Մեջբերում lili-4-ի խոսքերից Նայել գրառումը
Եվ պրոբլեմները, և մարդկային հարաբերությունները, և ձևավորված բարդույթները լրիվ հայկական են, իրական, ու զարմանալի ձևով հարցի լուծուն էլ է խիստ հայկական, դրսից մարդ ենք բերում մեր հարցերին լուծում տալու համար, դրսից, քանի որ մենք սիրում ենք <աշխարհ տեսած> հայերին գնահատել: Պատմվածքը շատ արդիական խնդիրներով էր, լրիվ նա էր, ինչի հետ ամեն օր առիթ ենք ունենում բախվելու, ցավոք նման հանգուցալուծման ես ինքս անձամբ չեմ հանդիպել: Իմ համար մի քիչ հեքիաթային էր ավարտը, շատ արագ ու անհավանական շատ բարի, (անգամ զոհեր չկային): Տա Աստված, կյանքում այդեպս լինի, առավել ևս Աստծուն դիմելու ձևը շատ դուրս եկավ, մարդն իր համար չէր խնդրիում, քանի որ ինքն ամեն ինչ ուներ, նա խնդրում էր էն մարդու համար, որ կարծես թե ամեն ինչով ապահով էր, բայց իրականում ամենաշատ Աստծո օգնության կարիք ունեցողն էր, նրան պարզապես հոգի էր պետք:
Կարծում եմ, էտքան էլ ճիշտ չես մեկնաբանում որոշ հատվածներ՝ աղոթքը ուրիշի համար չէր (չնայած հատուկ շեշտված իր անձի համար էլ չէր), Հայաստանից դուրս մի 10-15 տարի ապրածին, դրսի մարդ համարելը էտքան էլ ճիշտ չի ու ի վերջո, ամեն բարի վերջաբան չի, որ անիրական ա
Չգիտեմ, ես եմ սխալ ներկայացրել, թե դու ես յուրովի հասկացել, բայց ուրախ եմ որ ժամանակդ չես ափսոսացել ու կարդացել ես:
Իսկ խնդիրները իսկապես արդիական են: Էն, որ այսօր մեր երկրում առողջության համար վտանգավոր հումքերով սնունդ ա արտադրվում` դա միանշանակ այդպես ա: Երբեմն դա արվում ա անգրագիտությունից, բայց ավելի հաճախ գիտակցված` սեփական ագահության անվերջ ծարավը հագեցնելու համար: