User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Արխիվ/Archive

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արխիվ/Archive

    Archive



    Կազմավորվել է՝ 1994թ
    Երկիրը՝ Մեծ Բրիտանիա
    Երաժշտական ոճը՝ թրիփ-հոփ, էլեկտրոնային, պոստ-ռոք, պրոգրեսիվ ռոք, ալտերնատիվ ռոք, ավանգարդ
    Թողարկված ալբոմները՝
    Londinium (1996)
    Take My Head (1999)
    You All Look the Same to Me (2002)
    Noise (2004)
    Lights (2006)
    Controlling Crowds [Part I-III] (2009)
    Controlling Crowds – Part IV (2009)


    Արխիվ երաժշտական կոլեկտիվը կազմավորվել է 1994թ-ին Լոնդոնում Դարիուս Քիլերի ու Դեննի Գրիֆիթսի կողմից, սակայն նրանք ապրել և ստեղծագործել են Փարիզում: Արդյունքում խումբը գրեթե անհայտ է հայրենի Մեծ Բրիտանիայում, սակայն մեծ ճանաչում ու հռչակ են ձեռք բերել եվրոպական երկրներում, հատկապես Ֆրանսիայում, Լեհաստանում ու Հունաստանում:

    Արխիվը գործունեության 16 տարիների ընթացքում տարբեր ոճեր է փորձարկել, գրել իրարից խիստ տարբեր երգեր, սակայն բոլոր երգերում էլ կա Արխիվյան ծանոթ ձեռագիրը՝ հարուստ գործիքավորումը և շատ գեղեցիկ մեղեդայնությունը:

    Արխիվը առաջին ալբոմը թողարկում է 1996թ-ին Londinium անվանումով: Սա այն ժամանակաշրջանն էր, երբ թրիփ-հոփյան խմբերը (մասնավորապես Massive Attack և Portishead խմբերը) նվաճում էին եվրոպական հիթ շքերթները: Երաժշտական քննադատները շատ ջերմ ընդունեցին Londinium-ը, այն համեմատելով PortisheadDummy ալբոմի հետ ու այն համարեցին թրիփ-հոփի ամենակարևոր ալբոմներից մեկը: Ալբոմում վոկալը կատարում է պարսկական ծագում ունեցող Ռոյա Արաբը, երգերից մի քանիսում հնչում է ռեփ, ալբոմը ունի շատ գեղեցիկ ու հարուստ լարային գործիքավորում: Ամենասիրածս երգերից մեկը ալբոմից՝ Nothing Else



    Արխիվի հաջորդ ալբոմը՝ Take My Head անվանումով իր ոճով բավականին տարբերվում է Londinium-ից: Այստեղ վոկալը կատարում է Suzanne Wooder-ը, երգերում գերակշռում է փոփային էլեմենտները: Չնայած այն բանին, որ Արխիվը հետագայում հայտարարեց, որ սա իրենց ամենավատ ալբոմն է, այն միանգամից դարձավ երկրպագուների ամենասիրված ալբոմներից մեկը, իսկ You Make Me Feel երգը դարձավ խմբի առանցքային երգերից մեկը: Ու միայն 10 տարի անց Portishead-ը իր Third ալբոմում ստացավ նույն երաժշտական հնչողությունը, ինչն առկա է այս երգում:



    Take My Head ալբոմից հետո Արխիվը որոշեց ամբողջովին փոխել իր ոճը: Suzanne Wooder-ը լքեց խումբը, նրա փոխարեն խմբի անդամ դարձավ Craig Walker-ը: 2002թ-ին թողարկվեց You All Look the Same to Me, որը շատերի կարծիքով Արխիվի ամենագեղեցիկ ալբոմներից մեկն է: Ալբոմի վրա հսկայական ազդեցություն է գործել Pink Floyd-ը, ալբոմում կգտնեք թե պոստ-ռոք, թե պրոգրեսիվ ռոք, թե էլեկտրոնիկա, որոշ երգերում Փինք Ֆլոյդյան ձեռագիը այնքան զգալի է, որ շատերը խմբին համարեցին Փինք Ֆլոյդի արժանի հետնորդներ:

    Again



    Finding It So Hard մաս 1



    Finding It So Hard մաս 2



    You All Look the Same to Me ալբոմին հետևեցին Noise և Lights ալբոմները, որտեղ Արխիվը վերջնականապես հրաժեշտ տվեց թրիփ-հոփին ու էլեկտրոնիկային և անցավ փսիխոդելիկ ու պրոգրեսիվ ռոքի:

    Fuck U



    Lights



    System



    2009թ-ին թողարկվեցին Արխիվի Controlling Crowds [Part I-III] և Controlling Crowds – Part IV ալբոմները, որտեղ արդեն զգացվում է ալտերնատիվ ռոքի և մասնավորապես Radiohead-ի ազդեցությունը: Այս երկու ալբոմը կարծես Արխիվի ամբողջ կարիերայի ամփոփումը լինի, այստեղ կան թե կանացի վոկալով երգեր, թե ռեփ, թե թրիփ-հոփային երգեր, թե էլեկտրոնիկա, թե ռոք... Մի խոսքով վայելեք

    Bullets



    Controlling Crowds

    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (28.07.2011), Freeman (28.07.2011), Kita (06.08.2011), Lusinamara (28.07.2011), Moonwalker (28.07.2011), Sagittarius (28.07.2011), Yellow Raven (04.08.2011), Ամպ (02.08.2011), Հայկօ (28.07.2011), Հարդ (10.08.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հոդված. Արխիվ/Archive
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Հոդվածներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 01.09.2017, 18:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •