեր կանչն առանց քեզ` իզուր կկորչի,
    Առանց քեզ` մեր տաք տենչն էլ կսառչի:

    Երևան դարձած իմ Էրեբունի...

    Կյանքում ամեն սեր լինում է տարբեր,
    Իսկ մենք բոլորս ենք քեզանով արբել,
    Տաք է սերը մեր` շեկ քարերիդ պես,
    Հին է սերը մեր` ձիգ դարերիդ պես:

    Երևան դարձած իմ Էրեբունի...

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (01.08.2011), Jarre (01.08.2011), Tig (02.08.2011), Vaio (02.08.2011), Yevuk (01.08.2011), Ձայնալար (01.08.2011), Նարե91 (01.08.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 2012թ. Երևանը համաշխարհային գրքի մայրաքաղաք
    Հեղինակ՝ Tatev A., բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 49
    Վերջինը: 08.11.2010, 16:02
  2. Երևանը ադրբեջանական քաղա՞ք
    Հեղինակ՝ mkofranc, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 07.07.2010, 09:28
  3. Երևանը՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք
    Հեղինակ՝ mkofranc, բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.07.2010, 11:45
  4. Երևանը 90-ականներին
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Լուսանկարչություն
    Գրառումներ: 27
    Վերջինը: 11.03.2009, 18:38
  5. Գրառումներ: 45
    Վերջինը: 04.03.2009, 00:01

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •