DarkPrince-ի խոսքերից
Կարոտի Փնջեր
Արցունքը աչքիս գլորվեց հանկարծ,
Անձրևի տարափ կաթիլների հետ,
Ձուլվեց մայթերին ու դարձավ օտար,
Անձրևի տարափն իր երգը ասաց,
Մաքրեց իմ հոգին ցավոտ հույզերից,
Նա ինձ հետ կիսեց կարոտը սրտիս,
Ու կապեց փնջեր ծաղիկներից վառ,
Որպեսզի բերի գիշերով թաքուն,
Ու քեզ նվիրի իբրև փունջ կարոտ,
Եվ բույրը անվերջ հիշեցնի քեզ ինձ,
Անձրևի հետ միշտ քեզնից խորհելիս...
Արամ Մ... 19.07.2011 02:48
Էջանիշներ