Այստեղ քննարկելու ենք, թե ով կարժանանա Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը…
Կողմնակի ոչ մի գրառում…
Այստեղ քննարկելու ենք, թե ով կարժանանա Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը…
Կողմնակի ոչ մի գրառում…
Վերջին խմբագրող՝ Altair: 26.07.2011, 12:22:
Я люблю людей.. А нет.. Показалось..
Չավի, Մեսսի թե Ռոնալդու
Չավի Հարնանդեսը, Լիոնել Մեսսին և Քրիշտիանու Ռոնալդուն կպայքարեն Եվրոպայում լավագույն ֆուտբոլիսը ճանաչվելու համար ըստ ՈՒԵՖԱ-ի: Հաղթողի անունը կհրապարակվի օգոստոսի 25-ին:
Երեք թեկնածուների ժյուրները բաղկացած են 53 մարզական լրագրողներից, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում են ազգային ասոցիացիաները ՈՒԵՖԱ-ի:
Տարվա ֆուտբոլիստ նոմինացիայում ընդգրկվաց են, Բարսայից` Չավին և Մեսսին, իսկ Ռեալից` Քրիշտիանու Ռոնալդուն:
Հարցումների արդյունքում չորրորդ տեղն է գրավել ես մեկ խաղացող Բարսելոնայից` Անդրես Ինյեստան: Նա շրջանցել է Պորտուից Ֆալկաոին և Ռունիին Մանչեսթեր Յունայթեդից: Տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտնական կայքը:
Որոշիչ փուլում քվեարկության արդյունքները կորոշեն, թե ով կդառնա Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ: Լավագույն ֆուտբոլիստի ընտրությունը կկայանա օգոստոսի 25-ին Մոնակոյում:
Վերջին մրցաշրջանում Չավին և Մեսսին օգնեցին թիմին հաղթելու Չեմպիոնների լիգան, Մեսսին 55 պաշտոնական խաղերում դարձավ 53 գոլի հեղինակ: Իսկ Ռոնալդուն միայն Լա լիգայում դարձավ 40 գոլի հեղինակ և նվաճեց Ոսկե խաղակոշիկը:
Փորձագետները արդեն մոտավորապես կազմել են 4-10 տեղերը, բոլորը համոզված են, որ Եվրոպայի լավագույն խաղացողների համար կպայքարեն ընդամենը 3 հոգի` Մեսսին, Չավին և Ռոնալդուն:
4-ից 10-րդ տեղերը:
4. Անդրես Ինյեստա (Բարսելոնա) - 33 ձայն
5. Ֆալկաո (Պորտու) - 17
6. Ուեյն Ռունի (Մանչեսթեր Յունայթեդ) - 15
7. Նեմանյա Վիդիչ (Մանչեսթեր Յունայթեդ) - 5
8-9.Զլատան Իբրահիմովիչ (Միլան) - 4
8-9. Պիկե (Բարսելոնա) - 4
10. Մանուել Նոյեր (Շալկե/Բավարիա) - 3
Աղբյուրը՝ FCBARCA.net.ru
Я люблю людей.. А нет.. Показалось..
3-ն էլ շատ լավ մրցաշրջան անցկացրեցին, ես կասեյի ֆանտաստիկ խաղեր, բայց իմ կարծիքով Մեսսին չի արժանանա այդ տիտղոսին հավաքականում ցուցադրած խաղի <<շնորհիվ>> Քրիստն էլ առանձնապես չի փայլում հավաքականում: մնաց Չավին ու ես նախապատվությունը իրան եմ տալիս..
Raul Gonsalez (26.07.2011), Varzor (26.07.2011)
Բայց Քրիսը հավաքականում համարյա չխաղաց,ինձ թվում ա աշխարհի լավագույն ֆուտբոլիստին անցյալ տարի Չավին էր արժանի,բայց ցավոք Մեսսին ստացավ,իսկ էս տարի Ռոնալդոն իրոք շատ տքնեց ու ինքն իրեն գերազանցեց.Ամեն դեպքում իմ անձնական ցանկությամբ եթե լիներ ,Եվրոպայի լավագույնը կտայի Չավիին,որ նորից ձեռնունայն չմնա,իսկ Ոսկե գնդակը կտայի Ռոնալդոին
Maxpayne (26.07.2011)
Raul Gonsalez (26.07.2011)
Այս, ավարտված մրցաշրջանում, թե՛ Մեսսին, թե՛ Չավին և թե՛ Ռոնալդուն շատ լավ հանդիպումներ են անցակացրել, բայց այդ երեքից կարելի է ուղղակի հանել՝ Մեսսին, ինչո՞ւ, քանի որ նա անցած մրցաշրջանում նվաճեց այդ տիտղոսը: Մնացին՝ Չավին ու Ռոնալդուն:
Ռոնալդուն այս տարի ռեալի կազմում վատ մրցաշրջան չանցկացրեց, բայց այն այդքան էլ լավ չէր, որպեսզի նրան արժանացնել այդ մրցանակաին: Ըստ ինձ, այդ մրցանակին արժանի է՝ Չավին: Գրավելով մի քանի տիտղոսներ, անցկացնելով փայլուն մրցաշրջան նա արժանի է այդ մրցանակին ևս: Ինքս էլ կուզեմ, որ նա արժանանա այդ տիտղոսին:
Maxpayne (26.07.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ