Հոգ չէ երբ նույնիսկ միտքս է կորչում,
Երբ լույսն է հանկարծ ինքն իրեն հանգչում,
Հոգ չէ քանի որ ինչ էլ ես գրեմ,
Ինչքան էլ ճգնեմ, ինչան էլ փնտրեմ,
Իմ տողերն անձև անմիտ ու տկար,
Քո խորը հոգու անտակ անդունդում,
Մոլորվելու են ու անէանան,
Հոգ չէ երբ հիմա, անգամ ինքս չգիտեմ,
Ինչպես շարունակեմ տողերս կիսատ,
Ինչպես ավարտեմ միտքն իմ անկենդան,
Ինչպես տամ թևեր, որ ճախրեն օդում,
Հոգ չե մինչև իսկ անգամ, եթե ես պատռեմ,
Կամ ասենք այրեմ թուղթը այն սպիտակ,
Որին տանջում եմ հիմար բառերով,
Բայց միտքս ավաղ չեմ կարող այրել,
Չեմ կարող ջնջել հետքերը թողած,
Բայց չմտածես հոգ չէ, ինչ է որ,
Հոգ չէ, դու կարդա ու միշտ մտածիր,
Որ չկա հանգեր, չկան նոր բառեր,
Չկաս և դու, բայց ես կլինեմ,
Կամ եթե նույնիսկ անգամ չլինեմ,
Հոգ չէ, ես կասեմ` <<Կանգ Առ Ակնթարթ>>...
Արամ Մ. 08.06.2011 02:16
Էջանիշներ