Շինարար (09.08.2011)
Շամշյանին համարում եմ Հայաստանի թիվ մեկ լրագրողը։
Հիացած եմ իր անկոտրում կամքով, խիզախությամբ ու օպերատիվությամբ։
Ինչ վերաբերվում է առանց մարդկանց համաձայնությունն ունենալու իրենց դեմքը կադրում ցույց տալուն, ապա մարդիկ պետք է իմանան, որ դուրս գալով փողոց, կամ որևէ այլ հասարակական վայր, ցանկացած պահի կարող են իրենց նկարել ու որ դա օրենքով չի արգելվում։
Սակայն, եթե որևէ մեկը նկատի, որ իրեն նկարահանում են, իսկ ինքը դեմ է, ապա կարող է մոտենալ նկարահանողին և հայտնել այդ մասին, նման պարագայում նկարահանողը պետք է մոնտաժի ֆիլմն այնպես, որ դեմ արտահայտվածը կամ չլինի կադրում կամ ճանաչելի չլինի։
Հակառակ դեպքում դա հաստատ կլինի մարդու իրավունքների ոտնահարում ու տվյալ մարդը կարող է դիմել դատարան։
Հ.Գ. Չգիտեմ Հայաստանում դա ինչքանով կանցի, բայց Լեհաստանում այդպիսի կարգ գոյություն ունի։
Ապե Ջան (10.08.2011)
Այս մեկը արդեն շատ ճոխ էր ասված, ինքը լրագրող չի հաստատ, ինքը մի ուրիշ տեսակ է, բայց հաստատ լրագրող չի, լրագրությունը շատ ավելի լուրջ բան է ու միայն ավտովթար ու ծեծ նկարել չէ, լրագրողներ են Էդիկ Բաղդասարյանը, Գայանե Աբրահամյանը, Թաթուլ Հակոբյանը... ու շատերը կան Հայաստանում
Հ.Գ. Համ էլ նոր նկատեցի, որ թեման «Կենցաղ» բաժնում է բացվել, այ կարելի է նոր տերմին դնել կենցաղային լրագրություն, իսկը Շամշյանի համար է
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
Շատ ու շատ լրագրողներ համոզված եմ կուզեին այսպես պարզ գրել իրականությունը, ամեն դեպքում սխալ է քննադատել մի մարդու ում շնորհիվ գոնե միքիչ տեղյակ ենք Հայաստանի իրական վիճակից, իսկ ինչ եք առաջարում դիտենք Armenia TV H1 կամ մյուս ալիքները որտեղ “իսկական ” լրագրողներ են? Կներեք բայց բացի Շամշյանից ես միայն մի հատ հեռուստաալիք եմ տեսել որ նորմալ լուսաբանում է այնել փակում են արդեն, դա Գալան է Շիրակի մարզում
Չգիտեմ խոսքդ ինձ էր ուղղված, թե այլ մարդու, բայց ես իմ տեղը պատասխանեմ, ոչ ոք իրան չի քննադատում, ուղղակի ասում եմ ամեն մեկին իր աժանի գնահատականը տվեք, ոչ թե աստվածացրեք ու համար առաջին լրագրող դարձրեք Շամշյանին...իմ նշած անունները բացարձակ կապ չունեն քո ասած հեռուստաընկերությունների հետ, Հայաստանում դեռ կան էլեկտրոնային լավ լրատվամիջոցներ, որոնք ընդամենը կարդալ է պետք, հարցրու նույն Շամշյանին ու ինքը քեզ լիքը մարդկանց կհուշի
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
Համաձայն եմ որ աստվածացնել պետք չի, բայց իր անկեղծությունը դուրս գալիս է, չնայած թե ինչու է վաճառում իր տեսահոլովակները Արմենիա հեռուստաընկերությանը դա իմ համար անհասկանալի է
Բայց ի՞նչ անի Շամշյանը, որ Հայաստանը անօրեն երկիր է: Նա վերջին շրաջանում, նկատել եմ, որ զբաղվում է քաղաքական գործիչների, և այլ պաշտոնյա մարդկանց մասին նյութեր պատրաստելով: Ո՞ր լրագրողն է ռիսկ արել ու նկարել ովմն 97ss777 համարանիշերով ավտոմեքենան: Ո՞ր լրագրողն է ռիսկ արել ու նկարել Երևանի քաղաքապետի ավտոմեքենան, որի վրայից բացակայում էր ԱՊՊԱ-ի կտրոնը: Ո՞ր լրագրողն է դուրս եկել ոստիկանության դեմ: Եվ վերջիվերջո Շամշյանը արդեն սկսել զբաղվել, այո չեմ վախենա ասել «Երկրի ապագայով», նա մտածում է ժողովրդի մասին, ինչը չի անում ոչ մի լրագրող ու քաղաքական գործիչ:
Հ.Գ Թեմայի վայրը ինձ չի հետաքրքրում:
Այսպես կպատասխանեմ որ չկարողանաս չհամաձայնվել, նոր Wikipedia գտա
Լրագրողը հավաքում և տարածում է տեղեկատվություն ընթացիկ իրադարձությունների մասին:
http://en.wikipedia.org/wiki/Journalist
Ու այստեղ չկա ասել - անելու մասին խոսք, միգուցե եթե ասեն ճիշտ նյութ գրի պիտի գրի բայց սուտ հաստատ պիտի չգրի:
Ապե Ջան (11.08.2011)
Էն ո՞վ էր ասում, որ Շամշյան Գագիկը մենակ բացասական ու դաժան բաներա նկարում. սպանություններ, ինքնասպանություններ, ավտովթարներ, դժբախտ պատահարներ...Սխալվում եք, եթե այդպես եք կարծում...
Մայրամուտը Վայոց Ձորում՝ աննման ամառային բնապատկեր Գագիկ Շամշյանի կողմից
Բնության սովորական երևույթը` մայրամուտը, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հմուտ աշխատանքի շնորհիվ գունագեղ հրաշքի է վերածվել:
IMG_7692 (1).jpgIMG_7693.jpgIMG_7695.jpgIMG_7696 (1).jpg
աղբյուր՝ news.armeniatv.com
Բա տեսեք Շամշյանի տեսախցիկը բացի դաժան բաներից, էսպիսի գեղեցիկ բաներ էլ ա կարողանում նկարի
Վերջին խմբագրող՝ Նարե91: 12.08.2011, 14:19:
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
Ժողովուրդ ջան ոչ ոք Ձեր «սիրելի ու պուպուշ» Շամշյանին չի կպնում, ինչքան ուզում եք ասվածացրեք ու երկրպագեք Իսկ լրագրող կոչվելու իրավունք բոլորը չունեն, առավել ևվս հանրապետության առաջին լրագրող, չէ մի չէ Հայաստանի փրկիչ...շատ ճիշտ է գրած հանրագիտարանում, որ բացեք բոլոր տեսակի մասնագիտական գրքերը օպերատիվություն բառից բացի, կտեսնեք նաև անաչառություն, բազմակողմանիություն, անկողմնակալություն ու նման շատ բառեր, որոնք շատ եզակի մարդիկ են կարողանում իրականություն դարձնել. կներեք, Շամշյանասեր հասարակություն, բայց Շամշյանը նրանց թվին չի պատկանում
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
Ապե Ջան (12.08.2011)
Claudia Mori (13.08.2011), Jarre (13.08.2011), Նարե91 (28.08.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ