Կսկսեմ Մհո եղբոր խոսքերով. “Իմ կարծիքով”…
Իմ կարծիքով, Մարկ ջան, հրաշալի է ստացվել: Ապրես…
Իմ կարծիքով, բոլորն էլ ճիշտ են՝ իրենց կարծիքների մեջ;
Եվ սակայն, իմ կարծիքով, դուք մի բան մոռացել եք…
Եթե աշակերտը պատրաստ է, ուրեմն ուսուցիչը կգտնվի:
Եթե Մհերը կա, ուրեմն Մհոն կգա:
Եթե աղոթքն ասված է, ուրեմն Լսողը կլսի:
Մի մոռացեք այս վերջին տողը, խնդրում եմ: Մի՞թե դուք պատահականություն եք համարում Մհո եղբոր գալը: Մարկ, սիրելիս, մի՞թե պատահականություն էր դա:
Պատահականություններ չկան:
Ինչ որ մեկը կփորձի հիշեցնել, որ Մհո եղբայրն եկել էր արդեն մինչև Մհերի աղոթելը… Հիշում եմ: Բայց, “իմ կարծիքով”, Լսողը կպատասխաներ նրան հետևյալը. “Որովհետև արդեն Ես քեզ ասել եմ. նույնիսկ նախքան քո աղոթելը, Ես արդեն կլսեմ”:
Մհոն չէր կարող չգալ; Նախ, որ այդ աղոթքից հետո անհնար էր չօգնել Մհերին; և երկրորդ. Նա չէր կարող չհայտնել Մհերին. “Ընկերս… խնդրեց քեզ փոխանցել իր խորին հարգանքն ու մեծ շնորհակալությունը”:
Մարկ; Արդեն կարևոր չի հիմա, հավատացյալ ես դու, թե անհավատացյալ: Քո այս աղոթքով դու շրջանցեցիր դրանք և միանգամից դարձար ճանաչացյալ: Դու տիրապետեցիր Քրիստոսի Գիտակցությանը, դու կրկնեցիր նրա խոսքերը. “Սիրեցեք ձեր թշնամիներին”:- Տեր Աստված, աղաչում եմ քեզ, իմաստություն տուր իմ թշնամուն, որ վերջապես գիտակցի իր արարքների մահաբեր ուժը: Ուժ տուր նրան: Թող կարողանա ազատվի այն չարից, որ իր գրպանից սողոսկել ու հասել է սրտին: Սեր բեր նրա տկար սրտին, որ կարողանա լինել մարդկանց հետ, մարդկանց համար ու նրանց մեջ: Հավատ տուր նրան, որ սեփական մարմնի մթության խորքում, իր հոգին էլ լույսով ողողի: Լույս տուր նրան, որ կարողանա հաճույքից զատ, այս աշխարհի ցավերն էլ տեսնի ու ոչ թե ցավից, այլ երջանկությունից ծնված արցունքի մի կաթիլ տուր նրան, որ այդ հատիկի մաքրության միջից, իր մութ աչքերով իրական կյանքի պատկերը տեսնի: Կյանք տուր նրան, Տեր իմ Աստված: Հենց վաղը նորից, մի անգամ ևս, թող նա ծնվի, այլ ոչ թե զոհվի` դատավոր դարձած իմ պես դահիճի անողոք ձեռքից:
Հետո մտքերս դադարեցին ու ճամփա տվեցին արցունքներիս: Լռության մեջ սեփական հեկեկոցիս ձայնը հարազատ մոր պես գրկել ու օրորում էր ինձ:
Լրիվ լուրջ եմ ասում. եթե ես կաթողիկոս լինեի, կպարտադրեի “Հայր մեր”-ից հետո կրկնել քո աղոթը:
Որտեղի՞ց իջավ քեզ վրա այս միտքը: Կխոստովանե՞ս, ինչպե՞ս գրեցիր…
Անսահման շնորհակալություն և խորին հարգանքներս:
Էջանիշներ