User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Արխիվ/Archive

  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արխիվ/Archive

    Archive



    Կազմավորվել է՝ 1994թ
    Երկիրը՝ Մեծ Բրիտանիա
    Երաժշտական ոճը՝ թրիփ-հոփ, էլեկտրոնային, պոստ-ռոք, պրոգրեսիվ ռոք, ալտերնատիվ ռոք, ավանգարդ
    Թողարկված ալբոմները՝
    Londinium (1996)
    Take My Head (1999)
    You All Look the Same to Me (2002)
    Noise (2004)
    Lights (2006)
    Controlling Crowds [Part I-III] (2009)
    Controlling Crowds – Part IV (2009)


    Արխիվ երաժշտական կոլեկտիվը կազմավորվել է 1994թ-ին Լոնդոնում Դարիուս Քիլերի ու Դեննի Գրիֆիթսի կողմից, սակայն նրանք ապրել և ստեղծագործել են Փարիզում: Արդյունքում խումբը գրեթե անհայտ է հայրենի Մեծ Բրիտանիայում, սակայն մեծ ճանաչում ու հռչակ են ձեռք բերել եվրոպական երկրներում, հատկապես Ֆրանսիայում, Լեհաստանում ու Հունաստանում:

    Արխիվը գործունեության 16 տարիների ընթացքում տարբեր ոճեր է փորձարկել, գրել իրարից խիստ տարբեր երգեր, սակայն բոլոր երգերում էլ կա Արխիվյան ծանոթ ձեռագիրը՝ հարուստ գործիքավորումը և շատ գեղեցիկ մեղեդայնությունը:

    Արխիվը առաջին ալբոմը թողարկում է 1996թ-ին Londinium անվանումով: Սա այն ժամանակաշրջանն էր, երբ թրիփ-հոփյան խմբերը (մասնավորապես Massive Attack և Portishead խմբերը) նվաճում էին եվրոպական հիթ շքերթները: Երաժշտական քննադատները շատ ջերմ ընդունեցին Londinium-ը, այն համեմատելով PortisheadDummy ալբոմի հետ ու այն համարեցին թրիփ-հոփի ամենակարևոր ալբոմներից մեկը: Ալբոմում վոկալը կատարում է պարսկական ծագում ունեցող Ռոյա Արաբը, երգերից մի քանիսում հնչում է ռեփ, ալբոմը ունի շատ գեղեցիկ ու հարուստ լարային գործիքավորում: Ամենասիրածս երգերից մեկը ալբոմից՝ Nothing Else



    Արխիվի հաջորդ ալբոմը՝ Take My Head անվանումով իր ոճով բավականին տարբերվում է Londinium-ից: Այստեղ վոկալը կատարում է Suzanne Wooder-ը, երգերում գերակշռում է փոփային էլեմենտները: Չնայած այն բանին, որ Արխիվը հետագայում հայտարարեց, որ սա իրենց ամենավատ ալբոմն է, այն միանգամից դարձավ երկրպագուների ամենասիրված ալբոմներից մեկը, իսկ You Make Me Feel երգը դարձավ խմբի առանցքային երգերից մեկը: Ու միայն 10 տարի անց Portishead-ը իր Third ալբոմում ստացավ նույն երաժշտական հնչողությունը, ինչն առկա է այս երգում:



    Take My Head ալբոմից հետո Արխիվը որոշեց ամբողջովին փոխել իր ոճը: Suzanne Wooder-ը լքեց խումբը, նրա փոխարեն խմբի անդամ դարձավ Craig Walker-ը: 2002թ-ին թողարկվեց You All Look the Same to Me, որը շատերի կարծիքով Արխիվի ամենագեղեցիկ ալբոմներից մեկն է: Ալբոմի վրա հսկայական ազդեցություն է գործել Pink Floyd-ը, ալբոմում կգտնեք թե պոստ-ռոք, թե պրոգրեսիվ ռոք, թե էլեկտրոնիկա, որոշ երգերում Փինք Ֆլոյդյան ձեռագիը այնքան զգալի է, որ շատերը խմբին համարեցին Փինք Ֆլոյդի արժանի հետնորդներ:

    Again



    Finding It So Hard մաս 1



    Finding It So Hard մաս 2



    You All Look the Same to Me ալբոմին հետևեցին Noise և Lights ալբոմները, որտեղ Արխիվը վերջնականապես հրաժեշտ տվեց թրիփ-հոփին ու էլեկտրոնիկային և անցավ փսիխոդելիկ ու պրոգրեսիվ ռոքի:

    Fuck U



    Lights



    System



    2009թ-ին թողարկվեցին Արխիվի Controlling Crowds [Part I-III] և Controlling Crowds – Part IV ալբոմները, որտեղ արդեն զգացվում է ալտերնատիվ ռոքի և մասնավորապես Radiohead-ի ազդեցությունը: Այս երկու ալբոմը կարծես Արխիվի ամբողջ կարիերայի ամփոփումը լինի, այստեղ կան թե կանացի վոկալով երգեր, թե ռեփ, թե թրիփ-հոփային երգեր, թե էլեկտրոնիկա, թե ռոք... Մի խոսքով վայելեք

    Bullets



    Controlling Crowds

    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (28.07.2011), Freeman (28.07.2011), Kita (06.08.2011), Lusinamara (28.07.2011), Moonwalker (28.07.2011), Sagittarius (28.07.2011), Yellow Raven (04.08.2011), Ամպ (02.08.2011), Հայկօ (28.07.2011), Հարդ (10.08.2012)

  3. #2
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    33
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Pray to god I can think of a nice thing to say
    But I don’t think I can so fuck you anyway ...
    լավն ա.... մեկ-մեկ պետք է ասել ուղղակի՝ fuck you anyway

  4. #3
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջապես
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  5. #4
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվս մեկ ձանձրալի խումբ ինձ համար: Ինչքան փորձեցի համոզեմ ինձ, որ մի քիչ էլ լսեմ, չստացվեց: Ինչ-որ անհամություն կա:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  6. #5
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀԱյկ կայֆ բան ես հայտնագործեցրել
    Դուրս շատ եկան Հոգեպես հանգստացնող և կպնող են Ու իսկապես ֆլոյիդիզմ կա մեջները Ինչը և ամենաշատը ինձ գրավեց իհարկե
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (07.08.2011)

  8. #6
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փաստորեն ես իրանց գիտեի իրանց Fuck u-ն Placebo-ի քավռով էի լսել ու դե իհարկե պաշտում եմ ավելի իրանց կատարումը
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  9. #7
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես չգիտեի, որ Placebo-ն Archive ա քավր արել

    Ի դեպ Archive-ի դիսկոգրաֆիան ամբողջական չէ առացն Live at Paris Zenith 2007 կենդանի ալբոմի, որը Rolling Stone ամսագիրը անվանել է «երբևէ ձայնագրված լավագույն կենդանի ալբոմը»

    Լսեք, չեք փոշմանի
    I may be paranoid but no android!

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Claudia Mori (12.09.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հոդված. Արխիվ/Archive
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Հոդվածներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 01.09.2017, 18:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •