Ոչինչ չեմ արել, չեմ էլ անում: Պարզապես տենց ա լինում:
Բայց էտ հենց Էն ա՞ ինչին որ ասում են գիտակցված երազ:
Ոչինչ չեմ արել, չեմ էլ անում: Պարզապես տենց ա լինում:
Բայց էտ հենց Էն ա՞ ինչին որ ասում են գիտակցված երազ:
Իսկ դու գիտակցու?մ ես, որ երազ ես տեսնում ու որ էդ ամենն իրականություն չի: Եթե այո, ապա գիտակցված երազ ա:
Моя религия очень проста, моя религия - доброта.
(c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>
http://www.buddhism.am
Ահա գիտակցում եմ: Նույնիսկ, որ սենյակս մամաս է ասենք մտնում զգում եմ որ մտավ Էսինչ բանը վերցրեց, բայց միաժամանակ էտ երազս շարունակում եմ նայել
Կարծում եմ դա հենց էն ա, որն անվանում են գիտակցված երազ: Եթե այդպես ա, ապա նախանձում եմ քեզ: Քչերին ա հաջողվում առանց որևէ բան անելու գիտակցված երազներ տեսնել…
Моя религия очень проста, моя религия - доброта.
(c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>
http://www.buddhism.am
Մեկել ինչքան նկատել եմ պիտի քնելուց շատ հոգնած չլինեմ, որ տեսնեմ: Թե չէ, որ հոգնած եմ լինում, անջատված քնում եմ, ոչ մի բան էլ չեմ տեսնում: Ու տենց սկսվելա լինել վերջին մի 4-5 տարում: մինչև էտ երազ չեմ տեսել ընդհանրապես: Միշտ ուզում էի իմանայի ինչ էտ երազը, որ մարդիկ ամեն օր տեսնում են իսկ ես չեմ տեսնում:
Չեմ կարողացել կառավարեմ երազս… զզ
Ետր երևի ավելի մոտիկ ա լուսնոտությանը…![]()
Իսկ ես շաաաաաաաատ հաճախ եմ երազներ տեսնում ու դա կարելի է համարել իմ N1 պրոբլեմը,որովհետև ես չեմ կարողանում դրանցից ձերբազատվեմ:
Երազներս ինձ ամենուր հետևում են:Եթե ես ասենք երկու րոպեով ննջեմ, ապա անպայման երազ եմ տեսնում, ինչպես նաև դրանք կարողանում եմ կառավարել, ինչպես ուզում եմ:Նույնիսկ եղել են դեպքեր, չծիծաղեք ճիշտ եմ ասում,որ երազ եմ տեսել նույնիսկ երթուղային տաքսում,ու միշտ էլ զգում եմ շուրջս ինչ է կատարվում:Հա. հա'մ երազն եմ դիտում, հա'մ էլ իրական աշխարհից չեմ կտրվում:
Բայց երբեմն տեսնում եմ նաև անկառավարելի երազներ, դրանցից սարսափում եմ, ու միշտ ամբողջ օրը ես իմ սեփական երազների ազդեցության տակ եմ լինում....
Մի քանի տարի առաջ, ոչ մի բան չէի լսել գիտակցված երազների մասին։ Չգիտեմ խի մտածեցի, որ ինչ հետաքրքիր կլիներ, եթե երազումս հասկանաի, որ երազ եմ տեսնում։ Սկսեցի միշտ մտածել դրա մասին ու մի օր ստացվեց։ Երազիս մեջ բացարձակապես անում էի այն ամենն ինչ ցանկանում էի, թռչեցի այդ օրը, եւ այլն եւ այլն։ Երբ արթնացա մի ավելի բարդ ցանկություն առաջացավ։ Ես ցանկանում էի երազիս մեջ հասկանալով, որ երազեմ տեսնում, երազումս քնեմ ու երազ տեսնեմ։ Քիչ օրեր հետո դա կրկին կատարվեց։ Երազումս հասկացա, որ երազ եմ տեսնում, հիշեցի իրական ցանկությանս մասին եւ երազիս մեջ շուտ գնացի ննջարան եւ քնեցի եւ կրկին երազ տեսա։ Դա անբացատրելի հաճույք էր։ Երազիցս արթնացա, դեռ երազի մեջ եմ ժպտացի, որ փաստորեն ստացվեց ցանկությունս ու նոր միայն արթնացա արդեն իրական։ Ես մի տեղ կարդացել եմ, որ գիտակցված երազները կապ ունեն աստրալ ճանապարհորդությունների հետ։ Կա՞ էստեղ մարդ, որ ինֆորմացիա ունի այդ մասին։
Իսկ ես, արդեն շաաաատ տարիներ ա, որ վատ երազ չեմ տեսել, կամ չեմ հիշում։ Դե իսկ երազներս հիշվում են շաբաթը մեկ։ Այսինքն այսպես ասած, շաբաթը մեկ եմ երազ տեսնում։ Ու համարյա միշտ տխրում եմ արդնանալուց, ուզում եմ էլի քնեմ երազս շարունակեմ, բայց չի ստացվում։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ