Maxpayne (01.08.2011)
Ժող ջան Արմսպորտից եմ պոկել: շատ հետաքրքիր հոդված ա՝ կապված մեր մրցակիցների՝ մեր նկատմամբ ունեցած կարծիքների մասին՝
Մենեզես. Հավասար խումբ է
B խմբի վերաբերյալ կարծիք է հայտնել նաև Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մանո Մենեզեսը, որի կարծիքով ավելի հավասար խումբ Եվրոպայում դժվար է գտնել. "B խմբի հավաքականները բավական նման են իրար":
Իտալիա. Հայաստանին թերագնահատել չեն պատրաստվում
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին խուսափել է ավելորդ համեստությունից և ցույց է տվել, որ շատ ուրախ է այն կապակցությամբ, որ երկրորդ զամբյուղից իտալացիներին բաժին հասավ ոչ թե Ֆրանսիան, այլ Դանիան:
"Մենք Իտալիան ենք, և մեր նպատակը պետք է լինի խմբում հաղթելը",-Պրանդելիի խոսքերը մեջբերել է Foօtball Italia-ն:
Պրանդելին ընդգծել է, որ հարգանքով է վերաբերվում խմբի բոլոր մասնակիցներին. "Եթե ասենք, թե միայն մեկ վտանգավոր մրցակից կա մեր խմբում, ապա կհայտնվենք ծուղակում, քանի որ լինում են անակնկալներ: Մենք այժմ մտածում ենք Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մասին: Երբ գա աշխարհի առաջնության ընտրական փուլի ժամանակը, մենք ամեն ինչ կանենք հաղթանակի համար":
Իտալացի հայտնի մարզական լրագրող Ստեֆանո Բենզին Eurosport-ի իր բլոգում Հայաստանի մասին ասել է հետևյալը. "Հայաստանը, որը երբեք չի նվաճել աշխարհի առաջնության ուղեգիր, ղեկավարում է երիտասարդ Վարդան Մինասյանը, որը վատ չէ կատարում իր աշխատանքը: Անկասկած լավ հարձակվող է Մարկոս Պիզելին, որը Հայաստանի քաղաքացիություն է ստացել: Նրանց մյուս խաղացողներին կընդգծեմ Մխիթարյանին, Մալաքյանին և Մկրտչյանին, որոնք ունեն իրար նման ազգանուններ և կարողանում են կիսապաշտպանությանը արագություն հաղորդել: Հայաստանի ինքնատիպ սիմվոլ է համարվում 36-ամյա դարպասապահ Ռոմեն Բերեզովսկին: Ընդհանուր առմամբ այս հավաքականն առավելություններ ունի, որոնք պետք է չեզոքացնենք": Հիշեցնենք, որ սա Բենզայի կարծիքն է, և միայն նա կարող է պատասխանել, թե ինչու իր հոդվածում ոչինչ չի նշել Հայաստանի հավաքականի ներկայիս ընտրական փուլի լավագույն ռմբարկու Յուրա Մովսիսյանի մասին:
Դանիա. Ամեն ինչ սովորական է
Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը գոհ է վիճակահանությունից: Դանիական ԶԼՄ-ների հետ զրույցում Օլսենը ասել է հետևյալը. "Ամեն ինչ սովորական է: Մենք պետք է պայքարենք խմբից դուրս գալու համար: Վիճակահանությունը ինձ հիշեցրեց 1990-ականների հեռուստատեսությունը, երբ ամանորին նույն հեռուստահաղորդումներն էր, որը դիտել էինք նախորդ տարի":
Չեխիա. Խումբը շատ հավասար է, ֆավորիտներ չկան
Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկը համաձայն չէ նրանց հետ, ովքեր Իտալիային համարում են բացահայտ ֆավորիտ. "Այս խմբում ֆավորիտներ չկան: Սա շատ հավասար խումբ է: Ավելի հավասար, քան մեր ներկայիս խումբը "Եվրո-2012"-ի ընտրական փուլում, որտեղ մենք մրցում ենք Իսպանիայի, Շոտլանդիայի, Լիտվայի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ":
Բուլղարիա
Այս երկրին անդրադարձել էինք ավելի վաղ:
Մալթա. Արժանանալ հարգանքի
Մալթայի ֆուտբոլի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բյորն Վասալոն նշել է, որ ուրախ է խմբում տեսնել Իտալիային:
"Երկարատև ընդմիջումից հետո մենք կրկին հանդիպելու ենք Իտալիային: Դա ուրախալի է, թե տեխնիկական առումով, թե ճանաչում ձեռք բերելու հարցում:
Մեր խմբում շատ ուժեղ են նաև Դանիան և Չեխիան, բայց ես վստահ եմ, որ մեր հավաքականն ամեն ինչ անելու է, որպեսզի հարգանքի արժանանա մեր մրցակիցների կողմից":
Malxas (02.08.2011)
Շնասեր չկան: Մեր համար սովորական նախավերջի տեղն ենք բռնելու:![]()
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Malxas (02.08.2011)
Աբելյան (02.08.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ